Արտավազդ Եղոյանը և Կարեն Քոչարյանը Հանրայինի եթերում կվարեն ռետրո հաղորդում, իսկ Սամվել Մարտիրոսյանը՝ մեդիագրագիտության

Հաղորդավարներ Արտավազդ Եղոյանը և Կարեն Քոչարյանը «Հանրային» հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանում միասին վարելու են ռետրո հաղորդաշար, որտեղ ներկայացնելու են հայկական հեռուստատեսության արխիվային նյութերը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արտավազդ Եղոյանը:

«Շատ մանրամասնություններ դեռ հայտնի չեն, լինելու է ռետրո հաղորդում: Արխիվային նյութերն ենք հանելու, ինչ եղել է հայկական հեռուստատեսությունում»,- նշեց նա:

Արտավազդ Եղոյանը նաև տեղեկացրեց, որ հաղորդումը տաղավարային է լինելու. «Շատ լավ տաղավար են սարքել»:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ էլ՝ իր վարած հաղորդումը տեսահոլովակների ձևաչափով է լինելու՝ կապված մեդիագրագիտության հետ: «Արշավի նման ինչ-որ բան է լինելու՝ կարճ-կարճ, շատ-շատ: Նպատակն էլ լայն ֆորմատով հանրության մեդիագրագիտության բարձրացումն է»,- նշեց նա:

Հարցին, թե հաղորդաշարը միայնակ է վարելու, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դեռ՝ հա, բայց քանի որ ֆորմատը միայն ինձանից չէ կախված, Աստված գիտի՝ հետո ինչ կլինի»:

Մեդիափորձագետը նաև հստակ չնշեց, թե երբվանից են սկսելու, և քանի օր է շաբաթական հեռարձակվելու: «Դեռ խմորումների մեջ է, բայց պլանավորվում է մոտակա ժամանակներս»,- եզրափակեց նա:

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից էլ տեղեկացրին, որ սպասվող նախագծերի մասին այս պահին մանրամասնություններ չեն կարող հայտնել՝ խոստանալով դա անել առաջիկայում:

Հիշեցնենք, որ այսօր Հանրային հեռուստաընկերությունը տեղեկություն տարածեց, որ Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանում հեռուստադիտողները կրկին կտեսնեն սիրված հաղորդավարների: Նրանց թվում են հաղորդավար, ռեփ երգիչ Ֆելիքս Խաչատրյանը, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը, տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը, հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը, «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը, երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան Արամ MP3-ը, դերասան և հումորիստ Հովհաննես Դավթյանը:

Տպել
3947 դիտում

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն