Պատերազմում հաղթելու երեք նախապայմանները

25/10/2020 schedule13:26

Պատերազմի թերեւս ամենածանր օրերն են, ընդ որում՝ բոլոր ճակատներում։ Խոսքը միայն ռազմաճակատի տարբեր ուղղությունների մասին չէ։ Բանն այն է, որ այսօր մենք ծանրագույն պատերազմի մեջ ենք միաժամանակ երեք ճակատներով՝ առաջնագիծ, կորոնավարակի դեմ պայքար եւ դիվանագիտական պայքար։ Ընդ որում՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք համարժեք չեն, եւ բուն պատերազմի համեմատ մնացած ամեն ինչը երկրորդական է: Կարճաժամկետ կտրվածքով իսկապես այդպես էլ կա։ Բայց քանի որ այս պատերազմը կարող է շատ տեւական լինել ու նույնիսկ աշխարհագրորեն ընդլայնվել, «ռազմաճակատի» մյուս ուղղությունները, հավատացեք, նույնքան կարեւոր են։

Եվ այսպես, ի՞նչ ունենք զուգահեռաբար ընթացող երեք պատերազմներում։ Ռազմական գործողությունների առումով՝ մեր բանակը փայլուն է գործում եւ համենայն դեպս կարողացել է ոչ միայն տապալել թշնամու նախնական պլանները, այլեւ էապես թուլացնել նրա հարվածային ուժը եւ ստիպել անցնել դիրքային մարտերի։ Կորոնավարակի դեմ պայքարի առումով իրավիճակը, մեղմ ասած, խայտառակ է. ռազմաճակատի այդ հատվածում պարտվում ենք։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ պատերազմում կարող էինք հաղթել առանց հերոսության ու մեծ զոհողությունների։ Պետք էր ընդամենը պահպանել հակահամաճարակային կանոնները։ Բայց՝ չէ։ Ինչքան ուզում ես մարդկանց բացատրիր, որ դիմակ չկրող 50 քաղաքացիները մոտավորապես համարժեք են թշնամու մեկ ԱԹՍ-ի, որովհետեւ նրանք վարակելու են առնվազն մի քանի հարյուր հոգու, նրանցով ուզած-չուզած զբաղվելու են տասնյակից ավելի բժիշկներ, իսկ այդ ընթացքում մեր վիրավոր զինվորները, հնարավոր է, բժիշկների պակասի պատճառով մահանան... Մի խոսքով՝ այս առումով մենք ձախողում ենք բանակի թիկունքն ամուր պահելու մեր բաժին խնդիրը։ Մինչդեռ այստեղ նույնպես ռազմական կարգապահություն է պետք՝ ինչպես բանակում։ Իսկ բանակում հրամանները չեն քննարկում։ Կատարում են՝ եթե անգամ ներքուստ համաձայն չեն դրա հետ։

Հիմա՝ դիվանագիտական պատերազմի մասին։ Այստեղ նույնպես մեր հասարակության հիմնական խնդիրը պետությանն ու բանակին օգնելն է, իսկ եթե չի ստացվում՝ գոնե չխանգարելը։ Բայց պարզվում է՝ այս ասպարեզում նույնպես տնաբույծ «մասնագետների» պակաս չկա։ Նույն ոգեւորությամբ, որով «բիլգեյցի չիպավորման» կամ «Իսկանդերներով թուրքերի հերն անիծելու» մասին են խոսում, հիմա էլ հրադադարի հաստատման կամ ռուսաստանցի խաղաղապահների ներկայության դեմ են բոցաշունչ ելույթներ ունենում (բնականաբար՝ սոցկայքերում, հաղթողական կեցվածքով կապուչինոյի բաժակը շոյելով)։ Սրանք, որպես կանոն, խիստ ոգեւորվում են, որ մեզ միջազգային ահաբեկչության դեմ պայքարող 300 սպարտացիներ են անվանում, ու երբ դրսից որեւէ մեկը հրադադար հաստատելու մասին է խոսում, սրանք իսկույն տեղներից վեր են ցատկում, թե «իսկ դրա գինը ո՞րն է» (կարծես թե գինն իրենք են վճարելու)։ Սրանք երեւի կամ դեռ չեն հասկացել, կամ ձեւացնում են, որ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում, եւ ում դեմ է պատերազմում հայկական բանակը։ Եթե մեր առջեւ միայն Ադրբեջանը լիներ՝ իսկապես խնդիր չկար, ու հայկական բանակը հիմա մի տասը անգամ մտած կլիներ Բաքու, բայց մենք պատերազմում ենք նաեւ Թուրքիայի ու միջազգային ահաբեկչության դեմ։ Հաղթելը՝ հաղթելու ենք, դրանում կասկած չկա, բայց եկեք հասկանանք՝ ավելի լավ է ապագա Անկախ Արցախի սահմանների երկայնքով ռուս խաղաղապահնե՞րը լինեն, թե՞ թուրք սպաներն ու նրանց բանակի համազգեստը հագած իսլամիստ վարձկանները։

Մի խոսքով՝ պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ է 3 գործոն. հզոր բանակ, ամուր թիկունք եւ դաշնակիցներ, որոնց պոտենցիալը պետք է կարողանալ օգտագործել ճիշտ պահին։

Տպել
3490 դիտում

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան