Պատերազմը ծանր հետևանքներ է թողել բուսական ու կենդանական աշխարհի վրա՝ թունավորումից մինչև հրդեհներ

18/01/2021 schedule11:05

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հերթական գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։

Նախարարի փոխանցմամբ, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

«Այդ վտանգները սպառնում են շրջակա միջավայրին՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների և շրջանակների վրա։

Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մանրամասն մոնիթորինգի և գնահատման։

. Կարևոր է նշել, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

Այսպիսով, ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև, մասնավորապես․

1. Անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա և անտառային հրդեհների ռիսկերի մեծացում,

2. Հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» և «Սյունիք» անտառային տնտեսություններին,

3. Ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ և այլն,

4. Լանդշաֆտներին, գեոբազմազանությանը և կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս,

5. Հսկայական քանակությամբ բեկորներ և փլատակներ, որոնք կարող են օդի և հողի աղտոտում առաջացնել և այլն:

Հայաստանի համար մարտահրավերների այս ժամանակահատվածում պատերազմի նման ծանր հետևանքները հնարավոր չէ միայնակ ղեկավարել։

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։

Գրությունն ուղարկվել է՝

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ․ Շարփին

Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ․ Ուրեգոյին

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Մրեմային

«Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ․ Տրուվիեյին

Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Ֆրենկելին

Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Ու․ Ստիքերին

ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի․ Անդերսենին

Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ․ Օբերլին

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին

Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին»:

Տպել
1174 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ