Հանրայինը դիմել էր՝ ևս մեկ ալիք ունենալու, Բաբաջանյանի հիմնած ընկերությունը նույնպես TV ունենալու հայտ էր ներկայացրել

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն մտադիր էր երկրորդ հեռուստաալիքը ստեղծել, որը պետք է լիներ զուտ լրատվական։ Այդ նպատակով ՓԲԸ-ն հայտ էր ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով (ՀՌՀ)՝ հանրապետական սփռման իրավունք ստանալու համար։ Սակայն վերջին պահին հայտը հետ էր կանչել ու հրաժարվել մրցույթին մասնակցել։

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հիմնադրած «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը եւս հայտ էր ներկայացրել Առաջին լրատվական կայքեջը (1in.am) հեռուստաալիք դարձնելու նպատակով։ «Սկիզբ մեդիա» ընկերությունը նույնպես մտադիր էր հանրապետական սփռման իրավունք ստանալ, սակայն այս ընկերությունն էլ դիմումով հայտը հետ էր կանչել ու հրաժարվել մրցույթին մասնակցել։

«Հայկական ժամանակը» Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից հետաքրքրվեց, թե ինչն է եղել վերջին պահին հայտը հետ վերցնելու պատճառը։ Մեզ հայտնեցին, որ պատճառը հեռուստաընկերության ֆինանսական հարցերի վերջնականապես լուծված չլինելն է։ Հավելեցին՝ քանի որ վերջին տարիներին հեռուստաընկերության լրատվական ծառայության գործունեության ծավալներն ու եթերաժամն ավելացել են, ուստի որոշել էին առանձին լրատվական հեռուստաալիք ունենալ։

«2020 թվականի մարտ-ապրիլից «Հանրային» հեռուստաընկերության ամբողջ բովանդակությունը փոխվել է՝ լրատվական եւ քաղաքական հաղորդումների, հարցազրույցների քանակն ու հաճախականությունն ավելացել են։ Բարձրացել են նաեւ հեռուստաընկերության լրատվական-վերլուծական, քաղաքական հաղորդումների վարկանիշները»,- մանրամասնեցին «Հանրային» հեռուստաընկերության լրատվականից։

Նաև մանրամասնեցին, որ նպատակ ունեին նոր հեռուստաալիքի միջոցով լուսաբանել եւ վերլուծել գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, անդրադառնալ մարզային կյանքին, տեղական խնդիրներին, ապահովել ուղիղ միացումներ: Նախատեսվում էր նաեւ միջազգային եթերաժամ, սփյուռքի համար նախատեսված եթերաժամ, օրակարգային եթերաժամ, Արցախի եթերաժամ, բանավեճային, լրատվական-վերլուծական, քաղաքական եւ այլ ֆորմատների հաղորդումների պատրաստում։

Առաջին լրատվական կայքէջի հեռուստաեթեր ստանալու նպատակների, ապա մրցույթից հրաժարվելու պատճառների մասին հետարքրքվեցինք «Սկիզբ մեդիայի» հիմնադիր, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից։ Վերջինս ասաց, որ ինքն այլեւս որեւէ կապ չունի այդ գործունեության հետ (պատգամավոր լինելու բերումով- խմբ․) եւ պետք է ընկերության տնօրենի հետ խոսել։ Ընկերության տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հեռուսատաընկերության ձեւաչափը վերջնական չէին էլ որոշել, ուստի չեն կարող մանրամասնել, թե ինչպես էին հանդես գալու։ Ինչ վերաբերում է հայտը հետ կանչելուն, վերջինս նշեց, որ դա իրենց որոշումն է եղել։ Այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։

Նշենք, որ ՀՌՀ-ն արդեն հրապարակել է որոշումը, համաձայն որի՝ նշված են հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռման մրցույթների հաղթողները։

ՀՌՀ-ն հայտարարել էր մրցույթ 22 սլոթի համար, որոնցից 5-ը՝ հանրապետական, 7-ը՝ մայրաքաղաքային եւ 10-ը՝ մարզային: Իսկ ավելի վաղ ՀՌՀ անդամները փակ քվեարկությամբ բաշխել էին բոլոր սլոթերի համար դիմած ընկերությունների վարկանիշային միավորները։

Հիշեցնենք՝ հանրապետական սլոթերի համար մրցույթին մասնակցում էր 10 ընկերություն։ Հանրապետական սփռման 5 սլոթերի համար առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն։

Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված այս ընկերությունները կարգավորող պետական մարմնի որոշումն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրք: Տուրքի վճարումից հետո՝ տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմինը նշված անձանց կամ ընկերություններին կտրամադրի համապատասխան լիցենզիաներ (Լիցենզիայի տրամադրումը կարգավորվում է Տեսալսողական մեդիայի մասին ՀՀ օրենքով, Հոդված 51):

Իսկ ինչ վերաբերում է նախկինում գործող հեռուսատընկերություններին, որոնք մրցույթում չեն հաղթել եւ լիցենզիա չեն ստացել, ՀՌՀ-ից պատասխանեցին․ «Նրանց հեռարձակումը դադարեցվում է, երբ համապատասխան որոշում է կայացվում։ Իսկ որոշումն ուժի մեջ է մտնում ընկերություններին ծանուցելուց մեկ օր հետո»:

Նշենք, որ անցկացված այս մրցույթի արդյունքում հանրապետական սփռման իրավունքը չէր վերահաստատել եւ նոր լիցենզիա չի ստացել «Հ2» հեռուստաալիքը։ Հանրապետական սփռումը, փաստորեն, կդադարեցվի ՀՌՀ որոշումը ստանալու հաջորդ օրվանից։

Տպել
3584 դիտում

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ