Անխափան սնուցման սարքեր թիկունքից․ ԵՊՀ-ում UPS են հավաքում եւ ձեւափոխում

Թիկունքից ամեն մեկը տարբեր կերպ է նպաստում հաղթանակին։ Միջոցներից մեկն էլ տեխնոլոգիական աջակցությունն է, օրինակ, անխափան սնուցման սարքեր (UPS) հավաքելն ու ձեւափոխելը։

Երեւանի պետական համալսարանում այսօր դրանք ձեւափոխում են այնպես, որ 12 վոլտ հաստատուն հզորությամբ սնուցման աղբյուրից հնարավոր լինի ստանալ 220 վոլտ փոփոխական հոսանք։ Դրանք պետք են բանակում, սարքերն անհրաժեշտ են տարբեր սարքավորումների էներգիայով սնուցման կամ լիցքավորման համար։

Այս նախաձեռնությունը նոր չէ մեկնարկել Մայր բուհում։ Երբ պատերազմը սկսվեց, UPS-ները մի փուլով հավաքվեցին եւ հանձնվեցին հատուկ կետ։ Հետո մտածել են, որ նշված վայրերում չեն հասցնի այդքան աշխատանք անել ու սկսել են իրենց ներուժն օգտագործել եւ տեղում ձեւափոխել ու ստանալ դիրքերում կիրառելուն պատրաստ սարքեր։

«Հոսքագծի սկզբունքով ենք աշխատում, մեկը երկարացման լարն է պատրաստում, մյուսը՝ մարտկոցին միացնող լարերը։ Շատ արագ աշխատեցինք ու մի խմբաքանակ ուղարկեցինք։ Հիմա բուռն թափով նորից աշխատում ենք»,- պատմեցին ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից։

Լուսանկարում՝ Ավտոմատ հեռախոսակայանի պատասխանատու Արման Անատոլյանը։

Լուսանկարում՝ ՏՏ վարչության պետ Պարույր Վարդերեսյանը։

Նախաձեռնության իրականացման համար օգտագործվում են բուհի չշահագործվող սարքերը, դրանցից նաեւ բերում են համալսարանականները, նրանց ընկերներն ու ծանոթները։ Լսելով աշխատանքների մասին՝ հենց սկզբից ԵՊՀ գրադարանի տնօրենն ու բուհի տարբեր ստորաբաժանումներից մարդիկ են արձագանքել ու միացել։

Լուսանկարում՝ ԵՊՀ գրադարանի տնօրենը

Լուսանկարում՝ ՏՏ վարչության համակարգչային տեխնիկայի եւ ցանցերի սպասարկման բաժնի ղեկավար Նիկոլայ Մանվելյանը։

«Կարելի է ասել՝ ամբողջ ազգաբնակչությունն է միացել։ Եթե նախորդ երեսուն տարվա ընթացքում ամեն ինչ այսպես համազգային համախմբվածությամբ անեինք, ավելի լավ կլիներ։ Այսօր մեծ թվով մարդիկ են պատրաստակամ գալ՝ մեզ օգնելու»,- նշեց ՏՏ վարչության պետի տեղակալ Ռուբեն Աբրահամյանը՝ հավելելով, որ այս պահին կոնկրետ ձեւափոխման աշխատանքները քիչ մարդկանցով են իրականացնում։ Ելնելով կորոնավիրուսի վարակման վտանգից՝ խուսափում են, որ շատ մարդիկ միեւնույն վայրում գտնվեն։ 

Քչով աշխատելը մեկ այլ պատճառ էլ ունի՝ որակի վերահսկողությունը։ Հիմա արվում է մի աշխատանք, որ պետք է գրեթե կատարյալ լինի, զինծառայողներին էլ ավելորդ հոգս չպատճառի, այդ պատճառով քիչ մարդկանցով են աշխատում, որպեսզի աշխատանքի որակը հեշտ վերահսկելի լինի։

ԵՊՀ ՏՏ վարչության ներկայացուցչի խոսքով՝ համալսարանի աշխատակիցների այս ու այլ նախաձեռնություններին ԵՊՀ ղեկավարությունը ընդառաջում է, իսկ կոնկրետ UPS-ների ձեւափոխման ընթացքում էլ պետքական բոլոր գործիքները տրամադրվում են, այնպես որ լրացուցիչ իրեր գնելու անհրաժեշտություն չի լինում։

Տպել
3674 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել