Արոնյանը քննարկումներ է ունեցել ֆեդերացիայում, այդ թվում՝ ֆեդերացիայի նախագահի հետ. Սմբատ Լպուտյան

15/02/2021 schedule20:42

Փետրվարի 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերի բացման արարողությունները և վիճակահանությունները:

Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում են 12 շախմատիստ: Մրցաշարի միջին վարկանիշն է 2577, որը, ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի, 14-րդ կարգի մրցաշար է, հաղորդում է շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարի 12 մասնակիցներից 11 գրոսմայստեր են: Կանանց պայքարում հանդես կգան 10 շախմատիստուհիներ: Ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստները, այդ թվում՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը մրցաշարերին չեն մասնակցում:

Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Կանանց մրցաշարում չեմպիոնության համար կպայքարեն Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավեիտսյանը, Աստղիկ Հակոբյանը, Մարիա Գևորգյանը, Նարե Առաքելյանը, Արփինե Գրիգորյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կսկսվի փետրվարի 16-ին և կավարտվի 28-ին, կանանց առաջնությունը տեղի կունենա փետրվարի 15-24-ը:

Բացման արարողությունից հետո Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում անդրադաձել է Հայաստանի լավագույն շախմատիստի՝ Լևոն Արոնյանի մասին շրջանառվող այն տեղեկություններին, որ վերջինս հեռանալու է Հայաստանից և ներկայացնելու է ԱՄՆ: Լպուտյանի խոսքերով՝ Արոնյանն ինքը կպատմի ամեն ինչ և բոլոր հարցերի պատասխանները կտան: Նա չհերքեց լուրերը, փոխարենը հաստատեց, որ քննարկումներ են եղել շախմատի ֆեդերացիայում, այդ թվում նաև՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ սակայն նշեց, որ ոչինչ չի կարող ասել ու ճիշտ կլինի սպասել Արոնյանի խոսքին:

Տպել
1428 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը