Դժվար է պատրաստվելը, բայց պետք է ուժեղ լինենք. Լեւոն Արոնյանն ու երեխաները մատ հայտարարեցին տեռորին

09/11/2020 schedule22:12

Կիրակի օրը Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում շախմատային իրարանցում էր: 21 երեխաներ շախմատի խաղատախտակների առջև դիամակայում էին երկու մոտ ընկերների՝ Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին և արցախցի հայտնի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին:

Միաժամանակյա խաղային սեանսի նպատակը դրամահավաքն էր, որն ուղղվեց Հայաստանի համահայկական հիմնադրամին: Բացի այդ, շախմատի խաղատախտակների շարասյան կողքը դրված սեղաններին վաճառվում էր Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնյանի հեղինակած գիրքը, որից ստացված հասույթը ևս ուղղվեց հիմնադրամին: 

«Մատ տեռորին» խորագրով միաժամանակյա խաղային սեանսից առաջ Արոնյանը շեշտեց, որ պատերազմը նաև մշակութային է. «Մեր դեմ դուրս են եկել դժոխային ուժեր, և մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք: Ուզում եմ՝ իմանաք, որ այսօր ունենք այսպիսի հրաշալի մանուկներ, որոնք շախմատ են խաղում, ունենք հրաշալի երիտասարդ երաժիշտներ: Մենք պետք է իմանանք, որ պատերազմը նաև մշակութային է: Ամեն Անդրանիկի կողքը պետք է ունենանք Կոմիտաս, ամեն Նժդեհի կողքը՝ Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատուրյան, Մինաս Ավետիսյան: Բոլորս պետք է ոգևորվենք և մեր բնագավառում լինենք լավագույնը: Եվ համոզված եմ, որ կհաղթենք չարին»:

Շախմատասերների համար հիանալի առիթ էր շփվել իրենց սիրելի շախմատիստի հետ, հետևել նրա խաղին, թեկուզ՝ ոչ թե ուժեղ մրցաշարում, այլ անմիջական միջավայրում՝ երեխաների հետ խաղալիս: Նաև գերազանց առիթ տեսնելու շախմատի ապագա չեմպիոններին: Նրանցից մի քանիսին (ավելի կոնկրետ՝ երեքին) հաջողվեց նույնիսկ պարտության մատնել ճանաչված գրոսմայստերներին:

Պատանի շախմատիստների մեծ մասը «Շախմատի ակադեմիայից» էին: Կային նաև երեխաներ Արցախից: 

«Երեխաները լավ են խաղում, մի քանի խաղում պարտվեցինք»,- պատմեց Արոնյանը Հայկական ժամանակի հետ զրույցում:

Պատերազմին զուգահեռ շախմատիստի կյանքը նաև մրցաշարեր են: Այս պահին՝ կորոնավիրուսով պայմանավորված, մրցաշարերի մեծ մասն օնլայն են: Նոյեմբերի 11-ին Արոնյանը մասնակցելու է արագ շախմատի օնլայն աշխարհի առաջնությանը, նրա մրցակիցն է լինելու ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին: Լևոնից հետաքրքրվեցինք՝ որքանով է նա կարողանում կենտրոնանալ մրցաշարի պատրաստության վրա:

«Իհարկե, շատ դժվար է պատրաստվելը, բայց պետք է ուժեղ լինենք»,- նշեց Արոնյանը:

Ինչ վերաբերում է ինտերնետից դուրս շախմատին, ապա դրանք առայժմ շատ քիչ են, և մասնակցության որևէ ծրագիր դեռևս չկա:

Ամփոփելով «Մատ տեռորին» միջոցառումը՝ Լևոնի նշեց, որ այն իր նպատակին ծառայեց. «Միանշանակ, մեր նպատակին հասանք: Կարևորը դրամահավաքն էր, երեխաների հետ շփվելը»:

Հավալենք, որ Լեւոն Արոնյանը այսօր Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել նշված միջոցառման ընթացքում հանգանակած գումարը՝  1 358 000 դրամ։

Ռաֆայել Խալաթյան

Տպել
1425 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը