Ադրբեջանի ղեկավարը բոլոր հարցերին մեկ պատասխան ունի՝ ամեն ինչ «ֆեյք նյուզ» է, բոլորը «ֆեյք նյուզ» են

Եթե խայտառակվել, ապա խայտառակվել մինչեւ վերջ: Թերեւս այս սկզբունքով է երեկ հեղինակավոր  BBC-ին հարցազրույց տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում տարածքներ գրավելու, հրամանատարներին, Արցախի ղեկավարներին մահացու վիրավորում հասցնելու, այս ու այն կողմում դրոշներ բարձրացնելու արդեն անհաշվելի կեղծիքներից, բազմաթիվ ստահոդ հայտարարություններից ու հրապարակումներից հետո Իլհամ Ալիեւը խայտառակվել է ամբողջ աշխարհի առաջ՝ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի հարցերին պատասխանելիս:

Այսպես, հյուրընկալելով BBC-ի նկարահանող խմբին, Ալիեւը խոսել է ղարաբաղյան հակամարտության, իրենց՝ իբր խաղաղասիրական նպատակների ու պատերազմը կանգնեցնելու ՝ իրենց առաջարկած պայմանների մասին:

Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի ներկայացրած փաստերը, այլեւ BBC-ի՝ Ստեփանակերտում եղած եւ տեղում աշխատած թղթակիցների, ինչպես նաեւ  Human Rights Watch կազմակերպության մանրամասն ու տեղում փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային եւ  այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը, թիրախավորում եկեղեցին ու այլ միջազգայնորեն արգելված կառույցներ:

Ներկայացնում ենք լրագրողի ու Ալիեւի երկխոսությունը՝ ստորեւ.

-Երբ Շուշիում մեկ օրվա մեջ 2 անգամ թիրախավորվեց եկեղեցին, դուք հայտարարեցիք, որ հնարավոր է՝ սխալմունք է եղել եւ քննություն կանցկացնեք: Ի՞նչ ցույց տվեց ձեր քննությունը:

-Գիտեք, քննություն անցկացնելու համար հարկավոր է լինել տեղում եւ տեսնել: Ես ասել եմ, որ կամ եղել է մեր հրետանու սխալը, կամ դա հայկական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

-Այսինքն, Ադրբեջանցի զինծառայողները կարո՞ղ էին դա անել.

-Միայն ու միայն սխալվելու դեպքում, որովհետեւ եկեղեցիները մեր ռազմական թիրախակետերում չկան:

-Իսկ կարո՞ղ էին սխալվել նույն օրվա մեջ երկու անգամ.

-Իսկ ինչու ՞ ոչ…

Այս կեղծիքը բացահայտ կերպով, ի լուր աշխարհի հայտարարելուց հետո Ալիեւը լրագրողին է ներկայացրել մյուս սուտն այն մասին, որ Ղարաբաղի տարածքում գտնվող ադրբեջանական մզկիթները հայերի համար որպես գոմ են ծառայում ու այնտեղ հայերը խոզեր են պահում: Մինչդեռ բոլորին է հայտնի՝ մզկիթները Ղարաբաղի տարածքում վերանորոգվել են հատուկ մասնագետների օգնությամբ ու գտնվում են բարեկարգ վիճակում:

Լրագրողն Ալիեւին ասել է, որ ի հակառակ բնակչությանը չթիրախավորելու մասին իր պնդումներին, հենց իրենց թղթակիցներն են Ստեփանակերտում արձանագրել, թե ինչպես են թիրախային հարվածներով ավերվում քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի շենքերն ու շինությունները, նաեւ, թե ինչպես են քաղաքացիները թիրախավորվում անօդաչու սարքերով: Եվ սրանք, ըստ լրագրողի, պարզապես լուրեր չեն, այլ փաստեր են, որոնք տեսագրել ու արձանագրել են իրենց թղթակիցները

Այս պնդումն Ալիեւը դարձյալ հերքել է՝ հենց BBC-ի եթերում ապատեղեկատվություն որակելով BBC-ի թղթակիցների արձանագրածն ու տեսածը: Նա հայտնել է, որ կասկածում է այդ տեղեկությունների իսկության վրա, դրանք ֆեյք նյուզ (կեղծ լուրեր) են:

Լրագրողի հակադարձմանը, թե թղթակիցները եղել են Ղարաբաղում ու ամեն բան իրենց աչքերով են տեսել, ի՞նչ նպատակ կարող է ունենալ Ղարաբաղ հասնելն ու կեղծ լուր ներկայացնելը, Ալիեւը դարձյալ նույն պատասխանն է տվել.

-Եվ ի՞նչ, որ Ղարաբաղում են եղել: Հնարավոր է՝ նրանք հակամարտության մասին կանխակալ վերաբերմունք ունեն, որովհետեւ միջազգային մամուլում սեւ փիար է արվում ընդդեմ Ադրբեջանի,-ասել է նա:

-Նշանակում է, դուք ոչնչում մեղավոր չե՞ք պարոն Ալիեւ, ամեն ինչ ֆեյք նյու՞զ է:

-Բացարձակ ամեն ինչ:

Ադրբեջանի նախագահը ֆեյք նյուզ է որակել նաեւ միջազգային հեղինակավոր Human Rights Watch կազմակերպության զեկույցում տեղ գտած փաստերը Ստեփանակերտում ու Արցախի այլ հատվածներում Ադրբեջանի կողմից կիրառված կասետային ռումբերի մասին, որոնք կազմակերպությունը ներկայացրել է՝ անձամբ լինելով Ղարաբաղում եւ տեղում ուսումնասիրություններ անցկացնելով:

Այս դեպքում եւս լրագրողը ճշտող հարց է ուղղել, թե ամեն բան ֆեյք նյու՞զ է.

-Այո, իսկ ինչու՝ ոչ,-պատասխանել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի այս խայտառակ հարցազրույցին արձագանքել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Գերատեսչության խոսնակը մեկնաբանել է Ալիեւի խոսքերը.

«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ 

Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը՝ Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»:

Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,- նշել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցազրույցից մեջբերելով Ալիեւի խոսքերը,  BBC-ի թղթակից Օրլա Գուերինը թվիթերում գրառում է կատարել, որտեղ մեկ անգամ եւս նշել է, թե BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը Ալիեւը «ֆեյք նյուզ է» որակում: 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «ֆեյք» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ:

Գերմանական «Bild» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալը եւս կիսվել է Գուերինի գրառմամբ ու գրել, որ շատերը իր հետ միասին կարող են փաստել՝ Ալիեւը ստում է:

Ի դեպ, այն ժամանակ, երբ իր գործընկերները Ղարաբաղում էին, BBC-ի թղթակից Օրլա Գուերինը, որն էլ հենց վարել է Ալիեւի հետ վերը նշված հարցազրույցը,  անձամբ էր գտնվում Ադրբեջանում, Գյանջա քաղաքում, տեղում լուսաբանում պատերազմական գործողությունները:

Տպել
2223 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից