«Լոռին» ու «Սևանը» զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից

Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Վանաձորի «Լոռին» և Առաջին խմբում հանդես եկող «Սևանը», ՖԻՖԱ-ի որոշմամբ, զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

2020 թ. սեպտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է հետևյալ խնդիրների առջև. 

1. 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում զրկվում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից (թե՛ ներքին, թե՛ միջազգային կարգով): Արգելքը վերանում է միայն այն պարագայում, երբ ակումբը կատարում է համապատասխան վճարումը և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին է ներկայացնում վճարման անդորրագիրը:

2. Մինչև 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ավարտը վճարումը չկատարելու դեպքում նշված վարույթը, ըստ պահանջի, կուղղորդվի ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե:

10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում ՖԻՖԱ ՎԼՊ-ի  կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն առ այսօր չի կատարել ՖԻՖԱ-ի որոշումով պահանջվող վճարումները, ինչպես նաև սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը՝ վերջինս իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը:

Տպել
2001 դիտում

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը