Ես 1-2 հարցման ծանոթ եմ. Մարիա Կարապետյանը՝ արտահերթ ընտրությունների հանրային պահանջի, Քոչարյանից «վախենալու» մասին

- Տիկին Կարապետյան, «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ վարչապետի հետ հանդիպման արդյունքում, ի թիվս այլ հարցերի, արձանագրվել է, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է իշխող խմբակցությունը պարզել պահանջի բացակայությունը, արդյոք որեւէ հարցում իրականացվե՞լ է:

- Հանրային պահանջը կամ ավելի ճիշտ՝ հանրային կարծիքը կարելի է շոշափել հարցման միջոցով, և ես, այո՛, մեկ-երկու հարցման ծանոթ եմ։ Սակայն արտահերթ ընտրությունների հարցում, առավել քան որևէ այլ հարցի պարագայում, հանրային պահանջը պետք է արտահայտվի քաղաքական կուսակցությունների միջոցով, քանի որ, ի վերջո, նրանք են ընտրվելու։ Բնավ չնսեմացնելով քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային պահանջ արտահայտելու այլ ձևերի դերը՝ քաղաքական կուսակցություններն են, որ պետք է առաջնորդեն հանրությանը դեպի ընտրություններ։

Ընդ որում, արտահերթ ընտրությունները ռեֆորմներ չեն, որտեղ կառավարող ուժը միայնակ կրի դրանց պատասխանատվությունը։ Մյուս քաղաքական ուժերը և առաջնահերթ Ազգային ժողովում ներկայացված խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է հանձնառություն ստանձնեն կոչ անելու իրենց ենթադրյալ ընտրողներին մասնակցել ընտրություններին, էլ չեմ ասում՝ բացառեն բռնությունների և այլ հակաիրավական սցենարների հնարավորությունը։ Ցանկանում եմ շեշտել, որ սրանք ճշմարիտ պնդումներ են միայն արտահերթ և ոչ մի դեպքում՝ հերթական ընտրությունների համար։

- Դատելով արդեն առկա արձագանքներից՝ ընդդիմությունը ձեր՝ վերը նշած արձանագրումը եւ արտահերթ ընտրությունների գաղափարից, ըստ էության, հրաժարումը դիտարկել է որպես վախի, ուժերի նկատմամբ անվստահության, վերընտրվելու հավանականության ցածր գնահատման նշան: Խնդրում եմ ձեր արձագանքը:

- Ինչպե՞ս կարելի է պնդել, որ մեր քաղաքական ուժը վախենում է մի բանից, որը մեր քաղաքական ուժն է առաջարկել։ Ընդ որում, ոչ միայն առաջարկել ենք, այլև մեկ ամսից ավելի փորձել ենք համոզել, սպասել ենք, որ կհամաձայնեն։

- Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե վերադառնում է մեծ քաղաքականություն, մասնակցելու է ընտրություններին եւ «կրելու» է, դեր ունեցե՞լ է արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը կայացնելիս: Վստահաբար, տեղյակ եք, որ համացանցում քննարկումներն ավելի շատ «Իմ քայլը» վախեցավ Քոչարյանից» կոնտեքստում են:

- Կրկնում եմ, եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայներ արտահերթ ընտրությունների օրակարգին, և դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ամբաստանյալները հայտարարեին, որ «վերադառնում են մեծ քաղաքականություն», միևնույն է, այդ արտահերթ ընտրությունների համար ժամանակ կֆիքսվեր։

- Սրանով կարելի՞ է փակված համարել արտահերթ ընտրությունների թեման, թե՞ ինչ-որ պահի հնարավոր է վերանայվի որոշումը:

- Եթե խորհրդարանական ընդդիմությունը մտափոխվի, այսինքն՝ արձանագրի, որ առաջնորդելու է իր ընտրողներին դեպի խաղաղ արտահերթ ընտրություններ, ապա հարցը կարելի է ևս մեկ անգամ քննարկել։

- Տիկին Կարապետյան, վարչապետն էլ, իշխող խմբակցության պատգամավորներից շատերն էլ կարծես թե չեն մերժել, որ իշխանությունները իրենց լեգիտիմությունը վերստուգելու, վերականգնելու խնդիր ունեն պատերազմից հետո: Եթե ընտրություններ չեն անցկացվում, ուրիշ ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում այդ լեգիտիմության վերականգնումը:

- Մի շարք քաղաքական ուժեր մեզ ասում են՝ դուք ունեք լեգիտիմության խնդիր։ Մենք ասում ենք՝ դիցուք այդպես է, պատրա՞ստ եք մանդատ խնդրել ենթադրաբար հիասթափված քաղաքացիներից։ Մեծ մասը և մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը ասում է՝ ոչ, մենք ուզում ենք ձեր ենթադրաբար գոյություն չունեցող լեգիտմությամբ մեզ դարձնեք իշխանություն։

Տպել
2181 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է