Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը. հնարավոր է մեկնել՝ պատվաստվելու մասին փաստաթղթով

Փետրվարի մեկից օտարերկլրացիները կարող են ազատորեն եւ առանց կարանտինային միջոցառումների կիրառման մեկնել Վրաստան, եթե նրանց մոտ առկա լինի COVID-19-ի պատվաստում անցնելու մասին փաստաթուղթ: Այս մասին հայտարարել է Վրաստանի  էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, փոխանցում է «Новости Грузия»-ն:

«Բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան` սահմանին տրամադրելով ցանկացած տեսակի պատվաստանյութերի ներարկումների մասին ամբողջական տեղեկանք, այսինքն `երկու լրիվ դոզայի մասին փաստաթուղթ: Պատվաստված մարդկանց թիվն աշխարհում աճում է, սա մեր առաջին թիրախային խումբն է », - պարզաբանել է Թուրնավան:

Երկրի ցամաքային սահմանները նախկինի նման փակ կմնան, միայն օդային ավիափոխադրումը կվերսկսվի փետրվարի 1-ից:

Համաճարակի պատճառով Վրաստանը նախորդ տարվա մարտից ամբողջովին փակել էր իր սահմանները եւ դադարեցրեցլ կանոնավոր միջազգային թռիչքները: Հետագայում սահմանափակումները թուլացան, այնուհետ՝ կրկին խստացվեցին, իսկ հետո ավիափոխադրումները փույլատրելի եղան մի շարք երկրների քաղաքացիների համա:

Բոլոր այցելուների համար սահմանվեց պարտադիր կարանտին 8-14 օր ժամկետով և կորոնավիրուսի թեստավորում անցնելու պարտադիր պահանջ: Բացի այդ, Վրաստան մուտք գործելու համար շատ երկրների քաղաքացիների համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: Վրաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիներն ու մշտական բնակիչները ազատվել են այն ստանալու անհրաժեշտությունից: Բոլոր մյուս օտարերկրացիների, ինչպես նաեւ անկախ աշխատողների համար, ովքեր ցանկություն կամ անհրաժեշտություն են ունեցել հեռակա աշխատել Վրաստանի տարածքից, անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, կորոնավիրուսի մի քանի թեստեր (մուտքից առաջ, ժամանումից եւ մուտքից որոշ ժամանակ անց), ինչպես նաեւ  ութօրյա կարանտին:

Այժմ արդեն, նոր կանոնների համաձայն, մուտքը  բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր արդեն ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութ, ազատ է լինելու : Նրանց համար, ովքեր չեն ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, կպահանջվի պարտադիր բացասական թեստ COVID-19-ի համար, որը կկատարվի ուղեւորությունից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Վրաստանի տարածքում գտնվելու երրորդ օրը օտարերկրացիները պետք է կրկին անցնեն թեստավորում՝ պատասխանը ներկայացնելով անհրաժեշտ վայր:

Վրաստանի քաղաքացիների երկիր վերադառնալու կարգը նույնպես հեշտացվելու է: Նոր կանոնակարգերով նվազեցվել  է ինքնամեկուսացման օրերի քանակը: Մինչ այս գործող կանոնակարգերի համաձայն, արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացին պետք է ինքնամեկուսացման մեջ մնար 12 օր, իսկ PCR թեստի բացասական արդյունքի մասին փաստաթուղթ ունենալու դեպքում 8 օր անձը պարտավոր էր մնալ ինքնամեկուսացման մեջ: Փետրվարի 1-ից արդեն, երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացին 12 օրվա փոխարեն ինքնամեկուսացման մեջ կանցկացնի 8 օր, կամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու դեպքում, 72 ժամվա ընթացքում հնարավորություն կունենա նորից հանձնել թեստը եւ ավարտել ինքնամեկուսացումը:

Վրաստանի  Էկոնոմիկայի ու կայուն զարգացման  նախարար Նաթիա Թուրնավան խոսել է նաեւ որոշակի սահմանափակումների վերացման մասին:

Ըստ նրա՝ համավարակի հարցերով զբաղվող խորհուրդը  քննարկում է Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի քաղաքներում տրանսպորտի աշխատանքը փետրվարի 15-ից վերականգնելու հարցը: Նշենք, որ առայժմ, ըստ որոշումների, տրանսպորտի աշխատանքը պետք է վերականգնվեր մարտի 1-ից:

«Շուկաները եւս վերաբացելու անհրաժեշտության մասին քննարկումներ կան: Եթե մինչեւ փետրվարի 15-ը չհաջողվի բացել շուկաները, ապա այդ օրը հաստատ կբացենք, քննարկում ենք նաեւ դպրոցները վերաբացելու եւ տրանսպորտի աշխատանքը վերսկսելու հարցը»,- ասել է Թուրնավան:

Վրաստանում վերջին  շաբաթվա ընթացքում քաղաքացիները շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ տարատեսակ սահմանափակումներ վերացնելու նպատակով ակցիաներ են կազմակերպում: Վերջինը՝ ռեստորանային ոլորտի մի շարք ներկայացուցիչների ակցիան է, որպես բողոքի նշան նրանք ամբողջ Վրաստանի տարածքում դադարեցրել են  «սնունդը տուն տանելու»,  առաքման ծառայությունները:

Քաղաքի կենտրոնում էլ, աշխատանքային պայմանների մասին բողոքի ակցիաներ են կազմակերպել առաքման  ծառայությունների աշխատակիցները:

Նշենք, որ այժմ Վրաստանից կանոնավոր թռիչքներ են իրականացվում դեպի Գերմանիա, Ֆրանսիա, Հունաստան, Ավստրիա, Իսպանիա և եվրոպական այլ երկրներ: Փետրվարին դրանց կավելանան նաեւ թռիչքները դեպի Ուկրաինա եւ Թուրքիա, Հայաստանից եւս, համապատասխան տեղեկանքների առկայությամբ հնարավոր կլինի մեկնել Վրաստան:

Կորորնավիրուսով պայմանավորված ընդհանուր համաճարակային իրավիճակը Վրաստանում, ըստ վերջին մի քանի օրերի համեմատությունների եւ ոլորտի պատասխանատուների, կարծես թե կարգավորվում է: Վարակակիրների թվի նվազում է նկատվում: Նշենք, որ այս տարվա մեկնարկից ի վեր, գրեթե ամբողջ հունվար ամիսը Վրաստանում COVID-ի զգալի բարձր ցուցանիշներ էին գրանցվում այն պարագայում, երբ գրեթե 1 տարի շարունակ երկրի առողջապահական համակարգին հաջողվում էր ինտենսիվ պայքար մղել վարակի տարածման դեմ՝ շատ երկրների համար օրինակ դառնալով արագ արձագանքման եւ  խիստ սահմանափակումների ու կոշտ միջոցառումների արդյունավետության տեսանկյունից: Համեմատական առումով, Հայաստանի համեմատ, հարեւան Վրաստանում վարակման գրեթե կրկնակի բարձր ցուցանիշներ են գրանցվել, երկիրն առաջ անցել նաեւ մահերի ցուցանիշներով:

Տպել
2417 դիտում

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել