Ձերբակալվել են նաեւ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը․ ՀՔԾ-ն մանրամասնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ իրենց մոտ հարուցված եւ քննվող քրեական գործի վերաբերյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.

Գագիկ Ծառուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Գառնիկ Իսաղուլյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Սուրեն Սուրենյանցը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Դավիթ Համբարձումյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արա Սահակյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արթուր Վանեցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արթուր Ղազինյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանական կողմն ապօրինի է որակել Գագիկ Ծառուկյանի եւ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունները եւ դրանք բողոքարկել դատական կարգով։

Հիշեցնենք՝ 17 կուսակցություններ երեկ հանրահավաք էին կազմակերպել՝ բողոքելով սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի բովանդակությունից եւ պահանջելով իշխանության հրաժարականը։ Հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում, որից հետո մասնակիցները շարժվեցին Կառավարության, այնուհետեւ՝ Ազգային ժողովի շենքեր։ Ազգային ժողովի մոտ ցուցարարները պահանջում էին հրատապ արտահերթ նիստ հրավիրել եւ Նիկոլ Փաշինյանին զրկել վարչապետի պաշտոնից։ Նիստը, սակայն, տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով։

Տպել
3987 դիտում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը