Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը փակուղի է մտել. այն շուտով կվերակազմավորվի

«Հայկական ժամանակի» տեղեկություններով`Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շուտով կվերաձեւավորվի: Հանձնաժողովի այն անդամները, որոնք ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, պատերազմից հետո առկա իրավիճակում այլեւս չեն ուզում աշխատել, կփոխարինվեն ուրիշներով: Թեկնածուներ առաջադրելու իրավասությունը Արդարադատության նախարարությանն է, այն ընդունելը՝ վարչապետինը:

Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ թեկնածուներին առաջիկայում կներկայացնեն:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ ասաց, որ այդ գործընթացի հետ կապված որեւէ նորություն այս պահին չկա: Խոսելով հանձնաժողովի որոշ անդամների փոխարինման մասին՝ Կիրակոսյանը նկատեց. «Քննարկման փուլում է վերակազմակերպման պրոցեսը, ընթացքի մեջ գտնվող հարց է, ոչ մի բան չի բացառվում»:

Մեր ունեցած տեղեկություններով` աշխատելու ցանկության բացակայության պատճառով կարող են փոխարինվել, օրինակ, Կարեն Զադոյանը, Արթուր Ղամբարյանը, Գագիկ Թավադյանը, Անահիտ Մանասյանը, Լեւոն Գեւորգյանը: Արսեն Թավադյանը դեռ տատանվում է՝ ուզո՞ւմ է շարունակել աշխատել հանձնաժողովի կազմում, թե՞ ոչ:

Հանձնաժողովի աշխատանքներին այլեւս մասնակցելու ցանկություն չունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը: Պատճառաբանությունը նույնն է՝ հետպատերազմական իրավիճակում դրա ժամանակը չէ: Վաղուց նիստերին չի մասնակցում նաեւ ԲՀԿ-ի գործուղած ներկայացուցիչը՝ Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս օրերս ԲՀԿ-ից դուրս է եկել: Այլ ներկայացուցիչ կնշանակի՞ ԲՀԿ-ն հանձնաժողովում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ:

16 հոգանոց այս հանձնաժողովի մեծամասնությունն, այնուամենայնիվ, աշխատանքի շարունակման կողմնակից է: Նրանք համարում են, որ այդ թվում Սահմանադրության փոփոխությամբ կարելի է իրավիճակից դուրս գալ:

Այդ անձանց թվին է պատկանում նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Մեր զրույցը նրա հետ՝ ստորեւ.

- Պարոն Իոաննիսյան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, մեր ունեցած տեղեկություններով, իրավիճակը փակուղի է մտել: Նիստերը շարունակելու հույս կա՞:

- Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի օրվանից սկսած, այո՛, մեր աշխատանքը կանգնել է: Մի 10 օր առաջ մենք հավաքվել ենք, նիստ ենք արել, արձանագրել ենք արդեն կատարված աշխատանքը: Առաջիկայում հավանաբար կրկին կմտնենք պրոցեսի մեջ ու կշարունակենք ինտենսիվ աշխատել: Որոշ պրոցեսներ կան մինչ այդ:

- Հանձնաժողովի վերակազմավորո՞ւմը նկատի ունեք:

- Այո:

- Այսինքն դուք շարունակում եք մտածել, որ պետք է աշխատե՞լ Սահմանադրության վրա, բարեփոխումների գործընթացը ավարտի՞ն հասցնել:

- Իհարկե, կարծում եմ, որ հիմա այս աշխատանքը շատ ավելի կարեւոր է, շատ ավելի արդիական ու պետքական:

- Ի՞նչ իմաստով:

- Այն իմաստով, որ հիմա ճգնաժամի բազմաթիվ կոմպոնենտներ պայմանավորված են հենց Սահմանադրությամբ, պայմանավորված են նրանով, որ Սահմանադրությունը ընդունված չի ժողովրդի կողմից, որ Սահմանադրությունը շատ քիչ լծակներ է ապահովում բուն ժողովրդավարության իրականացման համար, համատարած վեթինգի հնարավորությունը արգելափակում է: Սահմանադրական փոփոխություններով պետք է այդ հարցերը լուծվեն:

- Ո՞ր փոփոխությունն է նպաստելու կոնկրետ վեթինգի խոչընդոտների վերացմասնը:

- 7-րդ գլխում որոշակի փոփոխություններ պետք է լինեն, որոնք հնարավորություն կբացեն լայն վեթինգի համար:

- Հանձնաժողովի այն անդամները, որոնք կարծում են, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակը չի, իրենք որեւէ կերպ խանգարո՞ւմ են, որ մյուս անդամները շարունակեն աշխատանքը: Ինչո՞ւ է հիմա անհրաժեշտ նրանց փոխարինողներ գտնել:

- Դե իրենք չեն խանգարում, բայց ամեն դեպքում եթե այդ մարդիկ համարում են, որ հիմա դրա ժամանակը չի, ամենայն հարգանքով իրենց նկատմամբ, բայց իմ կարծիքով պրոցեսում նրանց մնալը իմաստ չունի: Այսինքն սա աշխատանքային պրեցես է, եւ եթե ինչ-որ մարդիկ համարում են, որ չպիտի աշխատեն, ինչքան էլ լավ մասնագետներ լինեն նրանք, էդ մարդկանց պետք է փոխարինել այլ մարդկանցով, ովքեր կաշխատեն:

- Այսինքն այն մարդիկ, ովքեր շարունակում են աշխատել, իրենց թիվը բավարար չէ բարեփոխումները ավարտին հասցնելու համար:

- Այո, ըստ էության ավելի դանդաղ կհասնի ավարտին այդ աշխատանքը: Բացի այդ, չնայած մեծամասնությունը աշխատանքի շարունակման կողմնակից է, բայց նիստերի ժամանակ կարող է նաեւ քվորումի խնդիր ունենանք:

- Նշեցիք, որ 10 օր առաջ հավաքվել եք, ամփոփել եք արդեն արվածը: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փուլի եք հասել, հայեցակարգի մոտավոր տեսլական կա՞, թե ոչ:

- Այս փուլում քննարկում ենք, օրինակ, Գերագույն դատարանի ձեւավորման հարցը, այսինքն Վճռաբեկի ու Սահմանադրականի միավորումը, քննարկում ենք ԲԴԽ-ի հետ կապված հարցեր, դատական համակարգի հետ կապված հարցեր, ուղիղ ժողովրդավարության հետ կապված հարցեր, ընտրական տարիքի նվազեցման հետ կապված հարցեր, հանրաքվեների, քննչական մարմինների հետ կապված հարցեր: Որոշների մասով արդեն ընդհանուր հայտարարի եկել ենք, մի մասը դեռ նիստին չենք հասցրել քննարկել. առաջարկությունը շրջանառվել է, գրավոր առաջարկներ արվել են, բայց նիստում չենք քննարկել: Բավական աշխատանք տարվել է իրականում, բայց հայեցակարգը դեռ պատրաստ չէ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի իր աշխատանքները սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է մինչեւ 2020-ի հոկտեմբերի վերջ ունենար փոփոխությունների հայեցակարգը, մինչեւ տարեվերջ՝ վերջնական փաստաթուղթ, որը քվեարկության կդրվեր 2021-ի ամռանը: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մի անգամ արդեն երկարաձգվել է հայեցակարգ մշակելու ժամկետը, երկրորդ անգամ երկարաձգելու համար նիստ չի գումարվել:

Պետք է նշել, որ հանձնաժողովն արդեն բավականաչափ աշխատանք է իրականացրել. մասնավորապես, որոշվել է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, հրաժարվել կայուն մեծամասնության հոդվածից, ըստ որի ընտրություններում առաջին տեղում հայտնված ուժի մանդատներն այնքան են ավելացվում, մինչեւ այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն։

Նախորդ իշխանությունը Սահմանադրությունում այդ կետն ավելացրել էր՝ պատճառաբանելով, թե իբրեւ կայունությունը կկանխի հնարավոր քաղաքական ցնցումները, որը պատերազմող երկրի համար անթույլատրելի է:

Տպել
4126 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է