Պատգամավորը վարչապետին սպիտակ թուղթ փոխանցեց՝ դիմում գրելու համար. Փաշինյանի արձագանքը (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր օգտվելով վարչապետին հարց ուղղելու հնարավորությունից՝ նախ հայտարարեց, որ այդ հարցն իրեն հանձնարարել է իր կուսակցությունը՝ «Ալյանսը», որը ոչ մի կապ չունի 17 կուսակցությունների հետ: 

 

«Որպես ընդդիմություն, որպես ժողովրդի կողքին կանգնած՝ ինչպես միշտ՝ մենք եւս պահանջում ենք վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Կոնկրետացնում եմ հետեւյալ կերպ՝ ինձ հետ բերել եմ սպիտակ թուղթ՝ դիմումի թերթ, այն վարչապետին փոխանցելու՝ հրաժարականի դիմում գրելու համար։ Քանի որ սա հարցուպատասխան է, ստիպված եմ ձեւակերպել հարց՝ ե՞րբ եք գրելու այդ հրաժարականը», - ասաց Տիգրան Ուրիխանյանը եւ ձեռքի թուղթը փոխանցեց վարչապետին: 

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց միջոցը չխառնել նպատակի հետ: Ըստ նրա՝ հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց: 

«Հետեւաբար պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ եւ ինչ խնդիր ենք լուծում: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ հրաժարական տալու կամ չտալու միջոցով ունեմ այլոց շարքում մի շատ կարեւոր խնդիր, որի մասին խոսել եմ նոյեմբերի 9-ին հաջորդած իմ առաջին ուղերձում, որտեղ ասել եմ, թե ինչ խնդիրներ կան առաջնահերթ լուծելու՝ ապահովել Հայաստանի ներքին կայունությունը, ապահովել Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգությունը,  եւ երաշխավորել, որ Հայաստանում ժողովուրդը շարունակելու է մնալ իշխանության տեր», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ պահանջել վարչապետի հրաժարականը, որին ընտրել է ժողովուրդը՝ կարելի է: «Բայց տարօրինակ է, որ ժողովրդի միջոցով ձեւավորված Կառավարության հրաժարականի կոնտեքստում քննարկվում է ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, այլ ժողովրդի տված իշխանությունը ժողովրդի հետ որեւէ կապ չունեցող սուբյեկտների հանձնելու հարցը: Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու: Իմ խնդրանքն ու կոչն է, որ ձեր հարցի պատասխանը դիտարկեք այս համատեքստում: Այն ուժերը, որոնք պահանջում են իրենց տալ իշխանությունը՝ այդ ուժերը չունեն այդպիսի պահանջ կամ առաջարկ անելու որեւէ լեգիտիմություն»,- նկատեց վարչապետը:

Ըստ նրա՝ եթե պարզվի, որ ունեն կոնսենսուս խորհրդարանում, որ չի կարելի թույլ տալ, որ ժողովրդին պատկանող իշխանությունը հայտնվի ընտրակեղծարարների ձեռքում՝ դա կլինի կոնկրետ խոսակցություն: Դրանից հետո, նրա կարծիքով, պետք է զինված խմբերին զինաթափել, ինչպես նշվեց, ապահովել ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ միջոցները, գնահատել քաղաքական իրողությունը:

Տպել
2616 դիտում

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)