Արմեն Թռչունյանը հետմահու արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի

26/01/2021 schedule17:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի ռեկտորատի ընդլայնված նիստին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագիրը՝ գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնվեր աշխատանքի համար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանին հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Մեդալը տրվել է Արմեն Թռչունյանի որդուն՝ Կարեն Թռչունյանին:

Մինչ պարգևի հանձնումը Վ. Դումանյանն անդրադարձել է նշանավոր գիտնականի մեծ ավանդին, ինչն իր առանձնահատուկ տեղն ունի ինչպես ԵՊՀ-ում և Հայաստանի գիտության համակարգում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Համալսարանն առաջին հերթին ավանդույթների պատմություն է, որն առաջին հերթին կերտում են մարդիկ՝ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: ԵՊՀ 100-ամյա գիտակրթական և մշակութային կյանքում առանձնակի դերակատարում ունեցած մարդկանցից մեկն է Արմեն Թռչունյանը՝ հայաստանյան գիտության առաջամարտիկը, դասական իմաստով պրոֆեսորը: Մարդ, ում կենսագրության ամեն մի տողը գործունեության մի մեծ փուլ է բնորոշում: Մարդ, ով ստեղծել է գիտական դպրոց՝ ղեկավարելով շուրջ 3 տասնյակ գիտական՝ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ Թռչունյանն իբրև ԲՈՀ-ի նախկին նախագահ զգալի ներդրում է ունեցել նաև գիտական վարչարարության ասպարեզում:

Մեծ գիտնականի որդին՝ Կարեն Թռչունյանը հպարտությամբ է պատմում, որ հայրը՝ որպես հրավիրված դասախոս, դասախոսություններով հանդես է եկել մի շարք երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում. դասավանդել է ԱՄՆ 22 նահանգների առաջատար բուհերում, որոնց թվում՝ Չիկագոյի, Բերկլիի և Սթենֆորդի համալսարաններում: Նրա գիտական հոդվածների մեծ մասը հրապարակվել է արտերկրի վարկանիշային գիտական ամսագրերում:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ Կարեն Թռչունյանը, շարունակելով հայրիկի ճանապարհը, զբաղվում է գիտությամբ և նպատակ ունի հասնել հոր գիտական թեզիսների ապացուցմանն ու գրանցմանը. «Ես սա ընդունում եմ որպես պարտավորություն՝ շարունակել նրա կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի գիտական հետազոտությունների գործը»:

ԵՊՀ ռեկտորատի նիստում հակիրճ ներկայացվել է նաև պրոֆեսոր Արմեն Թռչունյանի գիտական գործունեությունը՝ նրա ավանդները, ստացած պարգևներն ու  մանկավարժագիտական գործունեությունը Հայաստանում և արտերկրում:  Նշվում է, որ 2004 թվականին Արմեն Թռչունյանն արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալի, եղել է ՀՀ Նախագահի մրցանակակիր բնագիտության բնագավառում:

Ռեկտորատի նիստին ներկա է եղել նաև պրոֆեսորի այրին՝ տիկին Անահիտը:

Նիստի օրակարգում ներառված էր նաև երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը: Քննարկման ընթացքում նշվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է բուհերին՝ առաջարկելով դասերը կազմակերպել առավելապես առկա ձևաչափով՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները: Միաժամանակ նախարարը նշել է, որ բուհերն ունեն ակադեմիական ազատություն, և իրենք պետք է որոշեն ուսումնական գործընթացի կազմակերպման ձևաչափերը:

Ռեկտորատի նիստի մասնակիցները նախարարին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են պատերազմի մասնակից ուսանողների, մասնակիցների ուսանող զավակների, կնոջ կամ ամուսնու ուսման վարձավճարների փոխհատուցմանը, տարկետման կարգին, պետական բյուջեի ոլորտային հատկացումներին և այլ խնդիրների:

Արմեն Թռչունյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին։

Տպել
1385 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)