Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը

Հայաստանյան անշարժ գույքի շուկայում գործարքների որոշակի նվազում կա, սակայն այս պահին հստակ չէ, թե որքանով է այդ նվազումն իր վրա կրում պատերազմի ազդեցությունը։ ՀԺ-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

- Պարո՛ն Թովմասյան, կորոնավիրուսի շրջանում անշարժ գույքի շուկայի վիճակը վատթարացավ, դրան հաջորդեց պատերազմը։ Հետպատերազմական շրջանում ի՞նչ վիճակում է գտնվում շուկան։

- Կորոնավիրուսի սկզբնական փուլում մեր գրասենյակները փակվեցին, եւ գործարքների անկումն այդ ժամանակ ակնհայտ էր։ Օրական 3000-3200 դիմումների փոխարեն մենք այդ ժամանակ առցանց ընդունում էինք առավելագույնը մինչեւ 1000 դիմում։ Հետո մեր գրասենյակները բացեցին՝ կորոնավիրուսի առաջին ալիքը վերացավ, ակտիվությունն անհամեմատ ավելի մեծացավ եւ մինչեւ 3500 դիմում օրական ընդունում էինք։ Սա, իհարկե, չի նշանակում, որ 3500 իրավունքի գրանցում էինք կատարում, դրա մեջ իրավունքների գրանցումը մինչեւ 750-ի էր հասնում։ Ռազմական դրության ժամանակ դիմումները օրական 1600-ի չափ դարձան։ Հիմա դարձյալ դրական միտում ունի՝ էլի աճում է։ Բայց եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ դեռեւս որոշակի թվաքանակով պակաս է։ Այնպես չի, որ մենք կարող ենք գնահատական տալ, թե գործարքների քանակի այս նվազեցումը կանդրադառնա շուկայի վրա։ Պետք է ժամանակ անցնի, որ հասկանանք ինչ է տեղի ունենում։

- Անշարժ գույքի շուկայի ներկա վիճակը ինչպե՞ս եք գնահատում։

- Եթե համեմատենք անցած տարվա հետ՝ գրեթե նույնն է։ Հիմա օրական մոտավորապես մենք ունենում ենք 500-520 իրավունքի գրանցում, անցած տարի 600-620 գրանցում էր լինում։ Դա չի նշանակում, որ մենք ռազմական դրության հետեւանքով ունենք այդ նվազեցումը։ Շուկայի վրա ազդեցությունը մենք կարող ենք գնահատել գոնե 4-5 ամիս հետո։

- Գործարքների մեջ մեծ դեր ունեն նաեւ անշարժ գույքի գործակալությունները, տեղյա՞կ եք, թե նրանց գործունեությունն ինչպե՞ս է ընթանում։

- Անշարժ գույքի գործակալների առումով իրավական կարգավորում դեռ չկա եւ կոմիտեն դեռեւս իրավասություն չունի հաշվետվություն վերցնելու, թե ինչ է տեղի ունենում։ Բայց մեր 5-ամյա պլանում ունենք հատուկ գործողություն, որը միտված է անշարժ գույքի գործակալների այդ դաշտը կարգավորելուն, այն նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի անշարժ գույքի գործակալների վերաբերյալ կոմիտեն կարողանա հաշվետվություն ունենալ։

Մենք չենք կարող ասել նրանք խնդիրներ ունեն, թե ոչ, քանի որ ինֆորմացիայի չենք տիրապետում։ Բայց, եթե օրական 500-600 իրավունքի գրանցում է լինում, դա նշանակում է, որ նրանք գործ ունեն՝ աշխատում են։

- Ե՞րբ կկարգավորվի շուկան, կանխատեսումներ կա՞ն։

- Այս հարցին ես կարող եմ պատասխանել, եթե մեր տնտեսության ներդրումների վերաբերյալ որոշակի ճշգրիտ տվյալներ ունենանք։ Բայց անշարժ գույքի շուկան այսօր էլ շարունակում է աշխատել՝ առանց որեւէ խոչընդոտի։ 

Կոմիտեն կատարում է շարունակական վերլուծություններ, եւ եթե գնային փոփոխություններ են տեղի ունենում, մենք ամեն ամսվա վերջում՝ մեր հաշվետվություններում այդ բոլոր ցուցանիշները տեղադրում ենք։ Ուղղակի բոլորին կխնդրենք զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք հիմնված չեն պաշտոնական տեղեկությունների վրա, քանի որ դրանք կարող են ինչ-որ չափով խուճապ ստեղծել։ Բոլոր տեղեկությունները բաց են։ Այս պահին տվյալները վատատեսական չեն եւ մենք դրական միտում ենք արձանագրում։ Ես, իմ շրջապատը, իմ գործընկերները, որեւիցե մեկը չի պատրաստվում լքել երկիրը՝ շարունակում ենք աշխատել ու նոր բարիքներ ստեղծել մեր պետության համար:

- Պարո՛ն Թովմասյան, տեղեկություններին էին տարածվել, թե ճգնաժամով պայմանավորված բանկերն այս պահին հիպոթեքային վարկեր չեն տրամադրում, նման խնդրով կոմիտեին դիմե՞լ են։ Արդյո՞ք այս պահին ակտիվ տեմպով կառուցապատողները շարունակում են շենքեր կառուցել։

- Օրական քաղաքացիներից 2000 դիմում ենք ստանում, որից 100-200-ը դիմում-բողոքներ են։ Այդ ծավալի մեջ ռազմական դրության ժամանակահատվածում նման խնդրի վերաբերյալ դիմում չենք ստացել։ Միգուցե ռազմական դրությամբ պայմանավորված՝ մարդիկ սպասում են որոշակի ժամանակահատված՝ մտածելով, թե կարող է գնանկում տեղի ունենալ՝ հետո սկսեն ձեռք բերել։ Բայց այնպիսի տենդենց, որ կառուցապատողը բողոքի, թե բնակարան ձեռք չեն բերում, իսկ գնորդը բողոքի, որ բանկը վարկ չի տալիս՝ մենք չենք նկատել։

- Այս իրավիճակում շատերը սոցիալական խնդրի առաջ են կանգնել, բնակարանային խնդիրներ կան։ Կոմիտեն՝ Կառավարության հետ համատեղ բնակարանի ձեռքբերման ավելի հարմարավետ ծրագրեր քննարկո՞ւմ է։

- Կառավարությունը շարունակական սոցիալական ծրագրեր է իրականացնում։ Որոշ դեպքերում հատուկ գներ են սահմանվում, որպեսզի պետական ծառայողները, զինվորականները կարողանան բնակարան ձեռք բերել։ Կոմիտեի գործառույթն այստեղ այն է, որ կարողանում ենք վերլուծել շուկան եւ Կառավարությանը տալ շուկայում առկա գները։ Արդեն Կառավարության որոշումներով հաստատվում են սոցիալական բնակարանաշինական ծրագրեր։ Այդպիսի ծրագրերից է երիտասարդ գիտնականների ծրագիրը, որը շարունակական իրականացվում է։

- Կառավարությունը նաեւ բնակարանի գնման վկայականներ է տրամադրել թե՛ մանկատան սաներին, թե՛ ՊՆ կենսաթոշակի անցած զինծառայողներին։ Այդ գործարքները որքանո՞վ են ակտիվ ընթանում եւ արդյո՞ք այդ վկայականները համապատասխանում են շուկայում առկա գնային սանդղակին։

- Մենք համապատասխան գոտու վերաբերյալ գնային տեղեկատվություն ենք տրամադրում քաղաքաշինության կոմիտեին եւ Կառավարությանը։ Իրենք արդեն Կառավարության որոշումը կայացնելիս՝ այդ գներն են ներառում։ Օրինակ՝ վերջերս Ռայնիսի 1 շենքում պայթյուն տեղի ունեցավ, մենք շուկայի վերլուծություն կատարեցինք, տեսանք, որ դա 6-րդ գոտում է եւ այդտեղ ենթադրենք բնակարանի միջին շուկայական արժեքը 1 ք/մ-ի համար կազմում է ենթադրենք իքս գումար, որով գործարքներ են իրականացվել։ Այդ իքս գումարի մասին տեղեկատվությունը տրամադրում ենք քաղշինկոմիտե, որից հետո ըստ մակերեսի հաշվարկ է արվում։ Գուցե քաղաքացի լինի, որ ցանկանում է ավելի լավ բնակարան ձեռք բերել եւ գումար է ավելացնում դրա վրա։ Մենք դրան արդեն չենք կարող հետեւել։

- Պարո՛ն Թովմասյան, հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում գույքահարկի նոր փոփոխությունները։ Հանրությունը բավականաչափ տեղեկացվա՞ծ է, թե որքան պետք է վճարեն։

- Մենք ունենք e-cadastre.am կայքը, որտեղ կա գույքահարկի հաշվիչ։ Եթե սեղմենք այդ հաշվիչի վրա՝ այնտեղ կա 2 օրինակ, որոնել ըստ վկայականի համարի եւ որոնել ըստ կադաստրային ծածկագրի։ Յուրաքանչյուր սեփականատեր, որն ունի այդ վկայականը, այս հաշվիչի կիրառմամբ կարող է շատ արագ իմանալ իր գույքի մոտարկված արժեքը եւ գույքահարկը։

Տպել
4448 դիտում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած