Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր կնքեց Հայաստանի չեմպիոնի հետ

09/02/2021 schedule18:06

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։ Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կարապետյանը ծնվել է Թբիլիսիում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան՝ հանդես գալով «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ» թիմերում։ Այնուհետև տեղափոխվել է Լյուքսեմբուրգ, որտեղ խաղացել է «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն» թիմերում՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը, «Ֆ91 Դյուդելանժի» հետ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը։ Հենց Լյուքսեմբուրգում հանդես գալու տարիներին էլ առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական, որտեղ իր ելույթներով գրավել է ռուսական ակումբների ուշադրությունը։ 2019թ․-ին տեղափոխվել է ռուսական «Սոչի», 2020/21 մրցաշրջանն էլ սկսել է «Տամբովի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Կարապետյանը Ռուսաստանի առաջնությունում երեք գոլի հեղինակ է դարձել։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել վեց գոլի հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով «Տամբովի» ապագան այս պահին անորոշ է, թիմի ֆուտբոլիստներից շատերը, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Վարազդատ Հարոյանը հեռացել են ակումբից։ Կարապետյանը «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին, որը տեղի է ունենում ԱՄԷ-ում, հասցրել է մի շարք ստուգողական խաղերի մասնակցել և այժմ արդեն պայմանագիր կնքեց հայկական ակումբի հետ։ «Արարատ-Արմենիան» 33-ամյա ֆուտբոլիստի կարիերայում առաջին հայկական ակումբն է։

Ինչ վերաբերում է Հարոյանին, ապա վերջինիս ծառայություններով հետաքրքրված է ղազախական «Աստանան», որտեղ արդեն հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տիգրան Բարսեղյանը։ Բացառված չէ, որ Հարոյանը շուտով տեղափոխվի Ղազախստան, եթե «Աստանան» կարողանա հասնել նրան, որ Հարոյանի տեղափոխությունը տեղի ունենա առանց փոխհատուցման։

Տպել
951 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը