Մեղադրանքներ, բոյկոտ ու վիրավորանք. Ֆրանս-թուրքական հեռակա հակամարտությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռակա բանավեճն արդեն վերածվել է իրական հեռավար հակամարտության: Թեման՝ Էրդողանի իսլամիստական ձգտումներն են եւ Մակրոնի՝ դրանց դեմ պայքարելու եւ դատապարտելու վճռականությունը:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, պատերազմի դեռ առաջին օրերին ի լուր աշխարհի  հայտնեց՝  փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: Այս հայտարարությանը եղավ  միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներից հետո այն մասին, որ  Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Այս հայտարարությունն արվել էր հոկտեմբերի 1-ին:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, Մակրոնն առավել ծավալուն եւ մեղադրական ելույթ ունեցավ՝ դատապարտելով Թուրքիային ու բացատրություններ պահանջելով իր տարածքով սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հետ կապված:

«Մոտ օրերս այս հարցով կզանգահարեմ Էրդողանին, քանի որ կարծում եմ, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, այս առնչությամբ պետք է բացատրություն պահանջի: Այժմ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ (նախկին Այնթապ)՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի կենտրոն հասնելու համար: Սա շատ լուրջ է, այս նոր փաստը փոխում է իրավիճակը: Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին եւ նույնպես պահանջել բացատրություններ »,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը:

Թեպետ Թուրքիայի առաջնորդի հասցեին համանման կարծիքներ ու մեղադրանքներ են հնչում ամբողջ աշխարհից, սակայն Էրդողանը հատկապես վիրավորվել է Մակրոնի խոսքերից եւ վերջին օրերին հրապարակային է խոսում այդ մասին եւ անգամ խորհուրդ տալիս Ֆրանսիայի նախագահին՝ «բուժել ուղեղն» ու անցնել հոգեբույժի մոտ խորհրդատվության:

Օրերս, օրինակ, Էրդողանը, գերազանցելով իր իսկ մտքի թռիչքը, հայտարարեց, որ «Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան եւ կարծում է, թե այդ զենքով կարող է խաղաղություն հաստատել»:

Այս մասին նա հայտնել էր Թուրքիայի իշխող «Արդարություն եւզարգացում» կուսակցության նահանգային համագումարում իր ելույթի ժամանակ:

Հերթական անգամ մեղադրելով ամբողջ աշխարհին եւ պաշտպանելով իր եղբայր Ալիեւին, Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է խոսում իր մասին, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել դիմել հոգեբույժի:

«Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետեւում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդա՛մ, (դիմում է Մակրոնին) Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում ու կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք: Չեք կարող, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։

Ավելի վաղ էլ  Էրդողանը եւս մեկ տարօրինակ  հայտարարություն էր արել, նա պահանջում է ներառվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ կարծում է՝ եթե Ռուսաստանն ու Ֆրանսիան իրավունք ունի լինել խմբի անդամ, ապա Թուրքիան եւս վաստակել է այդ իրավունքը:

Նախքան այս ամենը, Մակրոնը մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում իսլամական անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ ՝ ասելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծ կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների կրթությանը: Մակրոնը նաեւ արտահայտել էր Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպության ստեղծման անհրաժեշտության գաղափարը, որը կօգներ երկրում «լուսավոր իսլամ» կառուցել: Նրա խոսքով, անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից եւ խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման նկատմամբ»:

Այս ելույթն, իհարկե դուր չէր եկել Էրդողանին, թեպետ այն արվել էր ֆրանսիական Կոնֆլան Սենտ-Օնորիոնում ահաբեկչությունից հետո, երբ իսլամիստների գործողությունների հետեւանքով ֆրանսիացի ուսուցիչ էր սպանվել:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի նման հայտարարությունները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նույնպես նախապես դատապարտել էր Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին: Նա հաստատել էր, որ Ֆրանսիան Անկարայից հետ է կանչել իր դեսպանին ՝ խորհրդակցությունների համար:

Այս ամենը, սակայն, Էրդողանին այնքան էլ չի հուզում: Շաբաթ օրը,  Մալաթիա քաղաքում իր ելույթի ժամանակ նա ասել էր. «Այն տղան, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան, արթնանում եւ քնում է Էրդողանի մասին մտքերով: Թող ինքն իրեն նայի: Նա իսկապես փորձության է ենթարկվում»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտեց Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին եւ «զրպարտիչ քարոզչությունը»՝ երկրի հասցեին:

Երեկ  Europe 1 ռադիոկայանը ՝ վկայակոչելով իր աղբյուրները հայտնեց, որ Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներմուծումը :

Երեկ երեկոյան արդեն, չսպասելով լուրի պաշտոնական հաստատմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց:

«Քանի որ Ֆրանսիայում նրանք կոչ են անում չգնել թուրքական ապրանքներ, նույն կերպ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. Ոչ մի դեպքում մի՛ պատվեք նրանց, մի՛ գնեք ապրանք ֆրանսիական արտադրողներից»,- ասաց նա ՝ ելույթ ունենալով Անկարայում:

Թուրքիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը պետք է «պաշտպանի Ֆրանսիայում մահմեդականներին, ովքեր հետապնդվում են իրենց հավատքի համար եւ հարձակման ենթարկվում Ֆրանսիայի առաջնորդի կողմից»:

Մինչ Էրդողանն ամբողջ աշխարհի իր մահմեդական եղբայրներին կոչ էր անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները, պարզվեց՝ Ֆրանսիան չի էլ պատրաստվում բոյկոտել թուրքական ապրանքները : Այս մասին  հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առեւտրի եւ գրավչության նախարար Ֆրենկ Ռիստերը:

«Սա (Ֆրանսիայում թուրքական ապրանքները բոյկոտելու հարցը) բացարձակ օրակարգում չէ: Մենք չենք գործելու այնպես, ինչպես Թուրքիան է գործում այսօր», - ասել է նախարարը RTl ռադիոկայանին:

Շատերն են ազդարարում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերածվում է արմատական ծայրահեղականների առաջնորդի կերպարի ոչ միայն թուրքերի, այլ ամբողջ աշխարհի համար: Նա մարմնավորում է նրանց երազանքը ազգային առաջնորդի մասին, որը գնում է իր նպատակին ՝ գործելով ուղիղ, ուշադրություն չդարձնելով խոչընդոտներին եւ ընդունելով ամենակոշտ պաշտոնական դիրքորոշում ցանկացած հարցում:

Սա, անկասկած, եզակի դեպք է ժամանակակից աշխարհում, մանավանդ, որ խոսքը տարածաշրջանային այնպիսի կարեւոր տերության մասին է, ինչպիսին Թուրքիան է:

Այս ֆոնին, իհարկե, Թուրքիայի նախագահը տպավորում է իր աշխարհաքաղաքական խաղերի ծավալով, որը նա խաղում է միաժամանակ՝ արհամարելով մյուս մասնակից պետությունների հիմնարար շահերը, ցանկացած պահի պատրաստակամություն ունենալով ոչ միայն սպառնալ ռազմական մեթոդներին դիմելով, այլեւ իրականում դա անելով. Սիրիա, Լիբիա, հույների հետ լարվածություն, ՆԱՏՕ-ի հետ մարտեր (S-400-ների պատճառով),  այժմ էլ՝ Լեռնային Ղարաբաղ:

Տպել
2077 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին