Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի  շուրջ տարաձայնությունները շարունակվում են

Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվը դեմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի բովանդակությանը։ Նամակով առաջարկվում էր աստղադիտարանը հանել գիտությունների ազգային ակադեմիայի կազմից եւ տալ նրան հիմնադրամի կարգավիճակ:

Ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի՝ կոլեկտիվը դեմ է ոչ թե այն պատճառով, որ ձեւաչափերից կամ կարգավիճակներից մեկը համարում է լավ, մյուսը՝ վատ, այլ որովհետեւ արդյունավետ աշխատող գիտական համակարգը վերցնել ու ձեւափոխելը, նրանց կարծիքով, նշանակում է ուղղակիորեն  քայլ անել՝ քանդելու  կամ փչացնելու երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծածը։ «Լավ աշխատող մեխանիզմին ձեռք չեն տալիս, դա հավիտյան  հայտնի ճշմարտություն է» ,- ընդգծեց  Արեգ Միքայելյանը:

Հայաստանում գիտության զարգացման եւ աստղադիտարանի դերի ու նշանակության վերաբերյալ աստղադիտարանի տնօրենը նշեց.

«Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող ճյուղը  գիտությունն է, մանավանդ որ գիտության զարգացումը պատերազմից հետո մեր երկրի համար պետք է դառնա առաջնայինը: Միայն գիտության շնորհիվ կարելի էր պատերազմում հաղթել, որովհետեւ  այսօր գերճշգրիտ տեխնոլոգիաների պատերազմ է, ու այս իրավիճակում փորձել խաթարել գիտական կառույցի բնականոն աշխատանքը, ուղղակի անգրագիտություն է: Ինչպե՞ս բացատրել՝ ինչո՞ւ է ղեկավարությունը փորձում ներխուժումներ անել  գիտական համակարգի մեջ: Եվ զարմանալին այն է, որ այնպիսի մարդիկ են առաջարկներ անում այս համակարգի մասին, որոնք  բացարձակ կապ չունեն գիտության հետ եւ չեն հասկանում, թե գիտական աշխատանքը ինչ է, գիտնականի գործունեությունը ինչպիսին է:  Այսպիսի առաջարկ անելուց առաջ պետք էր նախ լավ հասկանալ, ուսումնասիրել համակարգը, եթե իրոք շահագրգռված էին այդ հարցի լուծման  վերաբերյալ»:

Աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ կառավարության եւ աստղադիտարանի  միջեւ տարաձայնությունները ավելի խորքային են, քան թվում է:

«Ինչպես եւ շատ այլ կառույցների նկատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից  գիտության նկատմամբ շարունակ իրականացվում է ապակառուցողական քաղաքականություն։ Այսօրվա կառավարությունը, ցավոք սրտի, ինչ ուզում անում է, երբեք ոչ մի նորմալ բան հաշվի չի առնում: Իրենց համար  ճիշտ կամ սխալ գոյություն չունի. միայն ուզում են՝ իրենց ուզածը լինի: Եվ այդ առումով արդեն սկսել էին ապակառուցողական այդ  գործունեությունը. մշակել էին բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը, որը ամբողջովին դեմ էր գիտությանը: Առաջարկը եղել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանից: Ուղղակի ապշեցուցիչ է, որ Բյուրականի մասին ոչ մի պատկերացում չունեցող պատգամավորը, որը, երկուսուկես տարուց ավելի է, ինչ  չի այցելել   Բյուրականի աստղադիտարան, չի շփվել  առաջատար գիտնականների, տնօրենության հետ, մեկ  էլ օդից վերցնում է, առաջարկ է անում, որ եկեք Բյուրականի աստղադիտարանի կարգավիճակը փոխենք: Սա նշանակում է, որ գուցե ինչ-որ բիզնես հավակնություննե՞ր ունի: Կարելի է նաեւ ենթադրել, որ ուղղակի որոշ մարդիկ, չստեղծելով ոչ մի բան, փորձում են ուրիշի ստեղծածի վրա հեղինակություն ստեղծել՝ «կեղծ միավորներ» հավաքելով: Շատ տիպիկ գործելաոճ է այսօրվա դրությամբ. շատ ավելի դժվար է լուրջ արժեքներ ստեղծել, քան ուրիշի ստեղծած  աժեքի վրա խոսել  կամ առաջարկություններ անել եւ դրանով հերոսանալ»: 

Հարցին՝ իրավական գործընթացը ի՞նչ փուլում է, ի՞նչ կասեք Ձեր ընթացիկ ու հետագա քայլերի մասին, Արեգ Միքայելյանը պատասխանեց.

«ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ԿԳՄՍ նախարարին արվել է առաջարկ, որ Բյուրականի աստղադիտարանը պետք է հանել  ԳԱԱ-ի կազմից: , Նախարարը գրությունը ուղարկել է գիտության կոմիտե, որը զբաղվում է հենց գիտության վարչարարությամբ, գիտության կոմիտեն ուղարկել է ակադեմիա, ակադեմիայի նախագահությունը  մեր կարծիքն է հարցրել, թե մենք ինչպես ենք մոտենում այդ խնդրին:  Ժողովը դրա համար ենք գումարել: Մենք պատրաստել ենք մանրակրկիտ տեղեկանք, որովհետեւ անհիմն, առանց որեւէ փաստարկների մեզ մեղադրում էին, թե մեր կառույցը արդյունավետ չի աշխատում,ուստի եւ պետք է կարգավիճակը փոխել: Մենք, ընդհակառակը, 37 կետով ցույց ենք տվել, որ մեր կառույցը աշխատում է բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի դրանից, մեկ առանձին փաստաթուղթ ենք պատրաստել՝ նշելով ակադեմիայի կազմում արդյունավետ աշխատելու բոլոր հիմքերը. ակադեմիայի շրջանակներում բազմաթիվ գիտական համագործակցություններ կան, եւ դա ըստ էության գիտական միջավայր է, որը բնականաբար նպաստում է աշխատանքի արդյունավետությանը: Եթե դա լիներ բյուրոկրատական ապարատ, այո՛, կհամաձայնեի, բայց ոչ մի բյուրոկրատիա չկա: Հարցի կարգավորման լուծումը ես տեսնում եմ այն, որ ձեռ քաշեն աստղադիտարանից եւ չխառնվեն մեր գործունեության մեջ: Աստղադիտարանը մեր երկրի լավագույն, կայացած հիմնարկներից է, միջազգային հանրությունը ճանաչում է մեզ, նրանք հաստատ կարձագանքնեն՝ տեսնելով այս ամենը»:

Հարցին ՝ կոլեկտիվի բոլո՞ր անդամներն էին կողմ ԳԱԱ կազմում մնալու որոշմանը, տնօրենը նշեց.

«Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ մեր կոլեկտիվը միաձայն՝ 75 ձայնով, կքվեարկի աստղադիտարանը ԳԱԱ –ի կազմի մեջ թողնելու օգտին: Գուցե ոմանք մտածում էին, որ Բյուրականի աստղադիտարանը կարող է եւ որպես հիմնադրամ գործել, բայց բոլորը  համակարծիք էին մի բանում՝  մեր հիմնարկի եւ առհասարակ գիտության դեմ ոտնձգություններ են տեղի ունենում: Սա կարծես նման էր ինքնապաշտպանական  ռեակցիայի, երբ  մարդիկ նույնիսկ այդքան ցածր ֆինանսավորման պայմաններում  աշխատում են անմնացորդ եւ նվիրված, բայց հասկանում են, որ պետությունը  վնասում է  աստղադիտարանի գործունեությանը»:

Կոլեկտիվի՝ դեմ արտահայտվելու մասին Աժ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ասաց հետեւյալը.

«Կոլեկտիվը, ես չգիտեմ, դեմ է արտահայտվել թե ոչ, որովհետեւ կոլեկտիվի որոշ մասին ճնշում են: Կոլեկտիվի մի մասին, ովքեր բողոքել են,  եւ որոնց բողոքի հիմքի վրա եմ ես դիմել դատախազություն, հետո՝ նաեւ ֆինանսների նախարարությանը, աստղադիտարանի ղեկավարությունը նրանց աշխատանքից ազատել է, եւ մինչեւ հիմա դատական գործեր են ընթանում: Իմ՝ որպես պաշտոնյայի ֆունկցիան եղել է ուղղակի այդ մարդկանց բողոքին ընթացք տալը:  Ես  երբեք անձնական հետաքրքրվածություն կամ շահագրգռվածություն չունեմ՝ որպես պաշտոնյա, որպես մարդ՝ հետաքրքրված եմ աստղադիտարանի  դերի ու  փառքի վերականգնումով»:

Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կմենկանաբանի Բյուրականի աստղադիտարանի տնօրենի այն կարծիքը, թե պատգամավորը գուցե բիզնես հավակնություններ ունի: Նա ասաց. «Աստղադիտարանի տնօրենը եթե նման բան է ասել, թող նայի ստուգումները եւ չարաշահումները, որ իր մոտ են հայտնաբերվել: Ես երբեք որեւէ բիզնեսի հետ կապված հետաքրքրություն չեմ ունեցել եւ չունեմ որեւէ բիզնես: Իսկ ինչ վերաբերում է աստղադիտարանի բուն ստուգումներին, որ կատարել է ֆինանսների նախարարությունը, միայն 80 միլիոն դրամ անունով գումար է հայտնաբերել վերջին  երեք տարվա ընթացքում: Եթե նայենք աշխատավարձերի ցանկը, կտեսնեք, որ այնտեղ յուրայինները ստացել են 1-2 միլիոն տարբեր հավելավճարներով, պարգեւավճարներով գումարներ, երբ որ սովորական աշխատողները,  գիտաշխատողները, որոնց մի մասին աշխատանքից ազատել են, ստանում են շատ չնչին գումարներ: Լավ կլինի՝ աստղադիտարանի տնօրենը մտածի այդ գումարի վերականգնման մասին եւ ապա նոր քրեական գործերի մասին, որոնք, ըստ տրամաբանության, պետք է հարուցվեն նման չարաշահումների արդյունքում:

Կա մի ուրիշ խնդիր. քանի որ  աստղադիտարանը ունի նաեւ  «Ռոսկոսմոս»-ի հետ պայմանագիր, բայց կա նաեւ «Ռոսկոսմոս»-ի տնօրենի բողոք-նամակը, որով վերջինս  բողոքում է աստղադիտարանի տնօրենություից, հնարավոր է կասկածի տակ դրվի նաեւ այս համագործակցությունը աստղադիտարանի ղեկավարության հետ, հատկապես որ գումարները գալիս էին  ոչ թե աստղադիտարանի հաշվին, այլ գալիս էին փոխտնօրենի Ա/Ձ-ի հաշվին, ինչը աբսուրդ է ինքնըստինքյան, եւ այդ տեսանկյունից բավականին մտածելու, մտահոգվելու հարցեր կան այստեղ»:  

Հարցին, թե ինչու է գտնում, որ Բյուրականի աստղադիտարանը պետք է դառնա   հիմնադրամ, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց՝ քանի որ Բյուրականի աստղադիտարանը ազգային հարստություն է համարվում, իսկ նմանատիպ երկու կառույցներ՝ Ցեղասպանության ինստիտուտը եւ Մատենադարանը, արդեն իսկ դուրս են եկել եւ դարձել են անկախ հիմնադրամներ, այդ տրամաբանության մեջ աստղադիտարանը եւս պետք է դուրս գա, եւ դրանով ընդգծվի նրա բացառիկ տեղը․

«Իմ առաջարկը եղել է այդ ձեւով առաջնորդվել։ Թե ինչպես կորոշի կառավարությունը, արդեն չեմ կարող ասել: Պետք է մտածել Բյուրականի աստղադիտարանը իր հին ավանդույթներին վերադարձնելու մասին, այսինքն՝ այն դարձնել հզոր գիտական կենտրոն իր արդյունքներով»:

Մարիամ Գեւորգյան

Տպել
3910 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել