Տղաները ցույց տվեցին, որ մեծ սեր ու քաջություն ունեն՝ երկրի պատիվը պահելու համար․ Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գոհ է մնացել իր թիմի ցույց տված խաղից։ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի C դիվիզիոնի խմբային փուլի 5-րդ տուրում իսպանացի մասնագետի գլխավորած թիմն արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի հավաքականին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին։ Հիանալի հանդիպում անցկացրին։ Ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր ու քաջություն՝ իրենց երկրի պատիվը պահելու համար։ Քանի որ մենք սպորտային ոլորտում ենք, աշխատում ենք այն մտքով, որ միշտ պետք է հասնել հաղթանակի։ Գիտեինք, որ բարդ է լինելու, Վրաստանի հավաքականն ուժեղ է, 5 տարի է արդեն՝ աշխատում է նույն մարզչի հետ։ Այդ պատճառով ֆուտբոլիստների կատարած աշխատանքը մեծ կարևորություն է ստանում»,- նշել է Կապառոսը։

65-ամյա մարզիչն այժմ արդեն պատրաստում է թիմին չորեքշաբթի օրը կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ խաղին։ Այս օրը վճռվելու է խմբի հաղթողի անունը։ Ներկա պահին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 1 միավորով գերազանցում է Հայաստանի ընտրանուն։ Խմբում հաղթանակի հասնելու համար Կապառոսի թիմը պետք է պարտադիր հաղթանակ տանի։

Մարզիչը բարդ խաղ է ակնկալում նաև նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպման ժամանակ․ «Բարդ խաղ է սպասելու։ Խումբը շատ հավասար է, մրցաշարային աղյուսակն էլ դրա վկայությունն է։ Մակեդոնիայի հետ խաղին պատրաստվելու ենք նույն ոգևորությամբ և նպատակով, ինչ այս ու բոլոր մնացած խաղերին էր։ Գիտենք, որ Մակեդոնիան էլ ունի շատ լավ հավաքական, բայց մեր ցանկությունն ու նպատակները մեծ են»։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումը պետք է տեղի ունենար Երևանում, սակայն պատերազմական դրության պատճառով ՈՒԵՖԱ-ն տեղափոխել է Հայաստանի հավաքականի տնային հանդիպումները Կիպրոս։ Ասուլիսի վերջում Կապառոսը նշեց, որ Հայաստանի հավաքականը շատ ժանանակ չունի և Վրաստանի հետ խաղից հետո Թբիլիսիից անմիջապես մեկնելու է Նիկոսիա, որտեղ շարունակելու է պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպմանը։

Տպել
1534 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել