Երեւանի ավագանին հաստատեց 2021-ի բյուջեն․ ծախսերն ավելացան 15,693,410 հազար դրամով, դեֆիցիտը՝ 15,693,410-ով

Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում երեք հարց է, որից երկուսը՝ համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։

Ավռաջին հարցը «Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» է։ Ավագանին հաստատեց «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
Արդյունքում Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի ծախսերը ավելացան 15,693,410.1 հազար դրամով, դեֆիցիտը ավելացավ 15,693,410 հազար դրամով։

Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի եկամուտների մասում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների մուտքերը նվազեց 2,072,329.4 հազ. դրամով, որի արդյունքում 2021 թվականի բյուջեի ընդամենը եկամտային մասը մնաց անփոփոխ:

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն փաստացի կազմել է 23,633,410.1 հազ. դրամ:

Հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ սույն որոշման նախագծով ճշգրտվեց տարեսկզբի ազատ մնացորդի գումարը 15,693,410.1 հազ. դրամով, որից 14,086.7 հազ. դրամը ուղղվեց նախորդ բյուջետային տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով՝ առկա պարտավորությունների մարման, իսկ ճշտման ենթակա տարեսկզբի ազատ մնացորդի տարբերության գումարը բաշխվեց հետեւյալ կերպ.

«Կառավարման մարմնի պահպանում» ծրագրին հատկացվող գումարն ավելացավ 111.1 հազ. դրամ՝ մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման մասով, որպես պարտքի մարում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասով:

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպում» ծրագրին ավելացավ 4.2 հազ. դրամ՝ հեռախոսային կապի պարտավորության մարմանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասով:
«Նախագծային աշխատանքներ» ծրագրի համար ավելացավ 765.0 հազ. դրամ՝ նախագծահետազոտական աշխատանքների մասով, առկա պարտավորության մարման նպատակով:

«Քաղաքացիական պաշտպանությանն աջակցություն» ծրագրին ավելացվեց 15,000.0 հազ. դրամ՝ Երեւան քաղաքի փրկարար ծառայությանը աջակցելու նպատակով:
«Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագրով նախատեսված գումարը ավելացավ 20,100.0 հազ. դրամով, որից 12,100.0 հազ. դրամը, այն նախատեսվում է ուղղել 16-րդ թաղամասում պոմպակայանի կառուցմանը, իսկ 8,000.0 հազ. դրամը՝ Երևան քաղաքի 2020 թվականին մեկնարկած Արտեմ Միկոյանի փողոցում խորքային հորի կառուցման աշխատանքների շարունակմանը:

«Եվրոպական միությունը Երևանի արևային համայնքի համար» դրամաշնորհային ծրագրին՝ 2020 թվականին ֆինանսավորման ենթակա սակայն չֆինանսավորված պարտավորության մարման նպատակով նախատեսվեց 8,200.0 հազար դրամ:

528,374.3 հազ. դրամով ավելացվեց «Մայրուղիների եւ փողոցների վերակառուցում եւ հիմնանորոգում» ծրագրին, որից 12,000.0 հազ. դրամը նախահաշվային արժեքների ճշտումից ելնելով ավելացվեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով հաստատված մայթերի վերանորոգմանը, 70,0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով՝ մայթերի վերանորոգման շրջանակներում, տեխնիկական հսկողության պայմանագրային պարտավորությունները ավարտին հասցնելու նպատակով, իսկ 516,304.3 հազ. դրամը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 2143-Ն որոշմամբ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների հանրության գերակա շահի ճանաչումը, նախատեսել Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների միացնող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ձեռք բերման և գոյություն ունեցող գույքերի փոխհատուցման նպատակով։

1,204.0 հազ. դրամ հատկացվեց Շենգավիթ վարչական շրջանում 2020 թվականին պայմանագրով նախատեսված թեքահարթակների կառուցման ծրագիրը ավարտին հասցնելու նպատակով:

11,988,460.0 հազ. դրամով ավելացվեց «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին, որից 1,000,000.0 հազ. դրամը 2021 թվականի նշված ծրագրի մասով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման նպատակով, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երևան համայնքի բյուջեի շրջանակներում, թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռք բերման համար:

134 միլիոն 696.2 հազ. դրամ հատկացվելու է թվով՝ 63 լուսացուցային համակարգերի տեղադրման նպատակով:

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում նոր ավտոբուսների բնականոն կայանումն ապահովելու նպատակով հատկացվեց 49,200.0 հազ. դրամ: «Վերելակների հիմնանորոգում» ծրագրով 2,155,000.0 հազ. դրամ հատկացնել 2020 թվականի հունիսի 16-ին կնքված ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15 վերելակների ձեռք բերման պայմանագրային պարտավորությունների անցմանը՝ 2021 թվականի բյուջետային տարի, որի փաստացի ծախսը 2020 թվականին կազմել է 2,524,132.5:
«Հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքների իրականացում» ծրագրով նախատեսվեց՝ 391.4 հազ. դրամ, որպես պարտքի մարում՝ Աջափնյակ վարչական շրջանի մասով:

«Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսվեց՝ 5,850.4 հազ. դրամ, 2020 թվականին մեկնարկած՝ թվով 66 կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռք բերման նպատակով: «Չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների կողմից վարձակալած բնակարանների փոխհատուցում» ծրագրով նախատեսվեց՝ 3,480.0 հազ. դրամ, Արզումանյան փողոցի հ. 17 շենքի թվով 3 քաղաքացիների բնակարանային վարձակալության ենթակա վճարումների իրականացման նպատակով:

«Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում» ծրագրով նախատեսվեց՝ 3,600.0 հազ. դրամ, 2020 թվականին մեկնարկած՝ Դավթաշեն վարչական շրջանում, հարթ տանիքների վերանորոգման գծով աշխատանքների շարունակության ապահովման նպատակով։

«Բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում» ծրագրով նախատեսվեց՝ 50,500.0 հազ. դրամ, որից 37,200.0 հազ. դրամ ուղղվեց Նազարբեկյան թաղամասի հ. 48 շենքի տանիքի հիմնանորոգմանը, իսկ 13,300.0 հազ. դրամ գումարը՝ Ռայնիսի 1 շենքի տանիքի հիմնանորոգմանը:

«Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում» ծրագրով՝ «Ակտիվ Քաղաքացի» ծրագրի շրջանակներում, հատկացվեց՝ 18,812.0 հազ. դրամ, որից 8,812.0 հազ. դրամը Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան 54 բակային տարածքի հիմնանորոգման, իսկ 10,000.0 հազ. դրամը՝ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի թիվ 127 դպրոցի հարակից տարածքում խաղային և բակային տարածքի կառուցման աշխատանքների շարունակման նպատակով:

«Բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ» ծրագրով՝ Ռայնիսի 1 շենքի պատի ամրացման աշխատանքների նպատակով, նախատեսվեց՝ 9,000.0 հազ. դրամ:
«Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում» ծրագրով՝ ելնելով հանգիստ գոտիների կառուցման կամ հիմնանորոգման նախահաշվային արժեքների ճշգրտումից, մասնավորապես՝ Նոր Արաբկիր այգու, 16-րդ թաղամասի շղթայի այգու, Աբովյան 21 շենքի հարակից այգու և Հանրապետության հրապարակի ջրավազանի շրջակա տարածքի մասով, նախատեսել՝ 103,100.0 հազ. դրամ:

«Սպորտային գոտիների և մարզական կենտրոնների կառուցում ու պահպանում» ծրագրով՝ «Ակտիվ Քաղաքացի» հարթակի շրջանակներում,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթնակ թաղամասում և Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում սպորտային գոտիների կառուցման նպատակով, նախատեսվեց՝ 88,606.8 հազ. դրամ:

«Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով՝ «Եվրոպական Միության կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման կազմակերպման նպատակով՝ հատկացվեց 3,000.0 հազ. դրամ, ընդ որում նշված ծրագրի նպատակն է հանդիսանում կլիմայի փոփոխության, Էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության իրազեկումը բնակիչներին:

2020 թվականի բյուջեի «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագրի պայմանագրային պարտավորությունների անցումն ընթացիկ բյուջետային տարի ապահովելու նպատակով, մասնավորապես՝ Աջափնյակ վարչական շրջանի հ. 35, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 97, Նոր Նորք վարչական շրջանի հ. 98 և Նոր Նորք վարչական շրջանի հ.104 մանկապարտեզների հիմնանորոգման մասով, նախատեսվեց՝ 75,000.0 հազ. դրամ:

«Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրով՝ սոցիալապես անապահով երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հավասար հնարավորությունների ապահովման նպատակով, նախատեսվեց՝ 5,000,0 հազ. դրամ:

«Ընտանիքում երեխայի ապրելու իրավունքի ապահովում» ծրագրով՝ մանկալքության դեպքերի կանխարգելման և տրամադրվող համալիր աջակցության միջոցով երեխայի ապրելու իրավունքի ապահովման նպատակով, նախատեսվեց՝ 7,900,0 հազ. դրամ:
«Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրով նախատեսել՝ 50,000,0 հազ. դրամ:

«Առողջության ապահովագրություն» ծրագրով նախատեսել՝ 980.0 հազ. դրամ, որպես պարտքի մարում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի մասով:Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասը ավելացնել՝ 539,507.4 հազ. դրամ, իսկ ֆոնդային մասը նվազեցնել՝ 172,432.3 հազ. դրամով:
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվեց ու ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները:

Տպել
5456 դիտում

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին