Տեսնելով բժիշկների արցունքները՝ սկսեց երգել․ յուրահատուկ եւ ուժեղ տղերքի մասին պատմում է զինվորների հոգեբանը

Նարինե Պետրոսյանը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբանը կամ, ինչպես Արցախում վիրավորված տղերքն են կնքել, «զամպալիտը», ասում է, որ զինվորների կյանքում «Կոկա-կոլա»-ի պես ընդմիշտ է, իրենց կյանքում այնքան կլինի, որքան իր կարիքը զգացվի։

Սեպտեմբերի 28-ին այս բուժհաստատություն են տեղափոխել առաջին վիրավոր զինծառայողին, ու սկսվել է հոգեբանի նոր՝ ավելի ծանրաբեռնված առօրյան։ Ամեն օր՝ ժամը 8։30, գնում է կենտրոն ու անցնում սենյակներով՝ տեսնելու՝ ինչպես են զինվորները։ Աշխատում է հիվանդանոց այցելած բոլոր զինվորների հետ, ցուցաբերում նաեւ անհատական ու խմբակային աջակցություն։ Ոմանց հետ այդ աշխատանքները շարունակվում են նաեւ դուրս գրվելուց հետո։ 

Երգելը, որ սովորություն դարձավ

Տղաներիս (իրենց մոտ բուժում ստացող բոլոր զինվորներին այդպես է անվանում) ասում եմ՝ ձեր բարոյահոգեբանական վիճակի պատասխանատուն եմ, պատասխանում են՝ ուրեմն իրենց վաշտի «զամպալիտն» եմ։ Ինձ էլ հենց տեսնում են, մեկը մյուսին ասում է՝ սթափվե՛ք, «զամպալիտը» եկավ։ Շատ կապված են ինձ հետ։ Ամեն օր աշխատանքս ավարտվում է, երբ համոզված եմ, որ քնած են եւ այլեւս չեն տանջվում մղձավանջային մտքերից։ Բոլորն ինձ հետ կապի մեջ են 24 ժամ, գիտեն՝ իրենց համար 24 ժամ հասանելի եմ (hոգեբանի հետ խոսել ենք գիշերը)։

Մի անգամ էլ գիշերը՝ ժամը 01։00-ին, սենյակները ստուգում էի, որ գնամ, մեկ էլ տեսնեմ՝ բոլորով իրար գլխի են հավաքվել։ Չեն կարողանում քնել, որովհետեւ մտքով խրամատում են։ Ասացի, որ ամեն ինչ լավ է լինելու, կտեսնեք։ Այնքան մարտական էին, խնդրում էին՝ մի բան անեմ՝ շուտ լավանան, նորից գնան տղերքին հասնեն։ Հետո խնդրեցին, որ պատմեն իրենց խրամատային կյանքից, ոգեւորված պատմեցին, ու գիշերվա կեսին բոլորով սկսեցին ինձ համար երգել «Երեւանի սիրուն աղջիկը»։ Շատ էի շոյվել։ Հետո երգելը դարձավ սովորություն՝ անքուն գիշերները հաղթահարելու համար։

Մի անգամ տղաներից մեկին ծանր վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Տեսնելով բժիշկների արցունքները՝ սկսեց երգել, որ բժիշկներին ուրախացնի։ Ինձ ոգեւորելու համար էլ սկսեց երգել, բայց ինձ համար ոչ թե ուրախ, այլ տխուր երգ էր երգում։

Առաջին օրվանից (նկատի ունի պատերազմը սկսվելու առաջին օրը) մինչ այսօր կա տարբերություն։ Առաջին խումբը, որ եկավ, իրենց համար մի փոքր անակնկալ էր պատերազմը: Հիմա ապրված է այդ ամենը։ Զինվորներ կան, որ արագ են վերականգվում, կան որ մի քիչ զգայուն նյարդային համակարգ ունեն, մի փոքր ավելի երկար ժամանակ է պետք աշխատանք տանել։ Իրենք գիտեն, առաջին օրվանից ասել եմ, որ «Կոկա-կոլա»-ի պես ընդմիշտ եմ իրենց կյանքում, իրենց հետ կլինեմ, ինչքան պետք լինի։

Մի օր էլ բերել են մի զինվորի, որի դեմքն ամբողջությամբ վնասվել էր, ինքն էլ՝ Արցախից։ Հարազատներից այդ պահին մարդ չկար, ձեռքը բռնել ու ասում էի՝ քեզ հետ եմ, տղե՛ս, միասին կհաղթահարենք, չվախենաս։ Երբ զինվորին տարան վիրահատության, բուժքույրը մոտեցավ ու ասաց՝ ի՞նչ տղա, հլը տարեթվին նայեք, Ձեզնից մեծ է։ Բոլորն իմ տղաներն են, էլ տարեթվին չեմ նայում։

Խաղաղության ծնունդ, պատվոգիր ու «Պատիվ ունենք»

Շտապօգնությունը բերում է այրվածքներով, վերքերով, հետո սիրունանում, դուրս են գրվում, սիրուն ժամանակ գալիս են նորից մեզ մոտ։ Շատ լավն են, է՜, նրբանկատ, յուրահատուկ։ Բոլորն ուզում են ինչ-որ ձեւով շնորհակալություն հայտնել՝ չմտածելով, որ արդեն այնքան բան են արել մեզ համար։

Ծննդիս օրը անակնկալ էին պատրաստել․ տղաներով ֆուրշետի սեղան էին սարքել, մեկն էլ մյուսի վրա մուննաթ էր գալիս, թե՝ ինչի՞ սիրուն չես կտրել միրգը։ Տղան էլ պատասխանում էր, թե՝ ախր, աջ ձեռքս ապարատի մեջ է, ձախով եմ կտրել։ Տորթ էին առել, 20 տարեկանի մոմ դրել վրան։ Չեմ հիշի մի տարեդարձ, որ մեքենայումս տեղ չլիներ ծաղիկ դնելու։ Չեմ կարող իմ ապրումները նկարագրել։ Ասացի՝ ծնունդ չեմ անում, ի՞նչ ծնունդ, բայց միասին այդ օրվա հավաքն անվանեցինք հանուն խաղաղության՝ խաղաղության ծնունդ։

Տղաներիցս մեկն էլ հերթական թերապիայի ժամանակ հետն ընկույզ էր մաքրել բերել։ Ասում եմ՝ ինչո՞ւ ես բերել, ինքն էլ, թե՝ հո դատարկ ձեռքով չէի գալու։

Մեկն էլ ինձ իր խաչը նվիրեց, որով փրկվել էր։ Դիրքերում ունենում են, փրկվելու ժամանակ վերցրել էին։ Ասացի՝ դու դրանով փրկվել ես, թող քեզ ուղեկից լինի, ասաց՝ ուզում է այսուհետեւ այս խաչն ինձ մոտ լինի։

Մի օր էլ գիշերը աշխատասենյակիս դուռը թակեցին, բացեմ տեսնեմ՝ պատվոգրով, ծաղիկներով եկել են, մտան ներս ու բարձրաձայն ասացին․ «Պատիվ ունենք»։

Դիմել էին հրամանատարին, որ հատուկ ինձ պատվոգիր տան, ստորագրել էր, կնիք դրել, այնքան աշխատանք էր արվել։ Իմ աշխատասենյակն էլ առաջին հարկում է, իրենք 5-րդ, 4-րդ հարկերից այդքան ցավերով իջել էին, որ դա ինձ հանձնեն։ Կյանքիս ամենամեծ գնահատանքն էր։

Այդքան ուժ, հայրենասիրություն, նվիրվածություն կա նրանց մեջ։ Ինձ ասում են՝ ո՞նց ես կարողանում առանց հանգստի, առանց շաբաթ, կիրակիի, աչքերդ բացում ես ու վազում կենտրոն։ Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել՝ լսելով այն ամենը, ինչի միջով անցել են նրանք, տեսնելով այն ապրումները, որի միջով անցնում են։ Այդ ապարատները, որ կան ձեռքերին ու ոտքերին․․․ Իրենք կրում են անասելի ցավեր։ Կյանքի վերջին շնչով պայքարել են հայրենիքի համար։ Ամեն մեկիս մասնագիտական պարտքն է ծառայելու իրենց։ 19 տարեկան՝ մեկ ոտքով, 19 տարեկան՝ մեկ ձեռքով, մեկ աչքով։ Իրենք իրենց հոգեկան ու ֆիզիկական առողջությունը մեր հոգեկան ու ֆիզիկական առողջության համար են տվել։

Չեմ կարող գնալ հանգիստ պառկել՝ իմանալով, որ մեկը կարող է մտքերի պատճառով չկարողանա քնել։

Աշխատանքս ավարտ չունի, հասկանում եմ՝ ամենապատասխանատու պահն է իրենց կողքին լինելու, որ իմանան՝ մենակ չեն։ Վստահաբար, կարող եմ ասել՝ իմ տղաները հոգեպես ապահով վիճակում են։ Ամեն ինչ անում եմ դրա համար։ Առանց նվեր չեմ ճանապարհում (չներկայացրեց՝ ինչ նվերների մասին է խոսքը)։ Մտածում եմ՝ էլ ինչ կարող եմ անել, որ հոգիս հանգստանա։

Մի տղա ունեմ՝ շատ ծանր վնասվածքներով էին բերել, հետո տեղափոխեցին այլ կենտրոն։ Երբ լավացավ, զանգեց ասաց՝ երբեք չի մոռանա, թե ինչ եմ արել իր համար։ Իրականում ընդամենը կերակրում էի, քանի որ չէր կարողանում շարժվել․ թույլ էր, հետո սկսում էի խոսել, ինքը չէր պատասխանում։

Բոլորն իմ սոցիալական էջերում կան, ու հանկարծ, որ մեկի լուսանկարը հրապարակում եմ, դուրս գրվողները գրում են, հարցնում՝ նոր եկածնե՞րն են լավը, թե՞ իրենք․ սկսել են խանդել։

Շուտով հաղթելու ենք եւ դեռ երկար ենք խոսելու այս հրաշք տղաների հերոսությունների մասին։

Նշենք, որ այժմ զինվորների հարազատները չեն կարող գնալ հիվանդանոց՝ տեսակցության կորոնավիրուսի պատճառով։ 

Տպել
30719 դիտում

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին