Քոչարյանի հայտարարությունը ալիբի է՝ իրական նպատակները թաքցնելու համար. քաղաքագետը խնդիրներ է տեսնում 17 ուժերի ներսում

Ընտրություններին մասնակցելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ընդամենը քող է, ալիբի՝ իր իրական նպատակները թաքցնելու համար:

ՀԺ-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ պետք է շատ լուրջ վերաբերվել նրա այդ հայտարարությանը: Խոսքը երեկ 3 լրատվամիջոցների հետ զրույցում արած հետեւյալ հայտարարության մասին է.

«Ունենք քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, որ լիներ մի լագ, որի ընթացքում վիճակը հնարավոր կլինի կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ։ Որովհետև այսօր արտահերթ ընտրությունները՝ այս մթնոլորտում, այս հակասությունների, անորոշությունների, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում, իսկապես վտանգավոր է։ Դրա համար ճիշտը այդ ֆորմատն է, այդ լագն է, հետո՝ արտահերթ ընտրություններ, և այստեղ, իհարկե, միանշանակ եմ մասնակցելու…Բայց եթե չհաջողվի, կրկնեմ այս միտքը, ունենալ այդ անհրաժեշտ լագը երկրի համար, եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, և այնուամենայնիվ գնան այլ քայլին, ընտրություններում իրենց մենակ թողնել, այսպես, հանրության հետ, ուղղակի չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար, իրոք, մասնակցելու ենք եւ կրելու ենք»։

Ինչո՞ւ է Սաֆարյանը կարծում, որ Քոչարյանն այստեղ անկեղծ չէ: Քաղաքագետը պատասխանում է, որ վկայությունը նրա նախկին գործելաոճն է ու ներկայիս հայտարարությունները:

«Քոչարյանը ընդամենը ալիբի է ստեղծում իր համար, թե ինքը ընտրությունների կողմնակից է: Գործնականում նրան սատարող խմբերի գործողությունները եւ հեղաշրջման, բռնության, վերնախավի գլխատման դիսկուրս զարգացնող տարատեսակ ակցիաների խրախուսումը վկայում են նրա իրական նպատակների մասին: Ակնհայտորեն Քոչարյանը չի համակերպվում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ նրա մեթոդներով պայքարելու 17 ուժերի Սերժ Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի թեւի որոշմանը: Հետեւաբար նրա հարցազրույցում հնչած այդ միտքը կեղծիք էր, թե համակերպվել է ընտրությունների հետ: Նա իր պատասխանատվության համար ալիբի է ստեղծում, թե ես ժամանակին հայտարարել եմ, որ ընտրությունների կողմնակից եմ: Կարծում եմ սրան պետք է լուրջ վերաբերվենք, որովհետեւ ալիբի ստեղծել նշանակում է նաեւ տակից ինչ-որ մի բան անել»,- զգուշացնում է քաղաքագետը:

Հարցին, թե ինչո՞ւ է Քոչարյանին կապում Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժման կամ այլ ակցիաների հետ՝ Սաֆարյանը առաջարկում է մի քանի համընկնումների ուշադրություն դարձնել.

«Երբ 17 ուժերը հայտարարեցին իրենց վարչապետի թեկնածուին, դրա նախորդ օրը Քոչարյանը հարցազրույց տվեց: Այսօր տեղի ունեցավ Կառավարության առջեւ ցույց, իսկ դրան նախորդեց Քոչարյանի երեկվա հարցազրույցը: Առաջինի ժամանակ նրա տղան ակնհայտորեն գովազդում էր հանրահավաքը, բայց դրանից հետո հայտարարեց, թե իրենք 17-ի հետ կապ չունեն:

Նույնը վերաբերում է այսօրվա հանրահավաքին. Եթե լսել եք ելույթները, ապա պետք է նկատած լինեք, որ բառաֆոնդը ամբողջությամբ նույնն էր, ինչ Քոչարյանի հարցազրույցում: Ելույթ ունեցողներից Արշակ Զաքարյանն այսօրվա հանրահավաքը գովազդել էր նույն այն ակումբում, որի ղեկավարը երեկ հարցազրույց էր վերցնում Քոչարյանից: Ահա այս համընկնումները ցույց են տալիս, որ կապն անառարկելի է Քոչարյանի եւ այդ հանրահավաքային պայքարի մասնակիցների»,- ասաց Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ օրերս ի թիվս այլոց այդ հարթակը լքած կուսակցություններից մեկի ղեկավարը՝ Սուրեն Սուրենյանցը մեղադրեց երկու նախկին նախագահներին՝ 17-ի իրական բաժնետերեր լինելու մեջ:

Ի դեպ, ըստ քաղաքագետի՝ այժմ ակնհայտորեն տարաձայնություններ կան 17 ուժերի հետեւում կանգնած Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թեւերի միջեւ:

«Վերջին շրջանում նկատելի է, որ ինչ-որ բան է կատարվում այդ ուժերի ներսում: Առաջին՝ կա տարաձայնություն թեկնածուի մասով: Միգուցե քոչարյանականները իրավունք ունեն ենթադրելու, որ Վազգեն Մանուկյանը տապալվել է, որովհետեւ վերջին շրջանում նրա գեներացրած սկանդալները եւ հանրության ռեակցիան ցույց են տալիս, որ նա իսկապես չկարողացավ տանել այն բեռը, ինչը որ նրա վրա դրված էր: Նրանից ակնկալվում էր հետպատերազմյան հասարակությանը ճնշող իրողությունների պայմաններում հասնել իշանության արագ փոփոխության, անցումային կառավարության ձեւավորման, որից հետո իշխանությունը կճանկեր ամենաճարպիկը: Վազգեն Մանուկյանը ոչ միայն խնդրի առումով տապալվեց, այլ իր հռետորաբանությունը եւ հասարակության հետ հաճախակիացող կոնֆլիկտները ցույց տվեցին, որ նա չի էլ կարողանալու լուծել այդ խնդիրը: Այս առումով քոչարյանականները կարծում են, որ վարչապետի թեկնածուն պիտի փոխվի, մանավանդ որ այն գլխից իրենք մտադրություն ունեին անցումային վարչապետին փոխարինել հենց Քոչարյանով»,- ասաց Սաֆարյանը:

Քոչարյանի ու Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժման երկրորդ տարաձայնությունն, ըստ նրա, տեսանելիորեն կապված է իշխանության փոփոխությանը հասնելու ճանապարհի հետ: Եվ այստեղ է, Սաֆարյանի համոզմամբ, որ երեւում են Քոչարյանի իրական նպատակները, ընտրությունների վերաբերյալ հայտարարության կեղծ լինելը:

«Քոչարյանը երեկ պատրանք ստեղծեց, թե ինքը կողմ է արտահերթ ընտրություններին, մասնակցելու է եւ կրելու է: Իսկ ի՞նչ էր ասվում այսօրվա հանրահավաքում, որտեղ երեկվա նրա հարցազրույցի հետ հռետորաբանությունների ակնհայտ համընկնում կար: Եթե մի փոքր ավելի մարդաշատ լիներ հավաքը, նրանց գործողությունները այլ կլինեին, ավելի կտրուկ գործողությունների չգնալը բացատրվեց սակավամարդությամբ: Նրանք փորձեցին մտնել Կառավարություն: Եթե հիշում եք, ամսի 10-ի գիշերը կառավարություն ներխուժողների մեջ մեծաթիվ էին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները եւ ձեռագիրը նման էր»,- ընդգծեց Սաֆարյանը:

Այստեղ նա ուշադրություն հրավիրեց Վազգեն Մանուկյանի օրերս արած այն հայտարարության վրա, թե առայժմ գնալու են սահմանադրական ճանապարհով: Սա, ըստ նրա, պատասխանն է այն վեճի, որ առաջացել է ճանապարհի շուրջ եւ ցույց է տալիս, որ Վազգեն Մանուկյանն ու Սերժ Սարգսյանը պնդում են, որ պետք է իշխանության փոփոխության հասնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մեթոդներով՝ փողոց փակելով, ճնշումներ մեծացնելով եւ այլն: Քաղաքագետը համոզված է, որ այս մեթոդների հետ համաձայն չէ Քոչարյանի թեւը եւ հենց դրանով է պայմանավորված վերջին հանրահավաքներին քոչարյանականների չմասնակցելը.

«Այլ բան է, որ Քոչարյանի իմացած մեթոդները ավելի շատ մերվում են հոկտեմբերի 27-ի հետ, այսինքն վերնախավի ֆիզիկական ոչնչացման հետ: Այստեղ երեւում է, որ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ տարաձայնություները ոչ միայն վարչապետի թեկնածուի անձին են վերաբերում, այլեւ մեթոդներին»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Վերադառնալով ընտրությունների մասին Քոչարյանի հայտարարությանը՝ քաղաքագետը նշում է, որ դրա համար հիմք կարող է լինել նաեւ Մարտի 1-ի գործով դատավարությունը, ամբաստանյալի կարգավիճակը: «Վերջին դատական նիստում Քոչարյանի պաշտպանների եւս մեկ բացարկ մերժվեց: Իհարկե սա չի նշանակում, թե երկու տարվա թատրոնը սպառված է, նոր բացարկներ չեն լինի, բայց նախկինում էլ կալանավորվելուց առաջ Քոչարյանը հայտարարում էր, թե քաղաքականություն է վերադառնում, որ թեժ է լինելու եւ այլն: Այսինքն մյուս կողմից էլ՝ այս ամենը քայլ չունենալու հետեւանք է»,- ընդգծում է նա:

Ի վերջո, ըստ Սաֆարյանի, մենք որպես հասարակություն պիտի բացառենք որեւէ տեսակի բռնության լեգիտիմացում հանրային կյանքում, վերադարձ նախահեղափոխական շրջան, երբ զենքի միջոցով քաղաքական խնդիրներ էին լուծվում:

«Ժողովրդավարական գործընթացների ազդեցությունը պետք է ուժեղացվի, որ այն մարգինալացնի ոչ ժողովրդավարական հռետորաբանությունները եւ դրանք վտանգ չներկայացնեն սահմանադրական կարգի համար»,- ասում է նա:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Քոչարյանի՝ «կրելու ենք» արտահայտության մասին՝ քաղաքագետն ասում է.

«Եթե այլընտրանքը լինի Քոչարյանի եւ ներկա իշխանության միջեւ, Քոչարյանը շանս չունի: Ըստ էության ինքը նաեւ այդ խնդիրներն է պատկերացնում, որովհետեւ լավ գիտի, որ այս հասարակությունն իրեն չի ընդունում, իր վերադարձը չի ուզում: Եթե որոշ հատված էլ ուզում է փոխել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա ակամա դառնում է այդ նույն իշխանության պաշտպան, երբ հասկանում է, որ ընտրությունը Քոչարյանի եւ նրանց միջեւ է»:

Հնարավո՞ր է մինչեւ ընտրություններ այսպես ասած երրորդ բեւեռի ձեւավորում: Այդ մասին այսօր Եռաբլուրում հայտարարել էր նաեւ Վահան Բադասյանը: Սաֆարյանը դա հնարավոր է համարում, բայց որոշ վերապահումներով.

«Եթե այդ երրորդ բեւեռը լինելու է բռնության բեւեռ, պետք չի թույլ տալ այդ բեւեռը ձեւավորվի: Բադասյանն այսօր խոսում էր վարչապետին զենքով ոչնչացնելու մասին: Ավելի լավ է այդպիսի բեւեռ ընդհանրապես չլինի, որովհետեւ դրանից մենք արդեն ունենք: Քոչարյանի բեւեռը հենց դա է: Ինչ վերաբերում է այնպիսի մի բեւեռին, որ ներկա իշխանության մեջ չի, նախկինում չի եղել, ապա դա միայն ողջունելի է: Ես շահագրգռված կլինեմ, որ այդպիսի ուժեր թափ առնեն, ուժեղանան: Դա ոչ միայն ընտրության բազմազանությունը կմեծացնի, կստեղծի կոալիցիաներ կազմելու, ազգային համերաշխության կառավարություն ձեւավորելու, միգուցե իշխանությունը նրան փոխանցելու հնարավորություն: Այսինքն այս երկրի համար դա ամենալավ տարբերակն է: Կոալիցիոն կառավարությունների միջոցով կարող են չեզոքացվել այն վտանգները, որ գալիս են մեկ ուժով կառավարումից»:

Իսկ կարո՞ղ է նույն երրորդ բեւեռը ձեւավորել Քոչարյանը, բայց մնալ դրա ստվերային ղեկավար:

«Եթե հասկանա, որ իր դեմքով իշխանության գալու շանս չունի, վստահաբար գնալու է այդ ճանապարհով: Բայց պետք է ուշադիր լինել, որ հոկտեմբերքսանյոթյան բեւեռը ստվերային չլինի, իր սեւ գործը չանի, Քոչարյանն էլ հանդես չգա ընտրություններով երկիրը աղետից փրկող մեկը»,- եզրափակեց քաղաքագետը:

Տպել
7431 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա