Այս անգամ այնպես ենք ծնկի բերելու թշնամուն, որ այլեւս ոտքի չի կանգնելու. մարզպետը հույս ունի ժամ առաջ մեկնել առաջնագիծ

Պատերազմի ժամանակ բոլորս զինվոր ենք. հենց այս ճշմարտությունը հաշվի առնելով է, որ Արագածոտնի երիտասարդ մարզպետ Դավիթ Գեւորգյանը, հետեւելով վարչապետի կոչին, անմիջապես զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը՝ իրավունք ձեռք բերելով նաեւ այդպիսի կոչով դիմելու մարզի մյուս բնակիչներին:

Պահեստազորի սպա, կոչումով լեյտենանտ մարզպետի ծնողները նրա այդ որոշման առիթով անհանգիստ են, ինչպես բոլոր ծնողները, բայց Գեւորգյանը վստահեցնում է՝ նրանք գիտակցում են, որ թե իր կարգավիճակից, եւ թե հայ տղա լինելու բերումով պարտավոր է զինվորագրվել հայրենի սուրբ հողի պաշտպանությանը:

Գեւորգյանը, ինչպես շատ ու շատ մարզպետներ, քաղաքապետներ, գյուղապետներ չսպասելով լույսը բացվելուն, հենց երեկ ուշ երեկոյան խորհրդակցություն են հրավիրել՝ հայտարարելով ջոկատներ կազմելու, համապատասխան նախապատրաստություն անցնելու եւ առաջնագիծ մեկնելու պատրաստակամության մասին:

Մեր զրույցում Գեւորգյանը հայտարարեց, որ մարզի բնակչությունը անմիջապես արձագանքել է իրենց կոչերին, ջոկատները ձեւավորման փուլում են: Մարզպետի՝ ռազմաճակատ մեկնելու պարագայում նրան փոխարինելու է տեղակալը: Գեւորգյանը վստահ է՝ աշխատանքը չի տուժի, մարզպետարանը, մնացած կառույցները կշարունակեն լիարժեք իրենց գործառույթները իրականացնել:

- Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս է տրամադրությունը, ինչպե՞ս է ընթանում մարզում զինվորագրման գործընթացը:

- Տրամադրությունս պատերազմի առաջին օրից մարտական է, հիմա նույնպես: Կասկած անգամ չունեմ հաղթանակի հետ կապված: Պատերազմի հենց առաջին օրերից տարբեր համայնքների ղեկավարներ՝ մի քանի տասնյակ անձինք, խնդրում էին թույլ տալ, որ մեկնեն առաջնագիծ, եւ քանի որ հիմա վարչապետի կողմից նման կոչ կա՝ բնականաբար շատ լավ են արձագանքել: Զինվորագրման գործընթացն ընթանում է, թե՛ համայնքի ղեկավարները, թե՛ բնակիչները շատ ակտիվ զինվորագրվում են: Իհարկե հասկանալի պատճառներով ես հիմա թվեր չեմ ասի, բայց պիտի ասեմ, որ ակտիվություն կա ոչ միայն տղաների կողմից. նույնիսկ անձնական նամակներով մեր հայ քաջ աղջիկները խնդրում են, որ իրենց էլ ընդգրկենք կամավորական ջոկատի կազմում: Իհարկե միայն տղաներին ենք ընդգրկելու, բայց ուզում եմ ընդգծել, որ այդպիսի դրական արձագանք է գտել վարչապետի կոչը:

- Ձեր կոչում որոշակի «նշաձող» է սահմանվում կամավորագրվողների համար. նշել եք, թե ինչպիսի մարդիկ եք ուզում տեսնել ձեր ջոկատում: Ինչի՞ համար են այդ պայմանները:

- Շատ փակագծեր չեմ բացի, ռազմական գործի մասնագետները շատ են դրա մասին նշում, որ սա 21-րդ դարի պատերազմ է, սա ամենեւին էլ այն պատերազմը չէ, ինչ գոնե վերջին ժամանակաշրջանում մենք տեսել ենք՝ թե մասշտաբների առումով, թե մնացած առումներով: Ուստի, պետք է շատ ամուր կամք, հստակ գիտակցում, որ բարդ է լինելու, թշնամին նենգ է, լավ պատրաստված է, եւ մենք ուղղակի ընկրկել չենք կարող: Այսինքն մենք պետք է գնանք ռազմաճակատ մի գիտակցումով, որ գնում ենք մինչեւ վերջ եւ ամեն մեկս մեր մեջ պետք է այդ որոշումը կայացրած լինենք՝ մենք պատրա՞ստ ենք զոհվել հանուն հայրենիքի, թե ոչ: Ես ինքս այդ որոշումը կայացրել եմ շատ վաղուց եւ իմ ենթագիտակցության, գիտակցության մեջ ունեցել եմ էս պահի նկարագրությունը, միշտ իմացել եմ, որ էս պահը շատ հնարավոր է, որ գա: Այսինքն երբ սկսվեց պատերազմը՝ ես ինձ էլ նոր հարցեր չեմ տվել, ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ, եւ առաջին հերթին առաջնագծում կանգնած տղաները: Այնպես որ էնպիսի մարդիկ պետք է լինեն մեր ջոկատում, ովքեր ոչ մի դժվարությունից չեն ընկրկելու, չեն վախենալու ոչնչից եւ պատրաստ են լինելու անձնազոհության: Իհարկե, առաջ Աստված, թող բոլորս ողջ վերադառնանք, թող հենց հիմա առաջնագծում կռվող տղաները ողջ վերադառնան, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:

- Պարոն Գեւորգյան, տպավորություն է, որ մեր պետութունը ընտրել է կամավորության սկզբունքը՝ սահմանը պահելու համար: Պարտադիր զորահավաքն այդքան ակտիվ չի իրականացվում, եթե ճիշտ եմ նկատել: Արդյոք պատճառը հենց ձեր նշած չափանիշնե՞րն են, որ կամավորագրվողի մոտ ավելի ընդգծված են:

- Քանի որ գերագույն գլխավոր հրամանատարի որոշումների արդյունքում են այդ գործընթացները իրականացվում, ես ինձ թույլ չեմ տա մեկնաբանել, բայց չեմ էլ կարող հաստատել, որ շեշտը դրվում է կամավորականության վրա կամ պարտադիր զորահավաքային գործընթացի: Երկու գործընթացներն էլ ընթանում են եւ երկու գործընթացի մեջ էլ բացարձակ խնդիր չի եղել: Պետությունը իր գործառույթները հստակ է կատարում:

- Ձեզ համար պա՞րզ է, թե ինչ է ուզում թշնամին:

- Միանշանակ պարզ է. թշնամին անկասկած ուզում է կրկնել այն, ինչ արել է 100 տարի առաջ: Նրա նպատակն է իր ոճրագործ գործողությունները՝ ցեղասպանությունը հասցնել ավարտին: Մեր թշնամին միայն Ադրբեջանը չէ, մեր դեմ դուրս են եկել Ադրբեջանը, Թուրքիան եւ աշխարհի տարբեր ծայրերի ահաբեկչական խմբավորումները:

- Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այս պահին, ի՞նչ նպատակ եք ձեր առջեւ դնում արդեն որպես հայոց բանակի մի մասնիկ:

- Հարատեւ խաղաղության հաստատում, Արցախի անվտանգության լիարժեք ապահովում եւ հայ ժողովրդի անվտանգության ու ապրելու իրավունքի լիարժեք ապահովում: Ես վստահ եմ, որ այս անգամ այս հարցը լուծելու ենք այնպես, որ այդ վերքն անընդհատ չարնահոսի: Այս անգամ այնպես ենք ծնկի բերելու թշնամուն, որ այլեւս ոտքի չի կանգնելու:

 

Տպել
6937 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին