Գիտելիքահեն տնտեսությունն ամբողջովին կյանքի կոչելու համար բավականաչափ մեծ ժամանակահատված է անհրաժեշտ․ պատգամավոր

2018 թ. մայիսից հետո ՀՀ տնտեսության ընդհանուր կառուցվածքում էական փոփոխություններ չեն եղել։ Պետությունը խրախուսում է ՏՏ ոլորտը, վարչապետը հաճախ նշում է՝ ՏՏ ոլորտի եւ մշակող արդյունաբերության հիման վրա պետք է կառուցել տնտեսությունը, սակայն արժեքային առումով այդ ոլորտները դեռեւս չեն հասել անհրաժեշտ մակարդակի։ Սրա մասին է վկայում նաեւ օրեր առաջ հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում առաջատար տեղերը զբաղեցնող ընկերությունները հիմնականում զբաղվում են հանքարդյունաբերությամբ, ծխախոտի արտադրությամբ եւ ներմուծմամբ, վառելիքի ներմուծմամբ եւ վաճառքով։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։

- Պարոն Մանուկյան, հիմնական խոշոր հարկ վճարողները շարունակում են մնալ ծխախոտի, հանքարդյունաբերության եւ վառելիքի բիզնեսով զբաղվողները։ 2.5 տարում հնարավոր չեղա՞վ հասնել կառուցվածքային այնպիսի փոփոխության, որ տնտեսության լոկոմոտիվը որակ ստեղծող բիզնեսը դառնա։

- Ճիշտ է, դեռեւս առաջին հորիզոնականներում ծխախոտագործությունն ու հանքարդյունաբերությունը բարձր դիրքեր են զբաղեցնում, բայց այստեղ մի այլ կարեւոր միտում կա. երբ նայում ենք 1000 խոշոր հարկատուների ցանկը, բարձր դիրքեր զբաղեցնող հարկատուների վճարած հարկերի մեծությունն ավելի մեծ չափով անկում էր գրանցել, քան ցուցակի ներքեւի հատվածում գտնվողներինը։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ մեր փոքր եւ միջին ձեռնարկությունները համեմատաբար ճկուն են եղել եւ նոր խաղացողների ի հայտ գալու պարագայում կարողացել են ավելի մրցունակ լինել ու քիչ չափով իրենց վրա զգալ կորոնավիրուսի ու պատերազմի ազդեցությունները։

- Հեղափոխությունից հետո անընդհատ խոսվում էր ՏՏ ոլորտի եւ մշակող արդյունաբերության հիման վրա տնտեսությունը զարգացնելու մասին: Ըստ ձեզ՝ որքանո՞վ է հաջողվել հասնել դրան։

- Զարգացնել ՏՏ ոլորտը, իհարկե, կարեւոր է, բայց չմոռանանք նաեւ, որ այդ ոլորտում բավականաչափ մեծ չափով արտոնություններ են տրված։ Հիմա մենք խոսում ենք մի բանի մասին, որի չափելի մեծությունը վճարվելիք հարկերն են, իսկ ՏՏ ոլորտում կան որոշակի գործընթացներ, որոնք ընդհուպ մինչեւ ուղարկվում են մեր երկրի սահմաններից դուրս։ Այստեղ մենք չափազանց կարեւոր խնդիր ունենք ՏՏ ոլորտի հայրենական տնտեսությանը միտված քայլերի առումով։ Ես տեսնում եմ, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը որոշակի ծրագրեր է իրականացնում ԱԹՍ-ների արտադրության, պաշտպանական բնագավառի առումով։ Ոլորտի զարգացման եւ նրանց վճարած հարկերի մասով կարող է լինել խզում։ Բայց ես ընդունում եմ, որ մեր խնդիրը պետք է լինի այդ արժեշղթաների մեծացումը։

Ինչ վերաբերում է մշակող արդյունաբերությանը, ապա դրա մասնաբաժինը ընդհանուր ՀՆԱ-ի կառուցվածքում ավելի արագ է աճում, իսկ մշակող արդյունաբերությունն ավելի դիվերսիֆիկացված ոլորտ է՝ ավելի շատ խաղացողներով, եւ հիմնված է նաեւ տեխնոլոգիաների վրա։ Եթե հանքարդյունաբերությունում ընդերքը հանում է եւ չզտված պղնձի տեսքով արտահանում, ապա սննդամթերքը անցնում է մի շարք տեխնոլոգիական պրոցեսներով, ընդհուպ մինչեւ որպես վերջնական արտադրանք է գնում։ Այստեղ չափազանց կարեւոր է նորանոր շուկաների հայթայթումը։ Կորոնավիրուսի պայմաններում պարենային սպառման ուղղվածության ապրանքների մեծ կարիք կա, եւ միջազգային կառույցները գնահատականներ են տալիս, որ ապագայում ավելի մեծ գնաճեր են սպասվում ողջ աշխարհում, քանի որ դրանց նկատմամբ կարիքն ավելի է մեծանալու։ Կարծում եմ՝ նաեւ ստանդարտների վերանայման ժամանակահատված պետք է լինի։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված մշակող արդյունաբերության ընկերությունները պետք է ավելի արդիական տեխնոլոգիաների ներմուծման առումով քայլեր ձեռնարկեն։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ն՝ որպես զարգացող երկիր, կարողանա տնտեսության ներկայիս առաջատար համարվող ճյուղերին հետ մղել գիտելիքահեն ճյուղերն առաջ բերելու հաշվին։

- Մշտապես կարեւորվել է այդ գաղափարը, բայց այդ գիտելիքի առեւտրայնացման գործընթացի առումով մեր երկիրը կաղում է։ Եթե մենք դիտարկենք 2020 թ. պլանները՝ չմոռանալով կորոնավիրուսը եւ պատերազմը, բավականաչափ մեծ աճ էր նախատեսվում, եւ գումարներ են ներդրվել գիտության վրա։ Չմոռանանք նաեւ, որ գիտելիքը ժամանակատար գործընթաց է։ Որպեսզի գիտելիքահեն տնտեսությունն ամբողջովին կյանքի կոչվի եւ, օրինակ, հարկային եկամուտների առումով առաջին խոշոր հարկատուն լինի գիտահետազոտական մի ընկերություն, ժամանակ է անհրաժեշտ։

- Գյուղատնտեսությունը, լինելով պարենային անվտանգության տեսանկյունից կարեւոր ոլորտ, կարծես գումարային առումով մեծ արժեք չի ստեղծում։ Ինչո՞վ է սա պայմանավորված. ոլորտը ակտիվացնելու կարիք չե՞ք տեսնում։

- Վերջերս հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վիճակագրության վերաբերյալ, եւ ակնհայտ է, որ, օրինակ, ջերմոցային տնտեսությունների հեկտարները 2018, 2019 եւ 2020 թթ.-ին մի քանի անգամ աճել են։ Այսինքն՝ ոլորտում ներդրումներ կան, բայց հարկային եկամուտների մեջ դրա արդյունքը չի երեւում, քանի որ արտոնություններից են օգտվում։ Կարծում եմ, որ գիտության ներդրումը գյուղատնտեսության մեջ կարող է հանգեցնել գիտություն եւ արդյունաբերություն կապի ընկերությունների ի հայտ գալուն։ Որ ոլորտից խոսում ենք, ակնկալում ենք՝ արագ եւ հիմա, բայց չմոռանանք, որ տնտեսական մոդելների եւ կառուցվածքների փոփոխությունը բավականաչափ երկարաժամկետ աշխատանք է։

- 2.5 տարվա ընթացքում իշխանությունները կարողացե՞լ են ազդել տնտեսության հիմքի կամ որակական առումով փոփոխության վրա, թե՞ մենք շարունակում ենք նույն ոլորտներով տնտեսություն պահել, եւ պարզապես հավաքագրումների ծավալն է աճել։

- Որակական գնահատական է նաեւ ստվերայնության մակարդակը, որը չափվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ։ Այս առումով էական բարելավումներ կան։ Եթե խոսում ենք, որ 2020-ը հասկանալի պատճառներով ցածր շահութաբերության տարի էր, պետք է նշենք նաեւ, որ բոլոր պարագաներում հավաքագրված հարկային եկամուտների վրա ազդեցությունը շատ ավելի ցածր է, քան ընդհանուր տնտեսության վրա ազդեցությունը։ Միեւնույն ժամանակ, պետք է չմոռանանք, որ 2019-ի խոշոր հարկատուների մեջ կար նաեւ ավտոներմուծմամբ զբաղվող ընկերություն, որը 2020-ի ցանկում չկա։ Մենք նաեւ շահութահարկի արտոնություն էինք տրամադրել 2020-ին, եւ շուրջ 30 մլրդ դրամի չափով գումար չստացավ Կառավարությունը։ Չնայած ոլորտի առաջատարները շարունակում են իրենց դիրքերը գրավել՝ մնացած ընկերությունները եւս կրճատում են տարբերությունը։

Տպել
1599 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել