Մոսկվայում ստորագրված հայտարարությունը որևէ առնչություն չունի հումանիտար խնդիրների հետ․ Մակունց

13/01/2021 schedule15:12

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մոսկովյան հանդիպմանը։ Մակունցը հիշեցրեց, որ գերիների վերադարձը առաջնային հարց է եղել հայկական կողմի համար։ «4 ժամ տևած բանացկություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին»։

Մակունցն ընդգծեց, որ Մոսկվայում ստորագրված ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ տեքստը որևէ առնչություն չի կարող ունենալ հումանիտար խնդիրների հետ։ «Այսինքն՝ դրանք չպետք է կապել մեկը մյուսի հետ, ինչի մասին և նշվել է։ Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար քայլերը, որոնք պահանջում են գերիների ամբողջական վերադարձ, այդ ուղղությամբ ջանքերը առավելագույն են։ Խնդիրների լուծումը մեկը մյուսով չպետք է պայմանավորել»։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ հայտարարությունը տեքստ է գործողությունների մտադրության մասին, որտեղ արտացոլված են նաև ՀՀ շահերը։ «Գերիների վերադարձի հարցը և գերիների վերադարձի շուրջ աշխատանքները պետք է լինեն և կան մեր առաջնահերթությունում, այս առումով թե՛ արտաքին գործերի նախարարությունը, թե՛ Ազգային ժողովը ԱԳՆ-ի հետ համագործակցելով, անում են առավելագույնը»։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարությանը, թե «Իմ քայլ»-ում վարչապետի այլ թեկնածուի վերաբերյալ քննարկում է եղել՝ Մակունցը նշեց՝ նպատակահարմար չի համարում խմբակցության ներքին քննարկումները բարձրաձայնելը։ «Մեր ներքին քննարկումների հետ կապված այն, ինչ արդյունք ունենք, ունենք այդ արդյունքը։ Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումներն այս պահին հրապարակել։ Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ»։

Մակունցը նաև հերքեց շրջանառվող լուրերը, թե «Իմ քայլը»-ը լքող պատգամավորները սպառնալիքներ են ստանում խմբակցության այլ պատգամավորների կողմից։ «Կարծում եմ՝ դուք խմբակցությունից դուրս եկած բոլոր պատգամավորների հետ հարցազրույց վարել եք, որևէ պատգամավոր կաշկանդված չէ ներկայացնելու այն։ Անձամբ իրենք ձեզ նման բան չեն ասել և չեն կարող ասել, որովհետև նման բան չկա։ Այլ մեկնաբանություններին արձագանքի կարիք չեմ տեսնում»։

Տպել
1474 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ