ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ավտովարկավորման կենտրոն Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում

ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկման որակի և հաճախորդների հարմարավետության բարելավման նպատակով մշակել է երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման համար ավտովարկավորման նոր ձևաչափ, որի հիմնական առավելությունն է հաճախորդների ժամանակի խնայողությունը:

Երևան քաղաքում ՝ Նուբարաշենի խճուղի 1 հասցեում գտնվող կենտրոնական ավտոշուկայի տարածքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է մասնագիտացված Ավտովարկավորման կենտրոն, որը միավորում է օգտագործված մեքենաների՝ վարկով ձեռք բերման  հետ կապված բոլոր ծառայություններն ու պրոդուկտները:

Ավտովարկավորման կենտրոնը նախատեսում է յուրաքանչյուր հաճախորդի խորհրդատվություն և անհատական մոտեցում: Հաճախորդը ընտրում է իր հավանած ավտոմեքենան և, չհեռանալով ավտոշուկայից, ներկայացնում է վարկային հայտ Ավտովարկավորման կենտրոնում, որը դիտարկվում է տեղում: Վարկի տրամադրման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տեղում անվճար իրականացվում է  դժբախտ պատահարներից վարկառուի ապահովագրություն և ձեռք բերված ավտոմեքենայի ապահովագրություն (ԿԱՍԿՈ):

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտագործված մեքենաների վարկավորում ընդամենը 20% կանխավճարով, 500 հազարից մինչև 16 մլն ՀՀ դրամի չափով՝ 1-5 տարի մարման ժամկետով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է` 12,5% -ից  մինչև 14,5% (տարեկան փաստացի տոկոսադրույքը`18.5% -24%):

Ավտովարկավորման  կենտրոնի աշխատանքային օրերն ու ժամերը հարմարեցված են ավտոշուկա այցելող հաճախորդների հարմարավետությանը։ Հենց  այդ պատճառով սահմանված են աշխատանքային ժամեր՝ աշխատանքային օրերին `ժամը 10: 00-ից 17:00 (բացի չորեքշաբթի օրվանից), շաբաթ և կիրակի օրերին`8: 30-ից մինչև 17:00-ն:

Երկրորդական շուկայից օգտագործված ավտոմեքենաների ձեռք բերման վարկերը տրամադրվում են այն անձանց, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ, ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր:

Երկրորդական շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման ավտովարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/avtovark-erkrordayin-showkayits-avtomek-enayi-dzerhk-berman-hamar   Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
3197 դիտում

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել