Ժամանակն է՝ ոչ միայն ֆեյսբուքում գրառումներով փորձեմ պիտանի լինել երկրին, այլ իրական գործով. Չախոյանը իր նշանակման մասին

Հանրության մի հատվածին ֆեյսբուքյան գրառումներից ծանոթ Տարոն Չախոյանն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս փաստը հումորի առարկա է դարձել նույն Ֆեյսբուքում: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Տարոն Չախոյանի հետ մեր առաջին բլիցը՝ ստորեւ.

- Պարոն Չախոյան, ումի՞ց եք ստացել աշխատանքի առաջարկը, եթե գաղտնիք չէ: 

- Չէի ցանկանա փակագծեր բացել:

- Ձեզ համար անակնկա՞լ էր այն:

- Ինչ-որ չափով կարելի է ասել՝ այո:

- Չէիք սպասում:

- Այո՛, կարելի է ասել՝ չէի սպասում:

- Իսկ ինչպե՞ս եղավ, որ համաձայնեցիք: 

- Դե կարծում եմ, որ արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներով փորձեմ պիտանի լինել երկրին, պետությանը, ժողովրդին, այլ նաեւ իրական գործով փորձեմ ապացուցել այդ ամենը:

- Այսինքն՝ համարում եք, որ ձեր գրառումները միտված են եղել դրան: 

- Գրառումների մեջ կարող եք գտնել նաեւ էնպիսինները, որոնցով բարձրաձայնում էի լուծումներ պահանջող խնդիրները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման տարբերակներ էի առաջարկում:

- Իսկ այդ գրառումնե՞րն են պատճառը, որ ձեզ նման առաջարկ է արվել:

- Չեմ կարծում:

- Ինչո՞վ էիք զբաղվում մինչ այժմ: Այլ աշխատանք, մասնագիտություն ունե՞ք, Կառավարության կայքում դեռ հրապարակված չէ ձեր կենսագրությունը: 

- Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ավարտել եմ Ճարտարագիտական համալսարանը, 7-8 տարի իմ մասնագիտությամբ աշխատել եմ, վերջին 4-5 տարին մասնավոր գործերով էի զբաղվում, ոչ մի տեղ չէի աշխատում:

- Պարոն Չախոյան, եթե տեղյակ եք, հիմա համացանցում հումորի թեմա է դարձել ձեր նշանակումը: Ասում են՝ ստատուս գրելու համար եք նշանակվել: Ձեր արձագանքը ինչպիսի՞նն է:

- Բնականաբար, անհիմն է այդ ամեն ինչը, որովհետեւ ի՞նչ կապ ունի ընդհանրապես ստատուս գրելը նշանակվելու հետ: Այլ հարց է, եթե ստատուսներում արծարծված թեմաները մարդկանց ի ցույց են դրել, որ ես ճիշտ եմ մտածում, խնդիրների ճիշտ լուծումն եմ փորձում գտնել, եւ դրանից ելնելով են հասկացել, թե ես ով եմ, նշանակում են արել: Թե չէ ստատուս գրելը, որպես էդպիսին, կապ չունի նշանակման հետ: 

- Այսինքն՝ ձեր գրառումնե՞րն են պատճառ դարձել, որ ձեզ նկատեն Կառավարությունում: 

- Միգուցե, չեմ կարող ասել:

- Շարունակելո՞ւ եք էլի գրառումներ անել:

- Ընթացքում կերեւա: Բայց, համենայնդեպս, հիմա ինձ թվում է՝ շատ ավելի շատ զբաղված կլինեմ, դրանով պայմանավորված՝ դժվար թե ժամանակ գտնեմ:

- Ո՞րն է ձեր գործառույթը լինելու, արդեն ասե՞լ են՝ ինչ եք անելու:

- Դեռ չի հստակեցվել:

- Ի պաշտոնե, փաստորեն, Արսեն Թորոսյանի տեղակալն եք լինելու: Ասում են՝ մի քիչ կոնֆլիկտային անձ է, ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները:

- Ամենեւին, մեկ-երկու անգամ Թորոսյանի հետ արդեն հանդիպել ենք, զրուցել ենք բավականին երկար, կոնֆլիկտային ոչ մի բան չկա իր անձի հետ կապված, այդ թվում՝ մեր հարաբերություններում: 

- Աշխատանքի գնացե՞լ եք արդեն:

- Առավոտյան նշանակումս եղել է, առավոտվանից այստեղ եմ, փորձում եմ հարմարվել աշխատանքային պայմաններին:

Տպել
8868 դիտում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին