10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյան

Հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել:

Ըստ ԱԻ նախարարության՝ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարակներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։

Տղայի հայրը՝ Արման Բ.-ն, մեզ հետ զրույցում նշեց՝ ընտանիքը Ձորագլուխ գյուղից է,  նախորդ 7 տարիներն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում։ Սակայն 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով ընտանիքը կորցրել է տունը և նորից տեղափոխվել Ձորագլուխ, որտեղ ապրում են բարեկամի տանը։

«Կովսականի մեր տունը անցավ ադրբեջանական կողմին, մենք էլ նորից վերադարձանք մեր հայրենի գյուղը՝ ամեն ինչ նորից սկսելու։ Այդ օրն էլ տղաս մեր բարեկամի հետ էր բարձրացել սար, որպեսզի նրա 19-ը ձիերին իջացնեին սարից։ Ինձ տեղյակ պահել էր, ես գիտեի, որ ինքն իր ձիով բարեկամի հետ է։ Հետո զանգահարեց ինձ, բացատրեց տեղը, ասաց՝ ձնաբուք է սկսվել, սառում է։ Ձիով է եղել, հետո ոտքով է սկսել քայլել, բայց ձնաբքի պատճառով չի կարողացել կողմնորոշվել և մոլորվել է»,- ասաց հայրը։

Հայրը պատմում է՝ երեխայի որոնողական աշխատանքները սկզբում սկսել են գյուղի երիտասարդների հետ։ Իսկ տղային գտնելուց հետո փրկարարների հետ միասին տեղափոխել են շտապօգնության մեքենա, որտեղից էլ՝ Ապարանի բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանը, որն աշխատում է նաև Ապարանի բժշկական կենտրոնում և տղային բուժող բժիշկն է, մեզ հետ զրույցում նշեց՝ տղայի մոտ հիվանդանոց տեղափոխվելուն պես գրանցվել է «կլինկական մահ» վիճակ՝ սրտի և շնչառության կանգով։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են շուրջ 1 ժամ 15 րոպե։

«Երբ տղային տեղափոխեցին, երեխայի ուղեղը դեռ պահպանվում էր։ Ժամ 15 րոպե բոլորս՝ ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլոր անձնակազմով սկսեցինք սիրտ-թոքային ռեանիմացիա անել։ Սա հազվագյուտ դեպքերում է արվում, որովհետև ռեանիմացիան տևում է 30-40 րոպե, եթե դրանից հետո չի վերկանգնվում վիճակը, ռեանիմացին ընդհատում ենք։ Բայց ռեանիմացիան շարունակվեց, քանի որ բիբերի նեղություն ուներ չափավոր լայնությամբ, և ուղեղը դեռ պահպանված էր»,- մանրամասնեց Սարգսյանը։

Ռեանիմացիայից հետո վերականգնվել է տղայի սրտի աշխատանքը, հետո՝ միացվել ապարատային շնչառություն։ 12 ժամ հետո տղան գիտակցության է եկել։ Հանվել է արհեստական շնշառության սարքը։

«Հիմա նա ակտիվ կոնտակտի մեջ է մտնում։ Հասկանում է՝ ինչ է կատարվում, պատմում է իր հետ կատարվածը։ Բոլոր ռեֆլեքսները պահպանված են, միայն ոտքերին և ձեռքերին կան ցրտահարության երկրորդ աստիճանի օջախներ։ Ընդհանուր կան մանր ցրտահարության օջախներ, որոնք արդեն մշակվել են։ Այսինքն՝ իր հեմոդինամիկան կարգին է»,- հավելեց բժիշկը։

Ըստ ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանի՝ սա հազվագյուտ դեպքերից է, երբ 10 ժամ ձնաբքի տակ մնացած և ցրտահարված մարդուն տեղափոխում են հիվանդանոց, ու հաջողվում է փրկել նրա կյանքը՝ լիովին վերականգնելով վիճակը։

Երեխան, ըստ բժշկի, հիվանդանոցում կմնա 5 օր։ Եթե օրգանների հետ որևէ խնդիր չզարգանա, նրան դուրս կգրեն։

Ինչ վերաբերում է մյուս տուժածին, նրա վիճակը գնահատվել է բավարար, եւ հոսպիտալացնելու կարիք չի եղել։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա դուրս է գրվել։

Մերի Խաչատրյան

Տպել
9759 դիտում

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք