Սյունեցիները փակել են ճանապարհը, վանկարկում են «Վազգեն դավաճան». «Հայրենիքի փրկության շարժումը» պնդում է՝ նա Երեւանում է

19/01/2021 schedule15:59

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որ սյունեցիները փակել են «Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ճանապարհը՝ թույլ չտալու նրան մուտք գործել Սյունիք:

Կադրերում երեւում է, որ սյունեցիների հետ ճանապարհը բացելու հարցի շուրջ բանավիճում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արտյոմ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը։

«Մեր ժողովրդին ցնցումների մեջ մի քցեք, ձեր մի հատ խոսքը ցնցումների ա բերում, մի արեք»,- դիմելով պատգամավորներին՝ նշեց բնակիչներից մեկը։

Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ սյունեցիների բանավոր պայմանավորվածությունների հետևանքով չգիտեն, թե որ փուլում է գտնվում սահմանազատման գործընթացը։

«Այ մարդ, մենք ենք ստեղ ապրում, դուք ընդեղ իմանում եք, մենք ստեղ չե՞նք իմանում»,- ի պատասխան՝ նշեց քաղաքացիներից մեկը։

Սյունեցիները նաև վանկարկում էին «Վազգեն դավաճան»։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մարզային այցեր է իրականացնում՝ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ։ Մինչ այժմ Մանուկյանը եղել է Վանաձորում, Գյումրիում։ Գյումրի գնալու ճանապարհին Շիրակի բնակիչները նույնպես փակել էին Մանուկյանի ճանապարհը, իսկ Մանուկյանը ճանապարհը փակող մարդկանց «բոմժեր» էր անվանել։ Մանուկյանի այս արտահայտությունը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ընդգծենք նաեւ, որ քիչ առաջ հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժում»-ը: Հայտարարությունում նշվում է, որ Վազգեն Մանուկյանը եւ «Հայրենիքի փրկության շարժում»-ն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն, Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:

Տպել
7032 դիտում

Փակ են լինելու փողոցներ. ՆԳՆ ոստիկանություն

Ալմաթիում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը մի քայլով առաջընթաց է խաղաղության ճանապարհին. Գալուզին

Եկեղեցին դրեցին քաղաքական կյանքի մսաղացի տակ, զարմանում են, որ «աղում է», հարսի հնազանդությո՞ւն էիք սպասում. Սաֆարյան

Ձերբակալվել է Գալստանյանի գլխավորած շարժման 5 ակտիվիստ

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը

Էրդողանը գիշերով շտապ խորհրդակցություն է հրավիրել. նրան հայտնել են պետական հեղաշրջում ծրագրելու փորձի մասին

Փակ փողոցներ ու ճանապարհներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է 2 բերման ենթարկվածի մասին

Պետք է կարողանանք հարգել դիմացինի առանձնահատկությունը ու հանդուրժող լինել. ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լավագույն ապագայի հեռանկարը. Վարդապետյանը՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ անկեղծ պատասխանի մասին

4 աղբաման, 5 ցուցարար. Գալստանյանի աջակիցների ակցիան Երևանի երկու փողոցում

Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը ուղևորվում է Փարիզ

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը

Գեներատորային բաժանիչի մատակարարման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ

Անձրևաջրերը հեղեղել են ավտոկայանատեղին ու սննդի կետը. հեռացվել է 350 տոննա ջուր

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար

Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Հակոբ Արշակյանը՝ Մարիան Քերիին

Հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանել, հայհոյել, ծեծել են իրար․ կան բերման ենթարկվածներ

«Ազգային Բևեռ»-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանի գլխին բռունցքով հարվածած կնոջը մեղադրանք է ներկայացվել

ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը․ Մխիթար Հայրապետյան

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին

Խնդիրը Փաշինյանի հրաժարականը չէ, այլ երկրում անկայունություն ստեղծելն է, պարտվածության զգացումը խորացնելը. Միսկարյան

Թալանել են դպրոցներից մեկի զինղեկի բնակարանը․ հափշտակել են ոսկեղեն և գումար

Նոր բան մտածեք մաեստրո, մեսիայի քաղտեխնոլոգները մոռացել են, որ այդ խաղաքարտն արդեն խաղացել են․ Թորոսյանը՝ Գալստանյանին

Եկեղեցու բակում նորածնին լքած մայրը հայտնաբերվել է

ԲԿ-ներից մեկի բժիշկ-ստոմատոլոգի վարած մեքենան կողաշրջվել, ընկել է առուն

Գուցե սադրանքի գնան, մի բան պայթի, ասեն՝ «էսպես եղավ, գնում ենք տուն», որ շարժման ձախողումը արդարացնեն այդպես. Խաչատրյան

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-25 թթ. համագործակցության պլանը

Նախագահն ասաց, որ վետոյի իրավունք ունի․ Շառլ Միշելը հիասթափված է Վրաստանում ընթացող զարգացումներից

Գալստանյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների և նախկին վարչապետների հետ

Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից տեղահանվածների համար գործարկվել է կայք. մանրամասներ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սյունիքի մարզում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կհիմնվի․ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ բախումներ են սկսվել (տեսանյութ)

Եթովպիայում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել