Արոնյանը համառ պայքարում զիջեց Վաշյե-Լագրավին

03/12/2020 schedule17:32

Դեկտեմբերի 2-ին Chess.com կայքի կազմակերպած արագ շախմատի առցանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հանդիպեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Մրցաշարի կանոններով մասնակիցները նախ 90 րոպե խաղում են կայծակնային շախմատի՝ 5 րոպե + 1 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար կանոններով, այնուհետև՝ 60 րոպե կայծակնային շախմատի 3+1 մրցակարգով, վերջում՝ 30 րոպե «փամփուշտ»՝ 1+1 մրցակարգով։

Առաջին 90 րոպեի ընթացքում մրցակիցները հասցրեցին 8 պարտիա անցկացնել։ Վերջին՝ 8-րդ պարտիայում ֆրանսիացի շախմատիստը կարողացավ կշեռքի նժարը թեքել իր կողմը՝ 4․5-3․5, թեև մրցամարտի մի շարք պարտիաներում Արոնյանը լավ հնարավորություններ ուներ հաղթելու և առաջ անցնելու հաշվի մեջ։

Երկրորդ մրցափուլում շախմատիստները 10 պարտիա անցկացրին։ Առաջին 4 պարտիաների ընթացքում Վաշյե-Լագրավը երկու հաղթանակ տարավ ու հասցրեց առավելությունը 3 միավորի։ Հաջորդ 4 պարտիաներում իրադրությունը փոխվեց 180 աստիճանով․ Լևոնը կրկին տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ վերջին երկու պարտիաների ընթացքում էլ տանելով մեկ հաղթանակ՝ հավասարեցրեց ընդհանուր մրցամարտի հաշիվը՝ 9-9։

Մրցամարտի հաղթողը որոշվեց վերջին 30 րոպեների ընթացքում։ Մրցակիցները 9 պարտիա անցկացրին։ Այսպես կոչված «փամփուշտում» ավելի ամուր գտնվեցին ֆրանսիացու նյարդերը, ով 9 պարտիաներից 5-ում հաղթանակ տարավ, կրեց 3 պարտություն, մեկ պարտիա էլ խաղաղ ելք ունեցավ։ Այսպիսով, Վաշյե-Լագրավը հաղթեց ընդհանուր 14․5-12․5 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից։ Այս մրցամարտի համար Լևոնը վաստակեց 1388 ԱՄՆ դոլար։

Մրցամարտից հետո Արոնյանը նկատեց, որ մի փոքր դանդաղ էր խաղում, ինչը վճռական նշանակություն ունեցավ «փամփուշտում»։ «Ամեն դեպքում, կարծում եմ՝ հավասար մրցամարտ էր, ուրախ անցավ»,- Արոնյանը այդպես գնահատեց իր ելույթը։

Նշենք, որ ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել ամերիկացի Ուեսլի Սոն։ Մյուս երկու կիսաեզրափակիչներում դեկտեմբերի 3-ին հանդիպելու են Հիկարու Նակամուրա - Վլադիմիր Ֆեդոսեև, Մագնուս Կառլսեն - Վլադիսլավ Արտեմիև զույգերը։

«Ես կարծում էի, որ ֆավորիտ կլինեմ «փամփուշտում», դա պարզ էր, սակայն, բայց միևնույն ժամանակ ես տեսել էի, թե ինչ հրաշալի Լևոնն անցկացրեց իր «փամփուշտ» պարտիաները Նեպոմնյաշչու հետ նախորդ փուլում»,- մրցամարտից հետո նկատեց Վաշյե-Լագրավը։

Նույն կարծիքն ուներ նաև հայ շախմատիստը․ «Ես շատ ժամանակ չեմ տրամադրում «փամփուշտ» խաղալու պես անիմաստ բաներով զբաղվելով»,- հումորով նկատել է Արոնյանը։

Տպել
2189 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը