Պաշտպանները միջնորդեցին դադարեցնել Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը

09/02/2021 schedule00:03

Դադարեցնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Ահա այսպիսի բովանդակությամբ միջնորդությունով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը: Գործով, որպես Հրայր Թովմասյանի պաշտպան, ներգրավվեց նաեւ Արամ Օրբելյանը:

Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը իր պաշպանյալի նկատմամբ, քանի որ քրեական գործով հաղթահարված չէ Հրայր Թովմասյանի անձեռնմխելիությունը, ինչը համարում են քրեական հետապնդումը բացառող հիմք:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Պաշտպան Մակինյանը իր միջնորդության հիմքում դրել է երեք փաստական հանգամանք. «Առաջին՝ պարոն Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակվել, երբ գործում էր 2005թ-ի փոփոխություններով Սահմանդրությունը, երբ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամի համար գործում էր ընդհանուր անձեռնմխելիություն, երկրորդ՝ 2015թ-ի փոփոխություններով Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի անդամի անձեռնմխելության համար նախատեսում էր ավելի  փոքր ծավալ, քան 2005թ-ին և դրանով վատթարացնում է վերջիններիս կարգավիճակը...»: Մակինյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ունենալ ավելի փոքր լիազորություններ, քան արդեն ունեն, ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ Թովմասյանի դեպքում գործում է 2005թ-ի փոփոխությունները:

Հիշեցրեց, որ 2019թ-ին, երբ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել, Թովմասյանը եղել է Սահմանադրական դատարանի անդամ, այլ ոչ թե դատավոր (Դատավորի կարգավիճակ ունի, 2020թ-ի Սահմանադրական բարեփոխումներից հետո):

Ամփոփելով միջնորդության բովանդակությունը Մակինյանը ասաց. «Կարող ենք արձանագրել, որ եթե սահմանափակվում էր անձի որևէ իրավունքը, ապա որևէ օրենք չի կարող հետադարձ ուժ ունենալ կամ կիրառվել հետադարձ ուժով, հակառակ դեպքում ուղղակի կխախտի Սահմանադրության 1-ին հոդվածով արձանագրված իրավունքի գերակայության սկզբունքը»:

Ամրամ Մակինյանը անդրադարձավ նաև Գլխավոր դատախազության այն դիրքորոշմանը, որ հանցանքը  կատարելու պահին Թովմասյանը չի եղել անձեռնմխելի, ուստի անձեռնմխելիությունը հաղթահարելու խնդիր վարույթն իրականացնող մարմինը չի ունեցել:

Ըստ Մակինյանի՝ Դատախազության վերոգրյալ փաստարկը հիմնազուրկ է, քանի որ  « ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը՝ ավելի ստորադաս ակտը սահմանել է, թե ավելի վերադաս իրավական ակտը՝ Սահմանդրությունը, ինչպես կամ ինչ ծավալով պետք է կիրառվի, ինչպես նաև այն չի կարող որոշվել նաև Կառավարության որոշմամբ:

Միջնորդությունը լրացրեց նոր ներգրավված պաշտպան Արամ Օրբելյանը՝ հիշեցնելով ՀՀ- ի պարտավորությունները միջզգային իրավունքի տեսանկյունից՝ հնչեցնելով այն թեզը, ըստ որի՝ չի կարող Սահմանադրական դատարանի դատավորը կամ անդամը ունենալ ավելի փոքր լիազորություններ, քան արդեն ունի:

Օրբելյանը հավելեց, որ Թովմասյանը ուենեցել է ընթացակարգային անձեռնամխելիություն, նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանի որ ի սկզբանե նրան, որպես մեղադրյալ ներգրավվել չէին կարող և ենթադրյալ ձեռք բերված ապացույցները անօրինական են:

Օրբելյանը նկատեց Սահմանադրության վերջին փոփոխությունները ևս արձանագրել են, որ անձի իրավունքները չեն կարող սահմանափակվել և որ արդեն եղած կարգավորումները պահպանվում են, իսկ նոր ընտրված թեկնածուների համար գործելու է նոր կարգը:

Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը ասաց, որ միանում է գործընկերների միջնորդությանը և արձանագրեց, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսել  Քննչական կոմիտեի, գործի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության տարածման օրվանից և, ըստ իրեն, գլխավոր դատախազը, մինչ այդ հրապարակումը արդեն պետք է հաղթահարած լիներ անձեռնմխելիության արգելքը, ինչը չի արվել.«Քննիչը և գլխավոր դատախազը մեղադրանքի վերաբերյալ նույն կերպ են մտածում... որոշումները տառացիորեն և բառացիորեն նույնն են»,- ասաց Պողոսյանը և խնդրեց արձանագրել որ նմանատիպ հրապարակումներից հետո էլ Դատախազությունը չի փորձել խնդիրը կարգավորի: Նշեց նաև, որ մեղադրողները այս միջնորդության վերաբերյալ նույն կարծիքն են հայտնելու: Դատարանին խնդեց միջնորդության որոշման հրապարակումը չհետաձգել, նկատեց, որ վերջին շրջանում դատական պրակտիկա կա, որ դատավորները հետաձգում են միջնորդությունների քննարկումը. «Հարգելի՛ դատարան, Դուք կամ պետք է մերժեք կամ բավարարեք միջնորդությունը: Այստեղ հետաձգելու հիմքեր չկան»,- նշեց Պողոսյանը: Մինջորդությանը միացան նաև գործով մյուս ամբաստանյալ Նորայր Փանոսյանը և նրա պաշտպանները:

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ սա միայն Հրայր Թովմասյան անձի խնդիրը չէ. «Այս գործը ունի շատ հեռուն գնացող վտանգավոր արմատներ, որը կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ցավոք սրտի ես իմ կանխատեսումներում ճիշտ եմ դուրս եկել... Երդվում եմ, որ ինձ համար շատ ավելի փոքր, ոչ էական նշանակություն ունի այս քրեական գործի հետևանքները, ինչպիսի ելք ուզում է լինի, քան թե մեր երկրում անկախ դատական իշխանություն ունենալը... Ոչ բոլորն են Հրայր Թովմասյան (մեծամտություն չհամարեք), իր իրավական անցած ճանապարհով, իր անցած ճանապարհով, իր պաշտոններով, որ կկարողնան դիմակայել այդ բոլոր ճնշումներին... և այս ինստիտուտի նպատակը ոչ թե անձին պատասխանատվությունից ազատելն է, այլ այս ինստիտուտի նպատակը անկախ դատական իշխանություն ունենալն է և դատավորին հնարավոր ոտնձգությունից պաշտպանելն է...: Մի տեսակ ավանդույթ է դարձել, որ դատախազները ինձ սովորեցնում են այն, ինչի հեղինակը ես եմ, ես եմ գրել, դրան նախորդել է միջազգային լավագույն մասնագետների հետ քննարկումներ և մենք գիտենք, թե ինչ ենք գրել:... Ես Սահմանադրական դատարանի անդամ եմ եղել, թե՞ դատավոր: Ես Սահմանադրական դատարանի դատավոր եմ դարձել 2020թ-ի հունիսի 22-ին: Մինչ այդ պահը իրենք ընկալել են, արձանագրել են, որ ես Սահմանադրական դատարանի անդամ եմ: Եթե որևէ մեկը կգա կասի, որ ես 2018թ-ի փոփոխություններից հետո եղել եմ Սահմանադրական դատարանի դատավոր, ինչ ասեմ, ես կպատռեմ իմ բոլոր գիտական աստիճանների կոչումները: Եթե պառլամենտական մեծամասնությունը իմ կողմնակիցները լինեին և ես իրենց հետ գնայի խարդախանքի, թե ոնց անենք Հրայր Թովմասյանին ազատենք, ապա ավելի լավ բան չէի մտածի, բայց իրենք ընկել են իրենց հյուսած թակարդը»,- նշեց Թովմասյանը:

Դատախազ Մարգարյանը դեռ նոր էր սկսել իր խոսքը «Հարգելի՛ դատավոր, գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը անհիմն է..» և  Հրայր Թովմասյանը ընդհատեց «Ներողություն եմ խնդրում, Դուք այս մի քանի րոպեում ընկալեցի՞ք այս 30 էջանոց միջնորդության բովանդակությունը»: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց շարունակել: Դատախազ Արսեն Մագարյանը ասաց, որ տեղին չէր փաստաբան Միհրան Պողոսյանի այն պնդումը, որ Գլխավոր դատախազը և քննիչը միանման են մտածում և յուրօրինակ մտածելակերպ չունեն: Նկատեց պաշտպաններն էլ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրին, այդտեղից կարելի՞ է մտածել, որ նրանք էլ յուրատիպ մտածելակերպ չունեն, սակայն ասաց, որ նման պնդում չեն անում, իսկ ինչ վերաբերում է նրան, որ դատախազները նույն բանն են ասելու, նկատեց, որ մինչդատական վարույթում նույն բովանդակությամբ միջնորդություն քննել են:

Վկայակոչեց Եվրոպական դատարանի մի քանի վճիռներ և կրկին հղում արեց Սահմանդրությանը, ուստի արձնագրեց, որ Հրայր Թովմասյանը իրեն մեղսագրվող արարքը կատարել է այն ժամանակ, երբ չի եղել անձեռնմխելի անձ, ուստի անձեռնմխելիութունը հաղթահարելու անհրաժեշություն չկա և առկա չէ նաև իրավական նորմի պահանջ:

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ դատախազը անհարգալից վեաբերմունք է դրսևորում Դատարանի և կողմի նկատմամբ, քանի որ արդեն հնչած և տանը պատրաստած տեքստը կրկին ընթերցում է. «Խոսքը ոչ թե նյությական այլ ընթացակարգային անձեռնմխելոիության մասին է... և այստեղ որևէ ողբերգություն չկա, Սահմանադրական դատարանում նստած են ողջամիտ մարդիկ, պետք է դիմել և տեսնել հաղթահարում ես դա, թե՝ ոչ: Ես ասում եմ, ես 2019թ-ին եղել եմ Սահմանադրական դատարանի անդամ, սրա դեմ առարկություն կա թե՞ չկա....Չեք տիրապետում տղերք ջան, Դուք չգիտեք ինչից եք խոսում, մենք ընդհանրապես այլ բանից ենք խոսում, դուք իրավական նորմ եք մեջ բերում, իսկ ո՞վ է դա առարկում: Դուք անհասկանալի արտահայտություններ եք անում, տվեք ձեր ասածը գրավոր, ես այդ բոլորի դեմ բան ունեմ ասելու: Ինչ որ հղումներ էր արվում, որ այդպես չէ ձևակերպված, զրո խոսք: Ձեր դիմաց իրավունքի ոլորտում շարքային քաղաքացի չի կանգնած, որ Դուք փորձեք ֆռացնել, չեք կարող, ես եմ գրել ինձ մի բացատրեք, թե ես ինչ եմ գրել: Ես խնդրում եմ ընդմիջել, տալ ձայնագրությունը և դրա վերաբերյալ ես դեռ դիրքորոշում պիտի արտահայտեմ»,- ասաց Թովմասյանը:

Դատարանը բավարարեց Թովմասյանի միջնորդությունը, նիստը հետաձգեց մեկ շաբաթով՝ որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա դատախազի դիրքորոշմանը:

Աննա Ավետիսյան

Տպել
1162 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան