Հայաստանը 2-րդ տեղում է խոշոր երկրների ցանկում․ հիմնադրամից վստահեցնում են՝ արտասահմանից մեծ հոսքեր են սպասվում

«Հայաստան» համահայկական հիմնադրամում համազգային դրամահավաքով մինչ օրս հավաքվել է 150 միլիոն դոլարից ավելի։ Ժամեր առաջ հիմնադրամի կողմից հրապարակված ինֆոգրաֆիկան սկսեց լայնորեն տարածվել սոցցանցերում։ Պատկերից երեւում է, որ համազգային շարժմանն ամենաներգավված երկրներն են ԱՄՆ-ն, Հայաստան-ը եւ Ռուսաստանը (հերթականությամբ)։ Մինչ մարդիկ քննարկում են առկա պատկերը, հիմնադրամից մեզ վստահեցրին՝ մեծ հոսքեր են սպասվում։

Ըստ առկա պատկերի՝ փոխանցված գումարի 45․3 %-ը ստացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 33․3 %-ը՝ Հայաստանից։ Ընդ որում ստացում է, որ Հայաստանից ավելի շատ գումար է փոխանցվել հիմնադրամին, քան մնացած այլ խոշոր ու հայաշատ երկրներից։

Ռուսաստանից փոխանցվել է հանգանակված գումարի 10․7%-ը։ Այնուհետեւ հերթականությամբ նշված են Ֆրանսիան (2,9%), Գերմանիան (1%), Կանադան (0,6%), Նիդերլանդները (0,6 %)։

Գումար է փոխանցվել նաեւ Շվեյցարիայից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Հունաստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Շվեդիայի՝ աստիճանաբար նվազող տոկոսային հարաբերակցությամբ։ Հանգանակությանը մասնակցած մյուս երկրները ինֆոգրաֆիկայում առանձին չեն նշվում։ Դրանք ներկայացվում են «այլ երկրներ» տողով, որտեղից ընդհանուր առմամբ փոխանցվել է հանգանակված գումարի 3,3 %-ը։

Հիմնադրամի տարածած այս պատկերը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։

Սոցցանցերի օգտատերերը կարծես բաժանվեցին երկու մասի։ Մի մասը նկատում էր, որ Հայաստանից ավելի շատ փոխանցում է եղել, ու նման սփյուռք ունենալու դեպքում դա նորմալ չէր համարում, մյուս մասն էլ հակադարձում էր, որ Սփյուռքը միայն այս հիմնադրամին գումար փոխանցելով չի օգնում, այլ տարբեր միջոցներով ու պետք չէ փոխանցումների այս ցուցանիշները առիթ դարձնել՝ հակասություններ սերմանելու։

Այս արձագանքի մասին խոսելիս հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը նշեց, որ փոխանցված ամեն մի կոպեկի համար շնորհակալ են, սակայն սպասում են, որ առկա պատկերը կփոխվի։ Հնարավոր է՝ հավաքված գումարը կրկնապատկվի, նույնիսկ կրկնապատիկից ավելին հավաքվի։ Այդպես են մտածում, քանի որ արտասահմանում գործում են կրկնապատկող դրամահավաքներ, շատերը հենց իմանում են, որ նման դրամահավաք կա, միանգամից դրան են միանում։ Կրկնապատկված գումարն էլ միանգամից չի փոխանցվում հիմնադրամի հաշվին, մի փոքր երկար է տեւում գործընթացը, սակայն Թոխմախյանը  վստահեցրեց, որ գործընթացը կանգ չի առնում։

Բացի կրկնապատկվող դրամահավաքներից շուտով անցկացվելու է հիմնադրամի ամենամյա մարաթոնը, որից եւս շատ մեծ սպասելիքներ ունեն։

«Սփյուռքից ներգրավվածությունն ահռելի մեծ է, չի կարելի է ասել, թե քիչ են տալիս, մի քիչ էլ համբերենք, էլ ավելի լավ արդյունք ենք գրանցելու»,- հայտնեց մեզ՝ հավելելով, որ սպասում են խոշոր հոսքեր, գործընթացը շարունակվում է ամեն րոպե։

Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ում տեղի էր ունեցել Armenia Aid դրամահավաքը, որի արդյունքում հավաքվել էր երեսունուկես միլիոն դոլար։ Հիմադրամից տեղեկացրին, որ հստակ չեն կարող ասել, թե այդ մարաթոնի ընթացքում հանգանակված գումարից որքանն է արդեն փոխանցվել, սակայն ինչ փոխանցվել է, արտացոլվում է ինֆոգրաֆիկայի մեջ։ Մարաթոնի ընթացքում կային նաեւ խոստումներ, որ դեռեւս փոխանցելու են գումար։ Դրանք ավելի ուշ կերեւան։

Հիմնադրամի խոսնակը, անդրադառնալով Հայաստանի ներգրավածությանը, նկատեց, որ դա հպարտություն զգացում է առաջացնում։

«Հայաստանը 2-րդ հորիզոնականում է այս խոշոր երկրների ցանկում, սա ցույց է տալիս, որ ժողովուրդը հավատում է, վստահում է եւ սատար է կանգնում»,- ասաց նա։

Սոցցանցերի քննարկումներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նշելով, որ բոլոր երկրների առումով նվիրատվությունների աննախադեպ աճ է գրանցվել, իսկ եթե հաշվի առնենք, թե ապրանքային տեսքով որքան օգնություն է հասնում, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն։

«Ցանկացած շահարկում դիտարկելու եմ որպես միտումնավոր քայքայիչ գործունեություն՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։ Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ։ Մենք իրական գլոբալ ազգի վերածվելու ճանապարհին ենք, ցանցապետությունը պետք է կայանա բաղձալի հաղթանակին զուգընթաց»,- գրել է նա։

Հ․Գ․ Նշենք, որ ուսումնասիրելով հիմնադրամի կայքը՝ տեսնում ենք, որ կան շատ մարդիկ, որոնք անանուն են փոխանցումներ կատարել։  Այդպիսի հանգանականությունները սկսվում են, օրինակ, 3 դոլարից՝ հասնելով խոշոր նվիրատվությունների։ ՀՀ դրամով խոշոր նվիրատուների մեջ են Միքայել եւ Կարեն Վարդանյանները (250 000 000), ԱրմՍվիսԲանկը (110 000 000), Հայէկոնոմբանկը (100 000 000), Ինեկոբանկը (100 000 000), Ֆասթ Կրեդիտը (100 000 000 ) եւ այլն։

ԱՄՆ դոլարով խոշոր նվիրատվություններ են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (500 000 դոլար), Հայկ Սարգսյանը (50 000 դոլար), Բարսիս ՍՊԸ-ն (50 000 դոլար) եւ այլն։

Ռուբլով խոշոր նվիրատվություններ կատարողների մեջ է Գրիգոր Ղուկասյանը (5 000 000), եվրոյի դեպքում՝ Պարույր Շահբազյանը եւ այլն։

Նշենք, որ փոխանցումների մեջ կան նաեւ ոչ հայկական ազգանուններով նվիրատուներ։

Տպել
3824 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է