Մանուկների փորած խրամատ ու զենքեր Երևանի այգիներում․ կռիվ-կռիվ ենք խաղում, որ ուժեղանանք, մեծանանք ու մենք էլ հաղթենք

-Գալիս են, գալիս են, կրակի:

-Շատ են, կրակի ու պատի հետևը մտի. դրանք կգան քո վրա, ես էս կողմից կխփեմ:

Երեւանի բակերից մեկում երեխաները կռիվ-կռիվ են խաղում. խաբս են տալիս, թաքնվում մեծ կոճղի հետևում, շշուկով պայմանավորվում, քանի դեռ «թուրքն իրենց չի տեսել», կրակում ու գոռգռոցով պատմում ինչ եղավ՝ քանիսին խփեցին, քանիսը փախան, ընկնում են գետնին «վիրավոր», օգնություն են ցույց տալիս իրար:

Խաղը երբեմն ընդհատվում է. պարբերաբար փորձում են իրեցից մեկ-երկուսին համոզել թուրքի դերում լինել, որ ավելի հետաքրքիր լինի խաղալը: Չի ստացվում: Շարունակում են կռվել «երևակայական զորքի» դեմ:

Բնականաբար, հաղթում են, տոնում են, մի քիչ շունչ են քաշում, մինչև մեկը նորից գոռում է. «Արա-արա, թուրքերն էկան»:

-Ինչի՞ եք որոշել էսօր կռիվ-կռիվ խաղալ,- հարցնում եմ:

-Շուտ-շուտ ենք խաղում, սիրում ենք,- ասում է Արամը՝ բացատրելով, որ պրոֆեսիոնալ մարտարվեստ էլ են սիրում. 4-5 տարի է, բռնցքամարտ են պարապում:

-Խաղում ենք, պարապում ենք, որ ուժեղանանք,- ասում են Ալեքսն ու Արենը,- որ ուժեղանանք, մեծանանք, ու մենք էլ հաղթենք (իրենք կասկած չունեն, որ իրենց մեծերն այսօր են հաղթում):

Մանկական այգում երեխաներն արդեն մի քանի օր է՝ խրամատ են փորում։ Օրեցօր այն ավելի է լայնանում ու խորանում: Այսօր, սակայն, այգին ջրել են, խրամատը ջուր է լցվել, խոր մասում խաղալ չեն կարող, կցեխոտվեն:

Տիգրանը երկու օր է, որ այստեղ է գալիս մեծերի հետ պատերազմ-պատերազմ խաղալու: Ուրախ է, որ մեծ տղաներն իրեն թույլ են տալիս իրենց հետ կողք կողքի կռվել: Այս այգում էլ ոչ ոք չի համաձայնում «թուրք» լինել, խրամատում թաքնվում ու կրակում են ծառի ուղղությամբ. ենթադրվում է, որ թուրքերը թաքնվում են դրա հետևում: Փոքրիկ Տիգրանն արդեն գիտի՝ ինչի՛ համար է խրամատը:

-Որ մեջը մենակով պաշտպանվենք, թուրքին կրակենք,- բացատրում է՝ ցույց տալով կրակված փամփուշտերն ու բազմաթիվ տուփերը:

Տիգրանի դայակը՝ Նանա Խարախաշյանը, տխրում է, որ փոքրիկները պատերազմ-պատերազմ են խաղում:

-Երբ տեսաք «մանկական խրամատն», ի՞նչ մտածեցիք,- հարցնում եմ:

-Սիրտս արյունով լցվեց,- պատասխանում է կիսաձայն:

Հրաչը խրամատում անհանգիստ պտտվում է այսուայն կողմ՝ կոնտրոնացած նայելով ատրճանակին ու շուրջը:

-Որտե՞ղ են թշնամիները,- հարցնում եմ:

-Խոտերն են թուրքերը, ամեն տեղ են ,- հայտարարում է՝ նշան բռնելով:

-Մի շաբաթ է՝ երեխաները պատերազմ-պատերազմ են խաղում, շատ եմ տխրում,- ասում է Հրաչի տատիկը,- ինչի՞ հասանք էս օրվան, իմ մանկությունն է գալիս աչքերիս առաջ: Հայրենական պատերազմից հետո էր, փոքր տղաները այսպես բակերում-փողոցներում պատերազմ էին խաղում՝ իրար վրա կրակում, մենք՝ աղջիկներս նայում էինք: Հիմա կարծես այդ ամենը նորից կրկնվում է. հայրերը կռվում են, երեխաները կռիվ-կռիվ են խաղում:

Նկատելով, որ հեռանում եմ՝ երեխաներն անմիջապես վերադառնում են խաղին:

-Զգույշ, զգույշ, 48 հատ թուրք մնացել ա, հեսա վրա են տալու:

Ու նորից ճռվողյունով դեսուդեն են վազում՝ նահանջելով, պաշտպանելով, նվաճելով ու վերանվաճելով հայրենիքի՝ խաղի մեջ իրենց վստահված անկյունը՝ «գունագեղ բակը»:

Տպել
2540 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի