Սահմանադրությունը նախագահին լիազորում է ուղերձով դիմել, բայց միայն՝ Ազգային ժողովին եւ իր իրավասությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին հանդես եկավ ուղերձով, որով դիմում էր «սիրելի հայրենակիցներին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում», նշում էր, որ աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը, անդրադառնում էր այն աննախադեպ խնդիրներին, որոնց առջեւ հայտնվել ենք եւ առաջարկում իր լուծումը, այն է՝ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը հանձնել բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Բանն այն է, սակայն, որ Հայաստանի գործող Սահմանադրությամբ նախագահը կարող է ուղերձով դիմել միայն Ազգային ժողովին եւ այն էլ միայն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ, որոնք, ինչպես հայտնի է, խիստ սահմանափակ են։

Սահմանադրության 128-րդ հոդվածն ամրագրում է․ «Հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին»:

Հաջորդող հոդվածների համաձայն, նախագահը կարող է անել հետեւյալը․

Ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը, դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով, ընդունում է Կառավարության հրաժարականը (եւ ոչ թե հայտարարում այն ակնկալելու մասին-խմբ․), վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:

Հոդված 132-ը սահմանում է նախագահի լիազորությունները արտաքին քաղաքականության բնագավառում։ Ասենք օրինակ՝ Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը ու նմանատիպ այլ լիազորություններ։ Հոդված 133-ը Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանում է զինված ուժերի բնագավառում՝ վարչապետի առաջարկությամբ նշանակել եւ ազատել զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, շնորհել բարձրագույն զինվորական կոչումներ: Սահմանադրության մյուս՝ 134-րդ հոդվածով նախագահը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը։  135-րդ հոդվածով իրավասու է լուծել դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:

Նախագահն, ըստ Սահմանադրության այլ հոդվածների, նաեւ պարգեւատրում է շքանշաններով ու մեդալներով, շնորհում պատվավոր կոչումներ ու բարձրագույն դասային աստիճաններ, որոշ դեպքերում ու որոշ պաշտոններում նշանակում ժամանակավոր պաշտոնակատարներ։

Ահա եւ իրավասությունների այն շրջանակը, որի վերաբերյալ նախագահը կարող էր ուղերձով հանդես գալ՝ դիմելով միայն Ազգային Ժողովին։

Տպել
6155 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը