«Հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը». Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցի հակասությունները

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցով ցանկանում է օգտագործել պահը, փնտրել հնարավորություն՝ վերադառնալ քաղաքական դաշտ: ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արման Բոշյանը:

Նրա խոսքով, սակայն, Արցախի ճակատագիրը լավագույն միջոցը չէ՝ դա անելու համար, ուստի, ժողովուրդը, ինչպես նախկինում, հիմա էլ կորոշի նրա քաղաքական ճակատագիրը:

10 տարի Հայաստանը ղեկավարած Սարգսյանը նախօրեին «Արմնյուզին» տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը իշխանությունը չի հանձնել Փաշինյանին, այլ հանձնել է Կարեն Կարապետյանին: Նաեւ պնդել է՝ համաձայնել էր մնալ վարչապետի պաշտոնում՝ Արցախի հարցը վերջնական լուծելու համար:

Վերջնական լուծումն, ինչպես պարզվում է Սարգսյանի հարցազրույցից՝ «Լավրովի պլանին» համաձայնություն տալն էր:

Այդ փաստաթուղթը, որ ըստ Սարգսյանի Կազանյան փաստաթղթի մոդիֆիկացված տարբերակն էր, Լավրովն առաջարկել էր բոլոր համանախագահների անունից: Այն ենթադրում էր 5+2 ձեւաչափով շրջանների հանձնում եւ, ըստ Սարգսյանի՝ միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ:

«Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ եւ բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում»,- հայտարարել է Սարգսյանը:

Այնուհետեւ քննադատել է գործող իշխանություններին՝ այդ տարբերակից հրաժարվելու եւ բանակցությունները սեփական կետից սկսելու համար:

Միեւնույն ժամանակ պնդել է, որ հեռացել է իշխանության ղեկից, քանի որ իրեն ցուգցվանգի առաջ էին կանգնեցրել: 2018-ին իր իշխանության շրջանում սկսված թավշա հեղափոխությունն էլ անվանել է «հակաղարաբաղյան շարժում»:

Անդրադառնալով վերջին բնորոշմանը՝ ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանն ասաց. «Ես չեմ պատկերացնում, թե «հակաղարաբաղյան շարժում» ասելով ինչ է հասկանում Սերժ Սարգսյանը, Հայաստանում ինչպե՞ս կարող է լինել Ղարաբաղի դեմ շարժում, ո՞նց կարող է հայ ժողովուրդը Ղարաբաղի դեմ շարժում կազմակերպել: Դա ոչ մի տրամաբանության չի կարող ենթարկվել, դա նշանակում է, որ Հայաստանի նախկին ղեկավարը չի հասկանում իր ժողովրդի հոգեկերտվածքը, իր ժողովրդի ձգտումները»:

Ըստ Բոշյանի՝ հեղափոխությունը դա ժողովրդական շարժում էր, դա հայ ժողովրդի կամքի արտահայտումն էր ապրելու ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանում: «Եվ Սարգսյանը ոչ թե իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ՀՀ քաղաքացին նրանից հետ է վերցրել ՀՀ իշխանությունը, իշխանություն ձեւավորելու իր լեգիտիմ իրավունքը: Ես դրանք մանիպուլյատիվ թեզեր եմ համարում, որովհետեւ հեղափոխության օրերին չի շոշափվել եւ հանրության կողմից չի ձեւակերպվել այլ հարց, քան ՀՀ ժողովրդավարական ընթացքը»,- հավելեց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ ինչպես տարբեր այլ քաղաքական գործիչներ, այնպես էլ Սերժ Սարգսյանը առկա զգայուն իրավիճակը օգտագործում են, հնարավորություն են փնտրում քաղաքականություն մտնելու համար:

«Բայց իմ կարծիքով Արցախի ապագայի հարցը լավագույն միջոցը չէ հայաստանյան ներքաղաքական կյանքում սեփական նիշան գտնելու համար: Պարոն Սարգսյանի քաղաքական բախտը որոշել է հայ ժողովուրդը եւ ապագայում եւս, կարծում եմ, մեր ժողովուրդը բոլոր քաղաքական պրեցեսները կդնի իր տրամանաբանական ուղու մեջ: Հեղափոխության տրամաբանությունն էլ հենց այն էր, որ ՀՀ քաղաքացին հնարավորություն ունենա ձեւավորել հայաստանյան քաղաքական դաշտը»,- ընդգծեց նա:

Արման Բոշյանը չժխտեց, որ Սարգսյանն իր տասնյակ տարիների իշխանությունն էլ պահել է Ղարաբաղի հարցը շահարկելով: Նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ այդ պրակտիկան այլեւս չի կարող գոյություն ունենալ:

«Իմ համոզմունքն այն է, որ մեր ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է, շատ լավ պատկերացնում է, կարող է ցանկացած քաղաքական գործչի, ցանկացած քաղաքական թիմի բնութագիրը տալ, ասել, թե որոնք են այն մոտիվները, որոնցով առաջնորդվում են քաղաքական շրջանակները: Մեր ժողովուրդը միշտ էլ հասկացել է, որ խոսվում է մի բան, իսկ կուլիսներում տեղի են ունենում այլ պրոցեսներ: Այնպես որ այս մանիպուլյացիաները, չունենալով արմատներ հանրության մոտ, որեւէ արդյունք չեն տա, որովհետեւ հետհեղափոխական Հայաստանում պրցեսները շատ թափանցիկ են եւ այդ թափանցիկ միջավայրում շատ դժվար է մանիպուլյատիվ թեզերը անցկացնել»,- եզրափակեց նա:

Ղարաբաղի հարց. ստեր

Սարգսյանը Ղարաբաղի հարցով բանակցային պրոցեսի մասին խոսելիս մի քանի անգամ հակասել է ինքն իրեն:

«Մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու»,- երեկվա հարցազրույցում ասել է նա։

Իսկ 2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուս հաղորդավար Դմիտրի Կիսիլյովին տրված հարցազրույցում նույն Սարգսյանն ասել էր, որ ինքը մի քանի անգամ հայտնել է, որ հայկական կողմերը պատրաստ են ադրբեջանական յոթ շրջանները թողնել ու դուրս գալ, սակայն Ալիեւն ամեն անգամ նոր պահանջներ է առաջ քաշել։

Սարգսյանի մեկ այլ սուտ «բացահայտել է» հրապարակախոս Գագիկ Քամալյանը: Վերջինս իր զարմանքն է արտահայտել այն կապակցությամբ, որ քաղաքական կարիրերան «ոչմիթիզհողականության» վրա կառուցած գործիչն իրեն ներկայացրել է որպես փոխզիջումների ջատագով:

«Նա 1998 թվականի պալատական հեղաշրջման հիմնական դերակատարներից մեկն է եղել, եւ Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ միասին պաշտպանել է մոտավորապես «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը։ 1998 թվականից հետո, Սերժ Սարգսյանը ո’չ մի անգամ չի խոսել այն մասին, որ եթե չգնանք զիջումների, ապա երկիրը կտանենք կործանման, ընդհակառակը, նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները տարիներ շարունակ լուտանքներ են թափել Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ, եւ հանդես են եկել «սուպեր հայրենասերների» դիրքերից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ընդգծելով, որ 2016 թվականի պատերազմից հետո էլ, Սերժ Սարգսյանը հրապարակավ ոչ մի անգամ չխոսեց խաղաղության, հաշտության, բարիդրացիության կարեւորության մասին, հրապարակախոսը հիշեցրել է, որ Սարգսյանի իշխանության ժամանակ պաշտպանության նախարարը հանդես եկավ «ազգ-բանակ» կոնցեպտով, որի ոչ մի դրույթի մեջ չի խոսվել այսօրվա իր դիրքորոշման մասին։ 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ուշադրություն է հրավիրել Սերժ Սարգսյանի մտքերի մեկ այլ հակասական ընթացքի վրա:

«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբինյանը՝ հավելելով.

«Այստեղ երկու հարց է առաջ գալիս՝ ինչու՞ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել, եւ ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելու, թե՞ չհանձնելու մեջ»։

Պատգամավորը պատերազմի սկսվելու հանգամանքների վերլուծության համար կարեւոր է համարում հատկապես երկրորդ հարցի պատասխանը, որովհետեւ «անհնար է միաժամանակ ներկայացնել երկու իրարամերժ մեղադրանք եւ, առավել եւս, միաժամանակ հակադարձել դրանց»։ «Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մեղադրանքից», - գրել է Ռուբինյանը։

Այս առումով բավական հետաքրքրական է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վերլուծությունը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։

«Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա եւ այլն»,- ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացրել պատգամավորը՝ շարունակելով.

«Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը եւ սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն՝ մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։

Ավելին՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ հէկեր)։

Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք, միևնույն է, պետք է փոխանցվեին Ադրբեջանին։

Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»։

Անդրադառնալով հարցազրույցում հնչող քննադատությանը, որ 44-օրյա պատերզմի ընթացքում ՀՀ իշխանությունները չճանաչեցին Արցախի անկախությունը, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հիշեցրել է, որ 2016-ին Սարգսյանը ոչ միայն հրաժարվել է ճանաչել Արցախի անկախությունը, այլեւ նույն թվականին մերժել է Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել։

Տպել
7655 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա