Նման բան չեմ ասել. Ջհանգիրյանը՝ դատավորներին բուռը հավաքելու, Փաշինյանի հետ նախկին խնդիրների, իր տարիքի շահարկման մասին

ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում հանդիպեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, որոնցից առաջարկ է ստացել խմբակցության կողմից առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածու:

Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում իրավաբան-գիտնականն ասաց, որ թեեւ առաջադրվել է իշխող խմբակցության կողմից, սակայն չի պատրաստվում քաղաքական թիմի անդամ դառնալ: Նա պնդեց, որ ինքը առաջարկը ստացել է խմբակցությունից եւ ոչ վարչապետից: Վաղը պատրաստվում է հանդիպել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, մյուս օրն էլ հույս ունի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: 

«Սահմանադրության եւ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան գիտնականը որեւէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց: Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, ձայները չեն բավարարելու, որովհետեւ ընտրության համար 3/5 է պահանջվում, դրա համար համաձայնել եմ մեծամասնական խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց նա՝ հավելելով՝ ուրախ կլինի, որ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի կողմից էլ առաջադրվի: 

Լրագրողներից մեկը նախկին պատգամավորին հիշեցրեց պատգամավոր եղած տարիների մի միջադեպ, երբ ներկայումս վարչապետ, իսկ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծերից մեկին Ջհանգիրյանը անգրագետ որակումն էր տվել: Փաշինյանն էլ ասել էր, որ ով իր նախագիծն անգրագիտություն որակի, անգրագետն ինքն է:
Ջհանգիրյանն այս առնչությամբ ասաց. «Ես հիմա նման գայթակղություններին չեմ տրվի, նման անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ եւ Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության, որպես կալանավոր՝ գործունեության մասին եւ այլն, բայց դրա ժամանակը չէ: Խարդավանքներին հիմա չեմ ուզում տրվել»:

Փոխարենը՝ նախկին քաղբանտարկյալը հիշեց, որ անազատության մեջ գտնվելիս Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակում» մի հոդված էր հրապարակել, որում գրել էր, թե գտել է գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձին Գագիկ Ջհանգիրյանի: Այս առիթով խոսելիս Ջհանգիրյանը հիշեց, որ իրեն այս ընթացքում մամուլը ինչ պաշտոնի ասես՝ «նշանակել է»:

Հաջորդ թեման, որի մասին խոսեց նախկին զինդատախազը, իր տարիքն է: Արդեն երկու օր է՝ տարբեր լրատվամիջոցներով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ակնարկում է, թե Ջհանգիրյանի ընտրվելը ԲԴԽ անդամի պաշտոնում օրենքի խախտում կարող է լինել, քանի որ 65 տարին լրանալուց հետո նա իրավունք չունի դատավոր լինել:

Ի պատասխան նման դիտարկումների՝ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել դատական օրենսգիրքը: Ըստ նրա՝ ՍԴ նախկին նախագահը (Գագիկ Հարությունյանը) 70 տարին լրանալուց հետո նշանակվել է ԲԴԽ նախագահ: Ըստ Ջհանգիրյանի՝ տարիքի մասին պնդումներ անողները Դատական օրենսգիրքը մեկնաբանում են մի հոդված կարդալով, ոչ թե ամբողջությամբ: «Դատավորների համար տարիքային սահմանափակում նախատեսվում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահմանափակում նախատեսված չէ... 65 տարին իրավաբան-գիտնականի համար ո՛չ Դատական օրենսգրքով, ո՛չ Սահմանադրությամբ նախատեսված չէ»: 

Ի պատասխան իրեն ուղղված հարցի՝ Ջհանգիրյանը հերքեց մամուլի հրապարակումները, թե դատավորներին բռի մեջ հավաքելու խնդիր է դրված իր առջեւ:

Իսկ թե ո՞րն է լինելու իր խնդիրը, ի՞նչ տեսլական ունի դատական համակարգում առկա խնդիրների լուծման համար, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես, այո, իմ տեսլականը ունեմ թե՛ դատական համակարգի, թե՛ մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, ֆունկցիաների վերաբերյալ: Բայց դուք ինչ-որ չափազանցեցված բաներ եք ինձ ասում, որովհետեւ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան, ես այնտեղ մեկ ձայնի իրավունք եմ ունենալու: Ինչ որ գնում եմ բուռս հավաքեմ... Նման բան ո՛չ հայտարարել եմ, ո՛չ ասել եմ»:

Հարցին՝ ինչ խնդիրներ է տեսնում դատական համակարգում, նախկին զինդատախազը  պատասխանեց. «Ազնվորեն ասեմ: Չեմ հասկանում, երբ, օրինակ, ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են որպես խափանման միջոց կալանք կիրառելու, եւ դատարանը նրան բաց է թողնում: Անձեր չեմ ասում: Կամ հսկայական զինվորական արսենալ են հայտնաբերում մեկի մոտ, ուզում են ձերբակալել, կալանավորել, իսկ դատարանը մերժում է»:

Վնգստացող դատավորների տեսնո՞ւմ եք՝ հաջորդ հարցն էր: «Ես չգիտեմ՝ կա՞ն այդպիսիք... դուք մոռանում եք, որ ես 12 տարի էդ համակարգում չեմ եղել, հո ես բլոր դատավորներին անձամբ չեմ ճանաչում»,- պատասխանեց բանախոսը:

Ապագա հնարավոր ԲԴԽ անդամից լրագրողները վերջում հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է պատրաստվում աշխատել ԲԴԽ-ում եղած մթնոլորտում: «ԲԴԽ-ի մեծ մասն իմ ուսանողներն են, իմ կոլեգաներն են: Ես այնտեղ որեւէ վատ մթնոլորտ չեմ տեսնում»,- եզրափակեց նա:

Ի դեպ, Ջհանգիրյանի ճեպազրույցից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունը հանդիպման արդյունքում միաձայն որոշում է կայացրել Ջհանգիրյանին առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարվեցին իրենց վերաբերմունքն արտահայտել Ջհանգիրյանի թեկնածության մասին՝ խոստանալով դա անել վաղվա հանդիպումից հետո:

Տպել
2242 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին