Ռուսաստանը հայտարարել է «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին. ԱՄՆ-ից հետո կասկածներ ունեն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի՝ «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին: Նախարարությունը պարզաբանել է, որ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալուց հետո խախտվել է «մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը», որը ձեռք է բերվել այս պայմանագրի կնքման արդյունքում:

 TACC-ը ներկայացրել է պայմանագրի բոլոր մանրամասները և հավանական պատճառները, թե ինչու է Ռուսաստանը կայացրել նմանատիպ որոշում:

Այսպես, «Բաց երկնքի պայմանագիրը» (Treaty on Open Skies) թույլ է տալիս իր անդամ երկրներին  ռազմական գործունեություն վարելու եւ հետախուզական նպատակներով  թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքներում:

Ռազմական տեղեկատվության ստուգման և օդային տարածքների փոխադարձ լուսանկարներով փոխանակման առաջարկը առաջին անգամ արել է ԱՄՆ Նախագահ Դուայթ Էյզենհաուերը 1955 թվականի հուլիսի 21-ին Ժնևում՝ 4 տերությունների ղեկավարների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) խորհրդաժողովում: Բանակցությունները սկսվել են 1950-ականների վերջին, բայց ավարտվել են 1960-ի մայիսին ամերիկյան U-2 հետախուզական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո (այն խոցվել է ԽՍՀՄ օդային տարածքում): 1989-ի գարնանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հրավիրել էՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի ղեկավարությանը վերադառնալ այս հարցի քննարկմանը: Բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել 1990 թվականին Օտտավայում (Կանադա) և Բուդապեշտում (Հունգարիա): Այնուհետև բանակցային գործընթացը շարունակվել էՎիեննայում 1991 և 1992 թվականներին:

1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում այն ստորագրել են 27 երկրների ներկայացուցիչներ `Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի անդամները (եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Կանադա. 1995 թվականից`նաև ԵԱՀԿ): Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 1-ից 20 երկրների կողմից վավերացումից հետո :

Այսօր Ռուսաստանի հետ միասին պայմանագրի մասնակից են ԵԱՀԿ 57 երկրներից 33-ը՝ Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ , Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա: Պայմանագիրը ստորագրվել, բայց չի վավերացվել Ղրղզստանի կողմից:

Փաստաթուղթը կարգավորում է թռիչքների իրականացումը, պարունակում է պահանջներ օդանավի և դիտարկման սարքավորումների նկատմամբ, սահմանում է հավաքագրված տեղեկատվության մշակման կանոններ: Տեղեկատվությունը գնում է տվյալների բանկ, որը հասանելի է բոլոր մասնակիցների համար: պայմանագրով հնարավորություն է տրվում մասնակից երկրներին կատարել էկոլոգիական վիճակի մոնիտորինգ, լինել արտակարգ իրավիճակների գոտիներում, ԵԱՀԿ խաղաղապահ գործողությունների շրջանակներում հակառակորդ կողմերի տարածքի և գործողությունների մոնիտորինգ իրականացնել: Դիտորդական ինքնաթիռի թռիչքային երթուղին պետք է անցնի ոչ ավելի, քան տասը կիլոմետր այն հարևան պետության սահմանից, որը պայմանագրի կողմ չէ:

Պայմանագիրը յուրաքանչյուր մասնակցի տալիս է որոշակի քանակության քվոտաներ (ներառյալ ՝ ակտիվ, երբ երկիրը տեսչական թռիչքներ է իրականացնում այլ պետության տարածքով և պասիվ, երբ ընդունում է այլ պետությունների ստուգումները): ԱՄՆ-ը (մինչ պայմանագիրը լքելը) և Ռուսաստանի ու Բելառուսի գործընկեր խմբերը տարեկան ունենում են 42 թռիչքի հնարավորություն: Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան և Ուկրաինան ունեն 12-ական թռիչք: Ամենափոքր քվոտան ՝ 2 թռիչքի, Պորտուգալիայինն է: Միևնույն ժամանակ, բոլոր  քվոտաները չեն կարող օգտագործվել միայն մեկ պետության տարածքով թռիչքների համար:

Դիտորդական ինքնաթիռը թեև կարող է ռազմական անվտանգության նպատականերով թռիչքներ իրականացնել, սակայն հագեցած չէ որևէ զենքով: Դրա վրա տեղադրված սարքավորումները (օդային տեսախցիկներ) ենթարկվում են պայմանագրի անդամների ներկայացուցիչների փորձաքննության, ինչը բացառում է պայմանագրով չնախատեսված տեխնիկական միջոցների օգտագործման հնարավորությունը: Դիտորդական ինքնաթիռներում  միշտ ներկա են այն երկրի ներկայացուցիչները, որի տարածքում թռիչքն է տեղի ունենում: Հնարավոր է նաև օգտագործել դիտարկվող կողմին պատկանող ինքնաթիռներ: Դիտորդական ու հետախուզական ինքնաթիռները հատուկ սարքավորումներով են հագեցած:

Այն երկիրը, որի տարածքում դիտարկումներ են տեղի ունենում,  կարող է արգելել իր օդային տարածքում թռիչքը, եթե դա խախտում է փաստաթղթում նշված ընթացակարգերը կամ երթուղու նկատմամբ պահանջները: Թռիչքների արգելքի համար դիտարկվող կողմի համար պատժամիջոցներ չկան:

Պայմանագրով սահմանված դրույթների գործնական իրականացման նպատակով ստեղծվել է Բաց երկնքի խորհրդատվական հանձնաժողով որի կենտրոնակայանը Վիեննան է՝ կազմված մասնակից պետությունների ներկայացուցիչներից: Այն տարեկան առնվազն չորս նստաշրջան է գումարում, իսկ արտահերթ նստաշրջանները գումարվում են մեկ կամ մի քանի մասնակից երկրների պահանջով: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և պարտադիր են: 5 տարին մեկ խորհրդաժողովներ են անցկացվում` այս փաստաթղթի կետերը վերանայելու համար:

Տարիներ շարունակ Միացյալ Նահանգները մեղադրում էին Ռուսաստանին փաստաթղթի մի շարք կետեր խախտելու մեջ, մասնավորապես ` Կալինինգրադի մարզի վրայով 500 կմ դիտորդական թռիչքների և 10 կմ հեռավորության վրա Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանների երկայնքով դիտորդության համար: Ռուսաստանը Կալինինգրադի շրջանի նկատմամբ սահմանափակումները բացատրում է նրանով, որ երկարատև թռիչքների պատճառով տարածաշրջանի ամբողջ օդային տարածքը արգելափակված է քաղաքացիական ավիացիայի համար: Ինչ վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային, ապա Ռուսաստանի Դաշնությունը նրանց ճանաչում է որպես անկախ պետություններ, որոնց կապակցությամբ, նրանց հետ արգելվում է թռիչքները սահմանից 10 կմ հեռավորության վրա: Ըստ Ռուսաստանի, եթե այլ երկրներ դրանք համարում են Վրաստանի տարածք, դա միջազգային հարաբերությունների խնդիր է, և չի կարող համարվել պայամանագրի խախտում: Իր հերթին, Մոսկվան պահանջներ է ներկայացրել Վաշինգտոնին `պայմանագրի կետերը  բարդացնելու և դիտորդական թռիչքները սահմանափակելու վերաբերյալ: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին 2020 թվականի նոյեմբերի 22-ին: Եվրոպական անդամները ափսոսանք են հայտնել ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Ռուսական կողմն էլ պնդում էր, որ քանզի պայմանագրի դուրս գալուց հետո դրա կազմում են մնացել ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ԱՄՆ-ը կարող է օդային տարածքների, այդ թվում՝ ՌԴ տարածքի  մասին ցանկացած տեղեկություն ստանալ նրանցից այն դեպքում, երբ Ռուսաստանին արգելվում է արդեն թռիչքներ իրականացնել ԱՄՆ-ի տարածքում:

Պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու որոշման հետ կապված  Հյուսիսատլանտյան դաշինքից հայտարարել են, որ պատրաստ են ՌԴ-ի հետ երկխոսության՝ պայմանագրի ներսում ՌԴ-ի ուՆԱՏՕ-ի միջեւ ռազմական տեղեկատվության  մասին: Այս մասին հայտնել է դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալեն՝ հավելելով, որ անդամ երկրները քննարկումներ կունենան ռուսական կողմի հետէ հետագա աշխատանքների հետ կապված:

Տպել
1288 դիտում

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել