Մասնագետներն առաջարկում են, որ «Ա1+»-ը պայքարի մայրաքաղաքային սփռման իրավունքի մեկ տեղի համար․ այն դեռեւս ազատ է

«Ես խիստ հիասթափված եմ այս մրցույթի արդյունքներից, այս արդյունքներով հայաստանյան եթերը չի մաքրվելու»,- այսօր հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Մեդիա կենտրոնում հրավիրված «Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները» թեմայով քննարկմանը։

Հիշեցնենք, որ ՀՌՀ-ն արդեն ամփոփել է Հայաստանում սփռվող հեռուստաալիքների վարկանշային մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ 2002-ից եթերազրկված «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա, «Հ2» հեռուստաալիքը զրկվեց եթերից, «Արմնյուզի» եւ «5-րդ ալիքի» ստացած միավորները չբավարարեցին հանրապետական սփռման իրավունք ստանալու համար, եւ լիցենզիան տրվեց միայն մայրաքաղաքային սփռման համար։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ խիստ կասկածում է, թե մայրաքաղաքային մի քանի եւ, ինչու չէ, հանրապետական սփռման իրավունք ստացած հեռուստաընկերություններ գնահատում ու հասկանում են, թե ինչ է նշանակում հանրային շահը ու թե ինչպես պիտի հաղթահարեն քաղաքական շահեր սպասարկելու իրենց տենդը։

Մելիքյանը նշեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, նախկինում միշտ հղում կատարելով վատ օրենքին, ասել է, որ առաջնորդվում է օրենքով ու սխալ որոշումներ է կայացրել, հիմա, չնայած օրենքը փոփոխվել է, բայց այն դարձյալ թերի է։

«Նույն ձեւով տարիներ առաջ հղում կատարելով վատ օրենքին՝ «Ա1+»-ը եթերազրկեցին, իսկ հիմա հղում կատարելով վատ օրենքին՝ ունենալու ենք վատ եթեր։ Եթե համեմատենք հայաստանյան եթերը Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքի ընդունումից հետո, ապա, ցավոք, պետք է արձանագրենք, որ այն ավելի վատն է դարձել»,- կարծիք հայտնեց Մելիքյանը՝ վստահեցնելով, որ եթերում ատելության խոսքի, կողմնակալության եւ մանիպուլյացիայի դրսեւորումները շատ ավելի են ուժեղացել։

Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՌՀ-ն պիտի ամեն մի հեռուստաընկերության լիցենազիա տրամադրել-չտրամադրելու որոշման հետ մեկտեղ ներկայացներ հստակ հիմնավորում, որը չի արել։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ նկատեց՝ այս տարիների ընթացքում լիցենզավորման գործընթացի ժամանակ տեսել են շատ փայլուն հայտեր, որոնք ինչ-որ պահի դադարել են ուղղակի գործել։ Եվ լավ հայտ ներկայացնելը բոլորովին չի նշանակում լինել լավ հեռուստաընկերություն։

«Ես հիշում եմ՝ նախկինում հանձնաժողովի անդամներից մեկն էլ «Ա1+»-ի հայտը անվանեց թույլիկ հայտ, մինչդեռ բոլորս ենք տեսել, որ Ա1+-ն ապացուցել է իր ապրելու եւ գործելու ունակությունը, իր ստաբիլությունը՝ որպես լրատվամիջոց»- ասաց նա։ Նունե Սարգսյանը եւս կարծիք հայտնեց, որ նոր օրենքը թերի է, եւ այն դաշտում էական որեւէ փոփոխություն չի բերել, ուստի ելնելով այդ օրենքից՝ ինքն այս մրցույթից այնքան էլ մեծ սպասումներ չի ունեցել։ «Լիցենզավորման գործընթացը շատ լուրջ բացեր ունի, ամենալուրջ խնդիրն այն է, որ մենք չունենք ռազմավարություն այս դաշտում, մենք ունենք ոչ ադեկվատ չափորոշիչներ եւ հետեւաբար ոչ ադեկվատ գնահատականներ»,- ասաց նա։

Քննարկման մասնակիցներից Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ շեշտեց՝ 2002 թվականին տեսել են, թե ինչպես եթերից դուրս մնացին այն հեռուստաընկերությունները, որոնք անցանակալի էին տվյալ ժամանակաների իշխանությունների համար, սակայն այս անգամ դա չեղավ։ «Սպասում էին, որ նույնատիպ մոտեցում կլինի նաեւ այս անգամ, սակայն մենք տեսանք, որ իշխանության նկատմամբ քննադատական մոտեցում ունեցող համարյա բոլոր հեռուստաընկերությունները մնացին եթերում։ Չեմ կարծում, որ այդ հեռուստաընկերությունները փոխելու են իրենց քաղաքական ուղղավածությունն ու աշխատելու ոճը»,- նկատեց նա։

Ըստ Նավասարդյանի՝ այս անգամ ավելի շատ փորձեր արվեցին նոր հեռուստաընկերություններին դաշտ մտցնել, քան հներին եւ, այսպես ասած, անցանկալիներին վերացնելու։ Նրա կարծիքով՝ այն հեռուստաընկերությունները, որոնք դուրս են մնացել լիցենզավորման մրցույթից, նրանց համար մոտակա ժամանականերում հեռարձակման հնարավորություն պիտի ստեղծվի։ «Եթեր չստացած հեռարձակողները բավականին քիչ են, եւ պետության համար ամոթ է նրանց վերգետնյա հեռարձակման հնարավորություն չտալը, մանավանդ որ նրանց փոխարեն հնարավորություն տվեցին հեռարձակվել նոր ընկերությունների, որոնց պրակտիկ գործունեության մասին, բացի հայտերից, դեռ ոչինչ չգիտենք»,- հավելեց Բորիս Նավասարդյանը։

Քննարկման ավարտին մասնագետները նշեցին, որ լիցենզիա չստացած հեռուստաընկերությունները բողոքարկման հնարավորություն ունեն։

Նկատենք՝ «Հ2»-ն արդեն հայտարարություն է տարածել, որ, հունվարի 21-ից սկսած, ալեհավաքի միջոցով այլեւս հնարավոր չի լինի դիտել իրենց հաղորդումները: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ եւ խտրական եւ բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար»:

Մեդիա կենտրոնի ծավալած քննարկման բանախոսների խոսքով՝ բողոքարկումները կարող են դառնալ նաեւ իրականացվելիք աուդիտի մաս, որն իրենք պատրաստվում են առաջիկայում իրականացնել։ Նրանք նաեւ հույս հայտնեցին, որ «Ա1+»-ը կվերանայի իր հայտն ու եւս մեկ անգամ կմասնակցի առաջիկայում կայանալիք մայրաքաղաքային 1 ազատված սլոթի համար մրցույթին։

Նշենք, որ այդ 1 սլոթն ազատ է, քանի որ մայրաքաղաքային սփռման իրավունքի համար դիմած «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության «Շանթ սպորտ» ծրագիրը չի հաղթահարել մրցույթի անցողիկ շեմը:

ՀՌՀ-ից տեղեկացանք, որ մայրաքաղաքային 1 սլոթի համար առաջիկա մեկ ամսում նոր մրցույթ կհայտարարվի:

Հիշեցնենք, որ մրցույթ էր հայտարարվել 5 հանրապետական եւ 7 մայրաքաղաքային ալիքների համար։ Հանրապետական 5 սլոթի համար դիմել էին 11 ընկերություն, իսկ մայրաքաղաքային 7 սլոթի համար՝ 13։

Մրցույթի անցողիկ՝ նվազագույն շեմը 280 միավորն էր, առավելագույնը՝ 840։ Հաղթող են ճանաչվում ամենից բարձր միավոր հավաքած ընկերությունները։

Հիշեցնենք նաեւ, որ մրցույթն անցկացվում էր 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նոր կարգով՝ ըստ վեց չափանիշներով սահմանվող գնահատականների․

  • Սեփական արտադրության հաղորդումների գերակայություն,
  • Հայերեն հաղորդումների գերակայություն,
  • Բազմակարծությունը խթանելու կարողություն,
  • Տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ,
  • Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն,
  • Ազգային, համամարդկային, հոգեւոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը ուղղված հաղորդումների գերակայություն:

Յուրաքանչյուր չափանիշ գնահատվել է առավելագույնը 20 վարկանիշային միավորով, հետագայում միավորները գումարվել են:

Տպել
1817 դիտում

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)