Քաղաքական սպանություններից մինչեւ ցեխաջուր, դղյակներ, պարտություն, արտագաղթ. 7 երգ Ազգային ժողովից

Ազգային ժողովը արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: 

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները թեեւ մասնակցում էին նիստին, սակայն դժգոհ էին օրակարգում ընդգրկված հարցերից: Ուստի, քննարկում ծավալվեց ավելի շատ փոխադարձ մեղադրանքների, քան բուն նախագծերի քննարկման շուրջ:

Դատական օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է 17 դատավորի հաստիք ստեղծել, որոնք կզբաղվեն միայն կալանքի, խուզարկությունների միջնորդությունների հարցերը քննելով։ Նրանցից առնվազն 8-ը աշխատելու են Երեւանում:

Արդարադատության նախարարը պարզաբանեց, թե մասնագիտացված դատավորների ավելացմամբ համակարգը կբեռնաթափվի, կկրճատվեն քրեական գործերի քննության ժամկետները։

«Ընդհանրապես, 1,5 տարի է՝ ինչ ես հիշում եմ, մենք քննարկում ենք դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը: Ասում ենք՝ համակարգը ծանրաբեռնված է, գործերի քննությունը երկար է տեւում, ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ հիմա այդ հարցի լուծմանը մոտ են, եւ դրա համար էլ նախագիծը հրատապ է:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում կողմ արտահայտվեց նախագծի գաղափարին՝ ընդգծելով, որ դատաիրավական բարեփոխումները ունեն ազգային անվտանգության կարեւորություն: Ըստ Բաբաջանյանի, պետության ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու համար այդ փոփոխությունները խիստ կարեւոր են:

Մյուս կողմից, ըստ պատգամավորի, խնդրահարույց է դատավորների ընտրության կարգը. «ԲԴԽ-ին վերապահել այս դատավորների ընտրությունը՝ խնդրահարույց է: Սա՝ հայտնի պատճառներով. մենք այդ խորհրդից առնվազն ակնկալում էինք կոնկրետ դիրքորոշում նոյեմբերի 15-ին այդ խորհրդի նախագահի կողմից հնչեցված մարտակոչի վերաբերյալ: Այդ խորհուրդը ծպտուն չի հանել: Ուստի կարելի է ենթադրել՝ ինչ է լինելու այս նախագծի ճակատագիրը»,- ասաց նա: 

Այնուհետեւ Բաբաջանյանը, ակնարկելով Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին, նաեւ նկատեց. «Ձեր իշխանության ապաշնորհության պատճառով, մարդը, ում իշխանության օրոք Հայաստանը ինքնիշխան պետությունից դարձել է վասալություն, այսօր պատերազմ է հայտարարել ՀՀ քաղաքացուն, իշխանությանը եւ սպառնում է մասնակցել այդ ընտրություններին եւ «կռել» այդ ընտրություններին:

2008-ին փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը Երեւանի կենտրոն բերել, մարդկանց սպանել, խաղաղ ցուցարարներին սպանել, դրանից հետո թույլ տալ, որ մարդը հոխորտա ու խոսի բանակի նկատմամբ հանցագործությունների մասին: Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն ու բանտարկություններն են տեղի ունեցել, էսօր ժողովրդավարությանը տրակտատներ է ձոնում:

Կարծում եմ՝ դատական համակարգը հիմնարար բարեփոխումների կարիք ունի: Մաքուր ջուրը խառնելով ցեխաջրի հետ՝ հնարավոր չէ վերջում մաքուր ջուր ստանալ: Եթե մինչեւ արտահերթ ընտրությունները չկարողանանք դատական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել, ուրեմն այդ ընտրությունները նույնպես տապալված են»,- հայտարարեց Բաբաջանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, դեմ էր ԱԺ արտահերթի օրակարգին եւ պնդում էր՝ սա այն հարցը չէ, որ պետք է լինի հետպատերազմական երկրի խորհրդարանի օրակարգում:

«Եթե դուք բերեիք նախագիծ Արցախի տարածքների դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բերեիք նախագիծ զենքի օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ես կհասկանայի», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Ես անհարմար եմ զգում, որ անընդհատ փորձում եք այստեղ բերել կեղծ օրակարգեր, հայտարարում եք, որ եթե մենք գնանք՝ մեր պետականությունը կփլուզվի: Հիմա պիտի ԱԺ նախագահը պատվիրակություն կազմեր, պիտի գնայինք «Զվարթնոց» օդանավակայան, որ տեսնեիք՝ ինչ է կատարվում»,- իր հերթին դժգոհեց Բարգավաճ Հայաստանից Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով. «Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար: Մարդիկ գնում են: Այդ մարդիկ 2018-ին քվեարկում էին մեր եւ ձեր օգտին, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնանք հարցնենք՝ ինչի՞ եք գնում: Սա ողբերգություն է, մարդիկ տնով, տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են հայրենիքը ու փոխանակ այնտեղ լինեինք, փորձեինք հասկանալ՝ ինչու են լքում, ի՞նչ կարող ենք անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորների թիվը, որովհետեւ պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի այն սանկցիաները, որոնք ուզում է երկրի գլխավոր հիմնական ֆեյքը»:

Զոհրաբյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը. «Քիչ առաջ մեր գործընկերներից մեկը մեծ պաթոսով խոսում էր արտագաղթի մասին: Արտագաղթը չափվում է թվերով եւ ես հիմա մի քանի թիվ կհրապարակեմ»,- ասաց Գեւորգյանը եւ ավելացրեց. «2008-ին արտագաղթը ՀՀ-ից կազմել է 23 հազար 100 մարդ, 2009-ին՝ 25 հազար, 2010-ին՝ 46 հազար 700, 2011-ին՝ 43.800, 2012-ին՝ 42.800, 2013-ին՝ 31.200, 2014-ին՝ 41.700, 2015-ին՝ 43.400, 2016-ին՝ 48.200, 2017-ին՝ 26.900: Այսինքն՝ այն տարիների ընթացքում, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ եւ կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, ինչպես մեր գործընկերն էր նշում՝ Հայաստանից փախել է 372 հազար 800 մարդ»: Փոխարենը, ըստ նրա 2018-ին՝ հեղափոխությունից հետո, Հայաստան է վերադարձել 26 հազար մարդ, 2019-ին Հայաստան է վերադարձել 14 հազար մարդ, 2020-ի տվյալները դեռ չեն հրապարակել: Ամփոփելով՝ Գեւորգյանն ասաց՝ 10 տարվա ընթացքում Հայաստանից գնացել է 372 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո եկել է 41 հազար մարդ:

«Սիրտներդ կպայթեր, չէ՞…ԲՀԿ-ի ժամանակ հեռացել են»,- Գեւորգյանի ելույթից նեղվածությունն արտահայտեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ հիշեցրեց՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիայում եղած ժամանակ չի պարտվել, հողերը հանձնել Հայաստանը:

Քննարկվող հարցերի կարեւորության վերաբերյալ բարձրացված հարցերին արձագանքեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: «Քննարկում ենք, թե ինչպիսին պետք է դառնա ՀՀ-ն եւ նաեւ Արցախի Հանրապետությունը: Քննարկում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումները… Ընդդիմությունը փորձում է տպավորություն թողնել, թե միայն իրենք են սրտացավ ՀՀ-ի, Արցախի Հանրապետության քաղաքացիներով, իսկ իշխանությունը՝ ոչ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ամենշաբաթյա կտրվածքով ձեռնարկում է նոր միջոցառումներ, ծրագրեր՝ պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար: Անդրադառնալով նաեւ այս օրերին ՀՀ-ից հեռացողներին՝ Մակունցն ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի շարունակ ՀՀ շատ քաղաքացիներ, ինչպես նաեւ Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, սպասում էին, որպեսզի սահմանները բացվեն, որ իրենք վերադառնան թե՛ իրենց աշխատանքին, թե՛ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Ի գիտություն. ՀՀ-ից կան մարդիկ, այո՛, ովքեր գնում են նաեւ իմ նշած նպատակներով, բայց նաեւ այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում»,- ասաց Մակունցը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում դիմեց «Բարգավաճ Հայաստան» «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իր գործընկերներին:

«Ես ուզում եմ կոչ անել, պարո՛ն Աբովյան, տիկի՛ն Զոհրաբյան, ավելի զուսպ լինել, որովհետեւ էն երկու-երեք ամիսը, որում դուք էստեղ ձեզ թույլ էիք տալիս թե՛ տեղից բղավել, թե՛ նկատողություններ անել, թե՛ չգիտեմ՝ ամենակտրուկ ձեւով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, պրծավ: Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք»,- ասաց նա:

Անդրադառնալով պատերազմի հետեւանքով Արցախի տարածքային կորստի եւ մարդկային զոհերի վերաբերյալ Զոհրաբյանի հրապարակած տվյալներին եւ հիշելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ Սիմոնյանն ընդգծեց. «Տիկին Զոհրաբյանը այստեղ 5000 թիվ անուն է տալիս: Այդ որտեղի՞ց ձեզ այդ թիվը, տիկի՛ն Զոհրաբյան: Կարո՞ղ է 2 է, կամ 7 է: Էլ ինչ թիրախ կարող եք ցույց տալ մեր թշնամուն: Մի հատ ոչ բարով վարչապետ կար, այստեղ նստած էր ժամանակին, նա էլ էր թիրախներ ցույց տալիս ադրբեջանցիներին, կոչ անում, որ պատերազմ սկսի»:

ԱԺ փոխնախագահն ասաց՝ համամիտ է պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի բոլոր դրույթների հետ, մի բան կա միայն, որ նա չի նշել.

«Այստեղ մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, 30 տարի իշխանություն եղած մարդիկ էս երկու տարում չարածների մեջ: Այո՛, չարեցինք: Որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրեինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ: Այո՛, մեղավոր ենք, դա էլ կուղղենք, վստահ եմ»,- ասաց Սիմոնյանը՝ կոչ անելով հարգել իրար, որովհետեւ այսուհետ հակադարձելու են հնչած բոլոր խոսքերին:

Տպել
2184 դիտում

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել