Հրետանու կրկնակի հարվածների տակ հայտնված հոգևորականը ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ՝ կորցնելով նաև աչքը

Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծառայող, Խաչիկ դպիր Վարդանյանն այն հոգևորականների թվում էր, որ պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվեց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությանն ու մեկնեց Արցախ՝ մարտնչող զինվորի հետ, զինվորի կողքին լինելու:

Պատերազմող Արցախում գտնվող շուրջ 70-ից ավելի հոգևորականներից երկուսն ընկան հանուն հայրենիքի, մեկն անհետ կորած է համարվում, իսկ երեքը տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ ստացան, որոնցից մեկը Խաչիկ Վարդանյանն էր: Ժամկետային զինծառայողների հետ առաջնագծում գտնվող զինվորների համար սնունդ տեղափոխելու ժամանակ հրետանու կրկնակի հարվածների տակ հայտնված Խաչիկը, մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց բացի, կորցրել է աջ աչքը, ձեռք բերել խլություն:

Խաչիկ Վարդանյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Խաչիկ, երբ գնում էիք, ամբողջությամբ պատկերացնո՞ւմ էիք, թե ինչ է կատարվում Արցախում:

- Հասկանում էի, որ պատերազմ է, գիտեի՝ պատերազմն ինչ է, բայց լրջությունը չէի պատկերացնում: Երբ հասանք Գորիս, տեսա մարդկանց և երեխաների զանգվածային տարհանումը, արդեն պատերազմն ամբողջ գույներով պատկերացրի: Իսկ երբ հասանք Ստեփանակերտ, արդեն լիարժեք հասկացա՝ ինչ է կատարվում: Ստեփանակերտում ստացանք հոգևոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնությունը, որից հետո յուրաքանչյուրիս տարբեր վայրեր ուղարկեցին: Ինձ և հայր Մկրտչին ուղարկեցին հարավային կողմը՝ Հադրութ ու Ջաբրայիլ (Ջրական): Առավել շատ Հադրութում էինք լինում, բայց Ջաբրայիլ (Ջրական) ևս այցելում էինք:

Իսկ հոգևորականի ներկայությունն ի՞նչ ազդեցություն ուներ մարտնչող զինվորի համար:

Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ իսկապես հոգևորականի ներկայությունը կարող է ոգեշնչել կռվող զինվորին, ուժ տալ նրան, բայց ինքս տեսա ու զգացի դա: Եթե անգամ հոգևորականը ոչինչ էլ չխոսի, այլ զուտ ֆիզիկապես ներկա լինի այնտեղ, դա զինվորին տալիս է բացարձակ մեծ ուժ, ոգևորություն, կամք: Չեք պատկերացնի, թե ինչպես էին զինվորները (խոսքը ժամկետայինների մասին է, իհարկե, ՄՈԲ-ի տղաները նույնպես) ոգևորված մեր ներկայությունից: Մեզ ամենաշատը հարցնում էին, թե երբ է պատերազմը վերջանալու: Դե, որ տեսնում էին՝ հոգևորական ես, մտածում էին, որ ամեն բան գիտես: Հաճախ նաև հարցնում էին, ավելի ճիշտ՝ ոչ թե հարցնում էին, այլ կարծես վկայում, որ Աստված մեզ հետ է, որ մեզ մենակ չի թողնի: Ու դա ասում էին նաև նրա համար, որ մենք՝ հոգևորականներս, հաստատեինք: Իսկապես զինվորների շուրթերից հնչում էր դա որպես համոզմունք, ու մենք էլ հաստատում էինք, որ, այո՛, Աստված մեզ հետ է:

Բնութագրությունը հասանալի չէ

Այն ծանր վիրավորումները, որ դուք ստացել եք, ինչ խոսք, հիմնովին փոխել են Ձեր կյանքը, բայց, այնուամենայնիվ, ուրիշ ի՞նչ փոխեց պատերազմը Ձեր կյանքում կամ ինչի՞ն սկսեցիք առավել կարևորություն տալ:

- Իրոք, պատերազմն իմ կյանքում շատ-շատ բան փոխեց, ու ես կարծում եմ, որ բոլորիս կյանքում: Մինչ պատերազմը, կարելի է ասել, չէի էլ մտածում ամուսնանալու մասին, պատերազմից հետո հաճախ եմ սկսել խորհել ամուսնության վերաբերյալ. սերունդ տալ, արարել, ստեղծել, մեր նահատակ տղաների կիսատ թողած գործը շարունակել: Պատերազմից առաջ միշտ համայնքային կյանքին, ընկերներին ավելի շատ ժամանակ էի հատկացնում՝ ավելի քիչ ժամանակ տրամադրելով ընտանիքիս, հարազատներիս: Միշտ կարծել եմ, որ՝ դե իմն են, կհասկանան ինձ, բայց պատերազմի ժամանակ ու վիրավորվելուց հետո, երբ տեսա հարազատներիս անհանգստությունը, ընտանիքիս կարևորությունը լրիվ այլ գույն ստացավ, հասկացա, որ նրանց ավելի շատ ժամանակ պիտի տրամադրեմ: Ու մի բան էլ, որ պատերազմից հետո հասկացա. Հայաստանն ինձ համար միշտ ուրիշ նշանակություն է ունեցել, միշտ ուրիշ ձևով եմ սիրել, բայց պատերազմից հետո է՛լ ավելի ուրիշ կերպ սկսեցի սիրել:

Ուզում եմ նաև անդրադառնանք հետպատերազմյան Հայաստանին. ատելության այն մթնոլորտը, որ տիրում է այսօր մեր հայրենիքում, ըստ ձեզ՝ ինչի՞ կարող է հանգեցնել առանց այն էլ վիրավոր մեր երկրին:

- Երբ պատերազմը նոր էր վերջացել, տարբեր մարդիկ, հատկապես Հանրապետության առաջին նախագահը, ասում էին՝ կարող են քաղաքացիական բախումներ տեղի ունենալ, ես կարծում էի, որ մենք ողջախոհ կգտնվենք, և բանը դրան չի հասնի, բայց առաջին նախագահի այդ մտավախությունները վերջին օրերին ինձ համար ավելի տեսանելի են դառնում: Այն ատելությունն ու ագրեսիվությունը, որ այսօր տիրում է, ինձ շատ է վախեցնում: Եվ, Աստված մի արասցե, եթե այդ բախումները ինչ-որ տեղից սկիզբ առնեն, դրանք կտարածվեն տարբեր հատվածներում ու կվերածվեն մարտերի տարբեր խմբերի միջև: Եթե դա լինի, ապա մենք վերջնականապես կկործանվենք:

Այսինքն՝ դուք ներքաղաքական բախումների վտա՞նգ եք տեսնում:

- Այո, և ես դրանից շատ եմ վախենում: Այսօր շատ են խաղաղության, հանդուրժողականության կոչեր հնչում, բայց գործնականում կարծես դա դեռ չենք տեսնում: Այդ կոչերը արդյունք չեն տալիս, մեզ լուրջ գործիքներ են պետք՝ դրան հասնելու համար: Ամեն մեկս մեր տեղում պետք է փորձենք չկրկնապատկել այս ատելության մթնոլորտը: Եթե մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ իր խոսքը կարող է ազդել իր կողքինի վրա, ապա այդ խոսքը ոչ թե ատելության խորացման, այլ հանդուրժողականությանը պիտի միտված լինի: Հանդուրժողականությունը ոչ թե այն է, որ պետք է անվերապահ իշխանությանը աջակցել, չէ, այլ ամեն ինչ անել Սահմանադրության սահմաններում:

- Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ հանգուցալուծում է պահանջում իրավիճակը:

- Ես, օրինակ, կարծում եմ, որ գործընթացները պետք է հանգուցալուծվեն միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով: Այլ տարբերակով ստիպել, որ իշխանությունը գնա, դա պարզապես նշանակում է, որ այս իրավիճակում պետությանը պարանով կախել կամ գլխատել: Պետք է գործող իշխանությունը հայտարարի արտահերթ ընտրություններ, և հենց ինքն էլ վերահսկի այդ ընտրությունները, որովհետև ես անձամբ հավատում եմ, որ գործող իշխանությունը չի կեղծի դրանք: Ու հենց այս ընտրությունների միջոցով էլ ժողովուրդը որոշի՝ ում է ուզում, որ դառնա իշխանություն:

- Կարո՞ղ ենք ասել, որ նախկինի համեմատ այժմ մարդկանց ազատ արտահայտման իրավունքը սահմանափակված չէ:

- Կարող ենք ասել, այո, որ հիմա խոսքի ազատության, սահմանափակման դրսևորումներ չկան, ու շատ մարդիկ, որոնք նախկինում չէին կարող խոսել իրենց վերադասի գործած սխալների մասին, հիմա օգտվելով նրանից, որ իշխանությունը չի սահմանափակում ազատ խոսքի իրավունքը, ազատորեն արտահայտվում են: Սակայն շատերը հաճախ խոսքի ազատությունը շփոթում են իշխանության վրա ճնշում գործադրելու հետ, որը, ըստ իս, այդքան էլ գեղեցիկ չէ:

Մեր զրույցն ավարտենք Ձեր մաղթանքի խոսքերով՝ ուղղված մեր ազգին և մեր հայրենիքին:

Ուզում եմ, որ մեր երկիրը հզորանա ոչ թե կենացներով, այլ գործնականում: Այն պաշտոնյաները, որոնք կկառավարեն, սիրեն այն ոչ թե հանուն իրենց փառքի մեծացման, այլ թեկուզ էդ փառքի փոքրացմամբ երկիրը հզորացնեն: Ուզում եմ, որ խաղաղ ապրենք, թեկուզ մեր ձեռքերում չէ դա, բայց ամեն ինչ անենք դրա համար: Ու սեր եմ մաղթում բոլորիս, հատկապես հիմա: Վանենք չարությունը մեզնից ու ապրենք պարզ և շիտակ:

Տպել
4231 դիտում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին