Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին

14/05/2024 schedule22:12

Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին։

Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

«ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է համակարգը բարձրակարգ, ժամանակի պահանջներին համապատասխան կադրերով համալրելը, ինչպես նաև նախարարության ծառայողներին շարունակական որակյալ կրթությամբ և անհրաժեշտ հմտություններով ապահովելը: Այսպիսով, Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման շրջանակում արդեն իսկ անցկացվել են հարցազրույցներ, որոնք հաղթահարած թեկնածուները այժմ ՆԳՆ կրթահամալիրում անցնում են վերապատրաստում՝ ձեռք բերելու լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ՝ Քրեական ոստիկանությունում ծառայությունը պատշաճ իրականացնելու համար։

ՆԳ նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որ վերապատրաստումն անցնելուց հետո Քրեական ոստիկանության ծառայողները ձեռք բերած մասնագիտական գիտելիքների շնորհիվ ծառայությունում ապահովեն նոր որակ: Քրեական ոստիկանության համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու այս պատասխանատու փուլի շրջանակներում ՆԳ նախարարությունը կարևորում է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը և միջազգային լավագույն փորձի ներդրումը ՆԳՆ ոստիկանությունում։

Միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով ՆԳՆ մի շարք ծառայողներ աշխատանքային այցով մեկնել էին Լիտվայի Հանրապետություն: ԵՄ «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում մայիսի 6-10-ը ճանաչողական այցով Լիտվայի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանություն մեկնած ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է Լիտվայի Հանրապետության Քրեական ոստիկանության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, Լիտվայում ոստիկանների կրթության և վերապատրաստման անցկացման համակարգին, Քրեական ոստիկանության կողմից տվյալների մշակման և վերլուծության տեխնիկական համակարգերին և մեթոդներին և այլն։

Այցի ընթացքում պատվիրակությունը և Լիտվայի ոստիկանությունը պայմանավորվածություն են ձեռք բերել հանցագործությունների ռազմավարական և մարտավարական վերլուծության, օպերատիվ կառավարման, կիբերհանցագործությունների բացահայտման, պարեկային ծառայության և քրեական ոստիկանության աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման ոլորտներում խորացնելու համագործակցությունը: Մասնավորապես, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվելու են Լիտվայի Քրեական ոստիկանության մի շարք փորձագետների կողմից դասախոսություններ և վերապատրաստումներ՝ Քրեական ոստիկանության ապագա ծառայողների համար անցկացվող կրթական ծրագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
583 դիտում

Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտի (լուսանկարներ)

Երբվանի՞ց Գալստանյանը չի գնում Կոնսերվատորիա աշխատանքի, վճարվո՞ւմ է, թե՞ ոչ, և ե՞րբ է ավարտվում նրա պայմանագրի ժամկետը

Աննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակել

Ադրբեջանն ու Հայաստանը պետական ​​սահմանների հաստատման հարցում որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև

Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև

Սահմանի խախտում չի արձանագրվել․ վարչապետը Բաղանիս-Կիրանց հատվածում ծանոթացել է սահմանապահ զորքերի ծառայությանը

Այրումում աղետի հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասվել մաքսային տերմինալը․ վարչապետը ծանոթացել է իրավիճակին

Վազգեն Գալստանյանի հավաքը Վանաձորում

Կլինեն ինչ-որ քանակի մարդիկ, որոնք կկորցնեն աշխատանքը. Պապյանը՝ արհեստական ինտելեկտի մասին

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը աղետի գոտում Քարկոփն է եղել (տեսանյութ)

Մոտոցիկլեր են բախվել․ Չինաստանի քաղաքացին ուղևորուհու հետ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մասիս-Այնթապ ճանապարհին մեքենաներ են բախվել․ «ՎԱԶ»-ի ուղևորներից 2-ը մահացել են, կան տուժածներ

Պարո՛ն վարչապետ, երկու նախադասություն թույլ կտա՞ք․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան (տեսանյութ)

Փաշինյանի համար հեշտ կլիներ Սերժ Սարգսյանի նման փող աշխատեր, կազինոյում խաղար, բայց պետականություն է կառուցում․ Ավետիս

Մայրը որդուն լողացնելիս ցանկացել է ջուրը տաքացնել․ ջերմային այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1․5 ամսական երեխա

Եգիպտոսն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին․ Աբդել Ֆաթթահ ալ Սիսի

Խուլիգանություն, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերում․ Գալստանյանի ակցիայի մասնակից Կարապետ Պողոսյանը կալանավորվել է

Առաջ գնո՞ւմ է գործը․ վարչապետը հետևել է հեղեղումներից տուժած Ախթալայի աշխատանքներին և երեխաներին պաղպաղակ հյուրասիրել

Երբվանի՞ց եք սկսել աշխատել․ վարչապետն այցելել է Ալավերդու Թումանյան փողոց, եղել աղետից տուժած խանութներում (տեսանյութ)

Ինտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի, կտեղա կարկուտ

Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ

ՀՀ-ում 80 տոկոսն օտարերկրյա գործակալ էին, 20-ն էլ ծառայում էին էդ 80-ին, հիմա գնում է մաքրման պրոցես․ Վիգեն Ավետիս

Քարկոփում աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)

Դանիայի վարչապետը հարձակման է ենթարկվել

Սև ծովից ցիկլոն է ներթափանցել․ Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Բախվել են «Ֆորդ տրանզիտ»-ն ու քարով բարձված «Կամազ»-ը․ կա վիրավոր

Պետք է ուսումնասիրել, ո՞րն է տարբերակը․ վարչապետն այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարցի հատված

Երևանում գինու օրեր են (լուսանկարներ)

21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ Սահմանադրության հետ կապված հայտարարությունը

Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 8-ին

Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը․ ինչ հարցեր կլինեն քննարկման առանցքում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մահվան ելքով ՃՏՊ Պռոշյան գյուղում. նախորդ տարի նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրը