Վահրամ Դումանյանը ԳԱԱ նախագահության անդամների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

15/02/2021 schedule19:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագծի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո, քննարկումներ են եղել ԳԱԱ կազմում գործող ինստիտուտների, ակադեմիայի թղթակից անդամների և նախագահության հետ, կազմակերպվել են հանդիպումներ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ, և  ակադեմիայի կողմից բարձրացված մի շարք խնդիրներ այժմ Ազգային ժողովում գտնվող նախագծում լուծում են ստացել:  Սակայն, վիճահարույց մի շարք հարցեր դեռևս լուծված չեն: Մասնավորապես ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է ԳԱԱ կարգավիճակի հարցը. նրանք գտնում են, որ օրինագծով պետք է հստակ ամրագրվեն ակադեմիայի՝ որպես գիտական կառույցի դերակատարումն ու գործառույթները: Ըստ ԳԱԱ նախագահի՝ ընդունելի չէ նոր օրինագծում գիտության և բարձրագույն կրթության ոլորտները կարգավորող` «Բարձրագույն և հետբուհական կրթության», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության», «ԳԱԱ մասին»  օրենքների միավորումը մեկ իրավական ակտի մեջ:

«Օրենքների միավորումը ո՛չ բարձրագույն կրթության, ո՛չ էլ գիտության զարգացմանը չի նպաստելու, որովհետև այս երկու բնագավառները, ունենալով ընդհանրություններ, զարգանում են տարբեր տրամաբանությամբ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ԳԱԱ ակադեմիայի կազմում գործող 12 ինստիտուտներ հիշատակվում են միջազգային հեղինակավոր սանդղակներում` skopius-ի ցանկում: 

Ակադեմիայի նախագահության ներկայացուցիչները բարձրացրել են ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեության, կառավարման և գիտության ֆինանսավորման հարցերը:  

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով բարձրաձայնված խնդիրները, համոզմունք է հայտնել, որ և՛ ակադեմիական հանրության, և՛ պետության նպատակներն ընդհանուր են, այն է՝ ունենալ մրցունակ և զարգացած գիտություն:  Տարբերությունը մոտեցումների մեջ է: Ակադեմիկոսների կողմից հաճախ հիշատակվող խորհրդային ժամանակների գործունեության մոդելը, երբ ակադեմիան ստանում էր խոշոր ֆինանսավորում, ըստ նախարարի, այսօր չի կարող գոյություն ունենալ կամ վերականգնվել:

 «Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա:

Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ նախագծի առնչությամբ հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» մասին որակումները կառուցողական չեն ու խաթարում են շահագրգիռ քննարկում ծավալելու և արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանությունը:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեությանը, ապա, նախարարի խոսքով, ըստ նախագծի, դրանք կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, որոնց կառավարման գլխավոր մարմինը 8 անդամից բաղկացած խորհուրդը կլինի. 5 անդամը` գիտական համայնքի, 3-ը՝ լիազոր մարմնի կողմից առաջադրված: Ըստ օրինագծի` ինստիտուտներին տրվում է գործունեության ազատության` ներառյալ կոնսորցիումներում ընդգրկվելու, բուհերի և տարբեր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով՝ ցանցեր ստեղծելու հնարավորություն:

«Այսինքն` պետությունն ուզում է ոչ թե սահմանափակումներ մտցնել, այլ գիտական կազմակերպություններին տալ գործունեության ազատություն: Դա ամենևին չի նշանակում, թե ԳԱԱ ենթակայությամբ գործող գիտական ինստիտուտները դժգոհ են, կամ իրենց վրա մինչ այժմ ճնշումներ են գործադրվել: Չկա նման բան, տրվում է գործունեության ազատություն: Սա պետության քաղաքական մոտեցումն է` գիտական կազմակերպությունը պետք է գործունեության ազատություն ունենա, ինքնուրույն կառավարվի և ստանա ֆինանսավորում: Առաջարկում եմ մինչ այժմ եղած իրավիճակին մոտենալ քննադատաբար և ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում: Ընդունելով ֆինանսական բաղադրիչի խնդիրը` պետք է նաև ընդունենք, որ զարգացում լինում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտական գործունեությամբ»,- նշել է Վ. Դումանյանը` հավելելով, որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման և գործունեության արդյունավետության հարցը պետք է, ի վերջո, դիտարկվի, և վաղուց կուտակված խնդիրների լուծմանը պետք է մի օր գնալ, որքան էլ այդ լուծումները ծանր լինեն:

Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել ԳԱԱ ակադեմիայի փոխնախագահ Յ.  Շուքուրյանը, նախագահության անդամներ Է. Ղազարյանը, Յ. Սուվարյանը, Ա. Հախումյանը, Վ. Բաղդասարյանը, Գ. Պողոսյանը, Ռ. Հարությունյանը, ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:

Տպել
1210 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել