Ընդդիմադիրների «Արժանապատվության երթը» ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

16/12/2020 schedule20:34

«Հայրենիքի փրկության շարժման» երթը ավարտվեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այստեղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ դեկտեմբերի 22-ին՝ 12:00-ից սկսած հայտարարում  են համահայաստանյան գործադուլ և դասադուլ։ «Ժամը 12:00-ին բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այդ խրտվիլակը րոպե առաջ հեռանա»։ Նա նաև նշեց, որ իրականացվելու են բողոքի զանգվածային ակցիաներ։

Ընդդիմադիրները երթի ընթացքում կանգ են առել նաև Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության շենքերի մոտ։

Գլխավոր դատախազության շենքի մոտ «Մեկ հայրենիք» կուսակցության նախագահ  Արթուր Ղազինյանը ընթերցեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված նամակը, որով հիշատակեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը։ Ի թիվս այլ հարցերի նա դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք քրեական գործի շրջանակում հարցաքննվե՞լ են Նիկոլ Փաշինյանը և ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Ղազինյանը հարցերին պատասխանելու համար դատախազությանը մինչև վաղը՝ 17:00-ն ժամանակ տվեց, ինչից հետո հանձնեց նամակը դատախազությանը։

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք հայտարարություններ էր արել։ Մասնավորապես, նա ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով պատերազմի երրորդ օրը դադարեցվել լրահամալրումը, փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Նա նշել էր, որ պատերազմի նման ելքի հիմանական պատճառը անկազմակերպվածությունն ու անգրագեիտությունն է եղել։  Պաշտպանության նախարարությունը ասուլիսից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մովսես Հակոբյանը ծայրաստիճան վտանգավոր հայտարարություններ է անում։Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ոստիկանության շենքի մոտ  ընդդիմադիրները կոչ արեցին իրավապահ համակարգի աշխատողներին գործել բացառապես օրենքի շրջանակներում, իսկ Ազգային անվտանգության ծառայության մոտ նշեցին, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, և անհրաժեշտ է նրան մեկուսացնել։

Ընդդիմադիրները վերջին երկու օրերին նույնպես երթեր են կազմակերպել։ Վաղը ևս նախատեսվում է «Արժանապատվության երթ», իսկ շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի է ունենալու ընդդիմադիր ուժերի հանրահավաքը։

Տպել
2485 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել