Շատ շուտով վերջնական պարզ կլինի մի նոր վերականգնողական կենտրոնի բացման հանգամանքը․ Թորոսյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ հետպատերազմյան շրջանում կլինեն որոշակի թվով հաշմանդամություն ունեցող անձեր, որոնց պետք են վերականգնողական առողջապահական գործընթացներ, և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին է նախարարության մոտեցումը այս հարցում՝ հաշվի առնելով, որ  2021-ի պետական բյուջեում վերականգնողական բժշկության համար բավարար գումարներ չկան հատկացված։

«Եթե չեմ սխալվում, նման մի հարցի պատասխանեցի հենց նախորդ հարցուպատասխանի ժամանակ և այդ ժամանակից վերջին հատվածով հարցի շատ բան չի փոխվել։ Խոսքը պետական բյուջեի մասին է։ Այո, դուք ճիշտ եք, այս պահին Ազգային ժողովում քննարկվող և ընդունվելիք պետական բյուջեում ավելացում այդ գծով դեռ չկա, սակայն մենք ունենք արդեն հաշվարկներ և ես անցյալ անգամ հնչեցրել էի այդ թիվը, հիմա մի քիչ ավելի հստակ է՝ մոտավորապես 2.8 միլիարդ դրամի մասին է խոսքը, որը Կառավարության քննարկումների արդյունքում որոշվել է ներառել առաջնահերթությունների ցանկում և տարվա սկզբում այլ առաջնահերթություններ վերանայելու արդյունքում տեղափոխել առողջապահության հատված, որպեսզի կարողանանք ամբողջությամբ այդ ծավալը ծածկել»,-նշեց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ մինչև այդ պրոցեսի տեղի ունենալը վերականգնողական ծառայությունները կմատուցվեն այն ծավալով, որը հնարավոր է թողունակության տեսանկյունից։ «Այսինքն՝ բժշկական հաստատությունները այնքան, որքան կկարողանան մատուցել, և կանգնեցում այդ գումարների չլինելու պատճառով տեղի չի ունենա։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ վերահաստատել, որ մենք աշխատում ենք կարողությունների մեծացման ուղղությամբ և շատ շուտով՝ մի քանի օրվա ընթացքում վերջնական պարզ կլինի արդեն մի նոր վերականգնողական կենտրոնի բացման հանգամանքը, որը նաև կհայտարարվի»։

Թորոսյանը նաև ասաց, որ ոլորտը  ունի ինստիտուցիոնալ համակարգման խնդիր։ «Այս կապակցությամբ էլ մշակում ենք «Վերականգնողական ազգային ծրագիր» անունով փաստաթուղթ, որը կամ կդառնա առողջապահության նախարարի հրամանով հաստատված կամ Կառավարության որոշմամբ, որը ընդհանուր համակարգումը կապահովի այդ ծառայությունների անկախ նաև այս ռազմական գործողություններից՝ ներառելով կենտրոնական խոշոր մատուցող ծառայությունների մարզային մատուցող ծառայությունների, այդ ծառայությունների բացակայության դեպքում դրանց զարգմացման կամ հիմնման հիմունքները և ժամանակացույցը, և ինչն էլ տրամաբանական է այս ուղղությունը դարձել է մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմին»։

Նազելի Բաղդասրյանն էլ, արձագանքելով նախարարին, նշեց, որ կարևոր է հաշվի առնել մարզերը և մարզերում հասանելի դարձնել այս ծառայությունները։ «Որքանով ես տեղյակ եմ՝ մասնավոր վերականգնողական կենտրոններ կան, և ոչ մեր կառավարության օրոք տեղյակ եմ, որ մարզերում տարբեր բուժհասատություններ փակվել են և լուծարվել են այս ծառայությունները։ Արդյոք հնարավոր համարում ե՞ք որոշակի հաստատությունների կամ բաժինների վերապրոֆիլավորում, որպեսզի մենք մարզերում ևս հասանելի դարձնենք այս ամենը»։

Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ ծառայություն մատուցող սեփականության ձևը էական չի լինելու։ «Եթե նույնիսկ նրանք մասնավոր և այդպիսիք կան, նրանք կարողանալու են այդ ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցել։ Ուզում եմ շեշտել, որ հնարավոր են վերապրոֆիլավորումներ, օրինակ կարող է լինել մանկական վերականգնողական ծառայություն, որը հնարավորություններ ունի ֆիզիկական տարածքի առումով, մասնագետների առումով, սարքավորումների առումով, մատուցել նաև այդ նույն ծառայությունների մեծահասակ տարիքի, այսինքն՝ զինվորականների, որոնք դրա կարիքը ունեն, և մենք այդ ուղղությամբ էլ ենք շարժվելու։ Նաև ասեցի՝ քննարկվելու է բացակա տեղերում դրանց հիմնելու ժամանակացույցը և հիմունքները։ Ուզում եմ նաև ասել, որ ինչպես շեշտեցի սա երկարատև պրոցես է լինելու և չի սահմանափակվելու միայն ինչ որ մի շրջափուլով»։

Տպել
1949 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է