Արցախից ժամանածների կենսաթոշակը կնշանակվի Հայաստանում․ փաստաթուղթ չունեցողները կարող են տեղեկանքով ստանալ

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կենսաթոշակը կնշանակվի Հայաստանում, բայց որոշումը կկայացնի Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը։ Այն անձինք, որոնց կենսաթոշակի տարիքը (63 տարին) լրացել է Հայաստանում, այսօրվանից կարող են դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն (ԱՍՀՆ), որպեսզի հաջորդ ամսից ստանան իրենց հասանելիք գումարը։ Այս մասին ՀԺ-ին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Իսկ այն անձինք, որոնք պատերազմական իրավիճակով պայմանվորված արդեն մեկ անգամ Հայաստանում են ստացել իրենց կեսաթոշակը (հոկտեմբերի 9-ին, Հայփոստ ՓԲԸ-ից), շարունակելու են անխափան ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ են։ Մարտիրոսյանը մանրամասնեց, որ բացի կենսաթոշակի նշանակումից, ԱՍՀՆ-ն իրականացնելու է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների դադարեցված կենսաթոշակների վերսկսման, վերահաշվարկման ինչպես նաեւ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։

Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների կենսաթոշակ նշանակելու ընթացակարգում որեւէ փոփոխություն չի կատարվել։ Գրանցվելու համար դիմելու են ճիշտ այնպես ինչպես դիմել են Արցախում՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին դիմում են ներկայացնելու, միակ տարբերությունն այն է, որ այդ դիմումը ներկայացնելու են այստեղ՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Սոնա Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե իսկ ինչ է լինելու այն մարդկանց դեպքում, որոնք իրենց կյանքը փրկելու համար մի կերպ կարողացել են լքել հայրենի տունը ու փաստացի չեն հասցրել վերցնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախարարի քարտուղարը հայտնեց՝ այդ անձինք կարող են մոտենալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն ու ստանալ համապատասխան տեղեկանք։ 

Մարտիրոսյանը նկատեց, որ դիմումների ուսումնասիրման ու մնացած բոլոր աշխատանքները Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության աշխատակիցների հետ համատեղ համակարգելու նպատակը գործընթացը հնարավորինս սահուն կազմակերպելն է։ Խոսքը հիմնականում անձնական տվյալների բազաների տիրապետման մասին է։

«Մեր արցախցի գործընկերները եւս գտնվում են Հայաստանում։ Նրանց հեռախոսահամարաներն ենք այսօր հրապարակված հայտարարության տակ գրել, կարող են զանգել՝ 060-654-089, 097-24-64-75 համարներին։ Առավել մանրամասն տեղեկության համար պետք է իրենց զանգահարեն, որովհետեւ բազմաթիվ մանրուքներ կան, որոնք անհատական հարց ու պատասխան են ենթադրում»,- նկատեց Սոնա Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վերահաշվարկի համար պետք է դիմելն այն անձինք, որոնք տարիքային թոշակի անցնելուց հետո շարունակել են աշխատել։ Ըստ կարգի՝ քաղաքացին 63-ը լրանալուց հետո դիմում է ներկայացնում տարիքային կենսաթոշակ ստանալու եւ նաեւ աշխատանքային ստաժը հաշվի առնելու համար։ Իսկ մեկ տարի անց աշխատող կենսաթոշակառուն կրկին պետք է դիմի վերահաշվարկի համար, ու այդպես ամեն տարի, որպեսզի յուրաքանչյուր տարվա ստաժը ավելացվի իր կենսաթոշակին։

Մահվան նպաստի դեպքում էլ որեւէ փոփոխություն չկա։ Եթե անձը Հայաստանում է մահացել, վերջինիս հարազատը մահվան վկայական ստանալու պահին դիմում է գրելու ԱՍՀՆ եւ հաջորդ օրվանից կարող է ստանալ 200 հազար դրամ կազմող մահվան նպաստը։

Տպել
2259 դիտում

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում