Մեկնարկում է ՀՀ վարչապետի կարճատեւ այցը Մոսկվա. այսօր նախատեսված է Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպում

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության կայքից (արխիվային)

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ այսօր կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Հանդիպումը տեղի կունենա Կրեմլում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ: 

Եռակողմ հանդիպման օրակարգում, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի քննարկումն է եւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։ Բացի այդ, ըստ նույն հաղորդագրության, հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ երեկ տեղեկացրեց, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են, այսպես կոչված, «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն, ինչպես բազմիցս նշվել է, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ո՛չ Մեղրի, ո՛չ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ»,- նշել էր Գեւորգյանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:

Նշենք, որ, բացի եռակողմ հանդիպումից, նախատեսվում են նաեւ Պուտին-Փաշինյան, Պուտին Ալիեւ երկկողմ հանդիպումներ: Կլինի նաեւ աշխատանքային ճաշ, որից հետո ՀՀ վարչապետը կվերադառնա Երեւան:

Ի դեպ, այսօր առավոտյան «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ Փաշինյանին թույլ չտալու մեկնել Մոսկվա: Նիկոլ Փաշինյանին, սակայն, հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել դեպի Մոսկվա։ Ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, թե՝ եթե Մոսկվայում Փաշինյանն ինչ-որ հակահայկական փաստաթուղթ ստորագրի, Հայաստանի օդը նրա վերադարձի համար փակ է լինելու։

Տպել
3522 դիտում

Աղջիկը մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ, տղան՝ հրամանների․ Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար

Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Աշխատում ենք, որ միգրանտների հոսքը ահաբեկչության համար սպառնալիք չդառնա. ՌԴ ԱԳՆ

Որքանո՞վ է հիմնավոր քահանաների՝ հարկ չտալը, «Բենթլի» վարելով՝ զերծ մնան պետության կարիքների համար վճարումից. Իոաննիսյան

Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

2-6-ժամյա հոսանքազրկումներ՝ Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն. ինչ է նախատեսվում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից