Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

Այսօր՝ նոյեբերի 26-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել Արցախի հերոս՝ 15 տակ ու 1 ՀՄՄ խոցած Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։ Քաջ սարդարապատցուն հրաժեշտ են տվել հայրենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 2-ից Դավթի մասին որեւէ լուր չի եղել։ Նրա փոխանցմամբ, նախնական տվյալներով հենց նոյեմբերի 2-ին էլ Դավիթը մահացու վիրավորում է ստացել։

Մինչեւ վերջին մի քանի օրը Դավթի ծնողները հույս են ունեցել, որ իրենց որդին ողջ է, ուր որ է կզանգի կամ էլ կլսեն նրա հերթական սխրագործությունների մասին լուրը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մի քանի օր առաջ են մարմինը գտել։ Գրպանում Դավթի փաստաթղթերն են եղել, բայց համոզվելու համար, որ նա իսկապես Դավիթն է, հարազատներին առաջարկվել է ԴՆԹ անալիզ հանձնել։

«Սպասում էին ԴՆԹ անալիզի պատասխանին, որն էլ երեկ երեկոյան են ստացել։ Դավիթն անհետ կորածների մեջ էր։ Լսել ենք իրենց հրամանատարը իմացել է, որ մահացել են Դավիթն ու ընկերը, բայց հրամանատարն էլ է վիրավորվել ու չի կարողացել տղաների ծնողների հետ կապի դուրս գալ»,- պատմեց Բաբկեն Վարդանյանը։

Դավիթ Լյովայի Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր։ Սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով մարտերին Ֆիզուլիի հատվածում, հասցրել էր խոցել թշնամու բազմաթիվ զինտեխնիկա։ Շարունակելով ծառայել հայրենիքին՝ մահացու վիրավորվել էր։

Համայնքապետը Դավիթին մեկ նախադասությամբ հետեւյալ կերպ բնութագրեց․ «Համեստ ընտանիքում մեծացած համեստ տղա»։  Վարդանյանը հպարտությամբ շեշտեց, որ Դավիթը միշտ աչք է ընկել իր դաստիարակությամբ ու խելքով։ Շատ լուրջ, խելացի ու զուսպ տղա է եղել։ «Իմ կարծիքով նրա սխրանքներն իր մասին ամեն ինչ ասում են»,- փաստեց Բաբկեն Վարդանյանը։

Դավիթ Գրիգորյանը ծնողների միակ արու զավակն էր, երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են ու արդեն իրենց երեխաներն ու ընտանիքներն ունեն։

Կենդանության օրոք Դավիթն արդեն «Արցախի հերոս» էր։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հոկտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում էր շնորհել Դավիթ Գրիգորյանին եւ հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:

Դավթի մայրը որդու առաջնագծում մարտնչելու մասին առաջին անգամ տեղեկացել էր Արցախի նախագահի հայտարարությունից։ Նա մորը վստահեցրել էր, թե ծառայությունն ապահով վայրում է անցնում, բայց հանկարծ հեռուստատեսությամբ այլ բան էր հաղորդվել՝ Դավիթը ոչ միայն առաջնագծում էր, այլեւ հերոսական պայքար էր մղում։

Մայր ու որդի

Արցախի երիտասարդ հերոս Դավիթի սխրագործություններին այդ ժամանակ անդրադարձան տարբեր լրատվամիջոցներ։ Դավթի մայրն իրեն այցելած լրատվականներին ցույց էր տվել այն պարգեւները, որոնք ստացել էր կրթության ու սպորտի տարբեր ճակատների առաջնամարտիկը: 

Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ՀԺ-ի հետ զրույցում իրենց նախկին աշակերտին միայն դրական կողմերով էր ներկայացնում՝ լավ ընտանիքից է, կարատեի խմբակ է գնացել, մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներից մեկն է, շատ լավ է սովորել: Դավիթը Տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, ընդունվելուց հետո առաջին ձմեռային զորակոչին էր մեկնել բանակ: Հունվարի 13-ին զորացրվելու էր։ 

ՀԳ․ Նոյեմբերի 26-ի տվյալներով Դավիթ Գրիգորյանը Սարդարապատ համայնքի արդեն 5-րդ անմահացած հերոսն է։ Ցավոք սրտի գյուղում ունեն նաեւ 4 անհետ կորածներ։

Տպել
17089 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք