Արոնյանը միշտ էլ ուժեղ է խաղացել, պարզապես մի պահ մյուսների մասին ավելի շատ էին խոսում. Նավարա

29/10/2020 schedule21:21

Չեխ հայտնի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Դավիդ Նավարիան ծավալուն հարցազրույց է տվել chesspro.ru կայքին, որտեղ անդրադարձել է նաև հոկտեմբերի 5-16-ը նորվեգական Ստավանգերում կայացած սուպերմրցաշարին: Մասնավորապես, Նավարային խնդրել եմ մեկնաբանել Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի խաղը: Արոնյանն այդ մրցաշարում զբաղեցրեց երրորդ տեղը՝ հետ մնալով միայն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենից և իրանցի պատանի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջայից: Ընդ որում, Լևոնը 4 հաղթանակ տարավ և ընդամենը մեկ պարտություն կրեց դասական շախմատի 10 պարտիաներում:

«Ինձ դուր եկավ Լևոնի խաղը: Նա ստեղծագործ շախմատ էր խաղում: Նա ուժեղ էր խաղում: Թեև, նա միշտ էլ ուժեղ շախմատիստ է եղել: Բայց վերջին ժամանակներում, պարզապես, մյուս շախմատիստների մասին սկսել էին ավելի շատ խոսել: Հավակնորդների մրցաշար, և այլն... Բայց Լևոնը շատ լավ խաղաց: Հատկապես դասական շախմատում: Իհարկե, ցավալի է, որ արմագեդոնում այդքան էլ լավ չէին գործերը: Հետաքրքիր պարտիաներ ուներ, բայց կարող էր ավելի շատ միավորներ վաստակել արմագեդոնում: Իսկ վերջին տուրում աշխարհի չեմպիոնին հաղթեց: Անկասկած, Լևոնի պարտիաներին հետևելը շատ հետաքրքիր էր»,- նշել է Նավարան:

Չեխ շախմատիստը զրույցի ընթացքում նաև քաղաքական հարցերի է անդրադարձել, այդ թվում՝ Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում ստեղված իրավիճակներին: Ճիշտ է, Նավարան խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի թեմայի մասին չի կարող շատ բան խոսել

«Իհարկե, հետևում եմ քաղաքականությանը, Բելառուսում ստեղծված իրավիճակին, երևի, ավելի լավ եմ տիրապետում, քան Լեռնային Ղարաբաղում ընթացող գործողություններին: Տեղեկություն ստանում եմ, բայց շատ դժվար է հասկանալ: Բելառուսում ստեղծված իրավիճակը կարելի է վերլուծել, գնահատել: Իսկ Ղարաբաղը... Իհարկե, ինչ-որ բան կարելի է հասկանալ, բայց ես շատ հեռում եմ: Չէի ուզի հրապարակորեն խոսել մի բանի մասին, որից այդքան էլ լավ գլուխ չեմ հանում: Պարզապես, ուզում եմ հավատալ, որ պատերազմը կավարտվի ու երկու կողմերից այլևս զոհեր չեն լինի: Որովհետև ցավալի է, երբ մարդու ծանոթներն ու բարեկամներն են զոհվում... Ուզում եմ հավատալ, որ պատերազմը կավարտվի, ու, ցանկալի է, հնարավորինս արագ: Բայց որոշ ժամանակ կպահանջվի, մինչև ամեն ինչ կարգավորվի»,- եզրափակել է 35-ամյա շախմատիստը:

Տպել
1650 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը