France 24-ը Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայությունը հավաստող ապացույցներ է հրապարակել

Պատերազմի 24-րդ օրն է արդեն, աշխարհի առաջատար լրատվամիջոցները շարունակում են աղաղակել թուրք-ադրբեջանական զորախմբերին սիրիացի ու լիբիացի վարձկանների, ահաբեկչական խմբերի ներգրավման մասին, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններն էլ շարունակում են կտրականապես հերքել այս լուրերը:

Հերքում են, որ իրենք գրոհայիններ են ներգրավում, բայց իրենք ել նկարահանում են տեսանյութեր, որոնք արդեն տարածվել են համացանցի արաբական հատվածում, հաղորդում է France 24-ը: Այս տեսանյութերից առնվազն չորսը աշխարհագրականացվել են, ուսումնասիրվել եւ զինյալների առկայությունը հաստատվել է:

France 24-ը նշում է, որ առաջին տեսանյութը պատրաստվել է վարձկանների ուսումնական ճամբարում, ովքեր պատրաստվում էին մեկնելուն եւ տարածվել է ռազմական գործողությունների սկսվելուց երկու օր առաջ ՝ սեպտեմբերի 25-ին, telegram-ալիքներից մեկով: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են գրոհայիններն արաբերենով խոսում Հալեպում ու Իդլիբում մարտերի մասին: Ավելին, նրանք խոսում են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում բնակվողներին հատուկ առոգանությամբ, ինչը սիրիացի լրագրողները հաստատել են France 24-ին տված հարցազրույցում:

Աշխարհագրական տեղաբաշխման մասնագետը պարզել է, որ ճամբարը գտնվում է Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրավված շրջաններում ՝ Թուրքիայի սահմանին գտնվող Հավար Քիլիս գյուղի մոտակայքում: Այն հիմնադրվել է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» կողմից 2016 թ., հիմա այստեղ ապրում  են վարձկան գրոհայիններ:

Այս զինյալներն արդեն մասնակցել են «Եփրատի վահան» ռազմական գործողությանը, որն իրականացրել է Թուրքիան ընդդեմ Սիրիայի օրինական կառավարության ՝ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ: Այս տեսանյութի հրապարակման ժամանակ նրանք մարզումների են մասնակցել՝ նոր ռազամավայր մեկնելու համար:

Երկրորդ տեսանյութը հայտնվել է սիրիական սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում սեպտեմբերի 27-ին: France 24-ը գրում է, որ տեսանյութում  բեռնատարներ են, որտեղ մեծաթիվ գրոհայիններ են: Տեղի հավաքվածները բղավում են նրանց ճանապարհելիս՝ ի աջակցություն, իսկ գրոհայինները ցնցում են իրենց զենքերն ու գոռում. «Մարգարեն է առաջնորդում մեզ»: Նույն աղաղակն օգտագործել են Սիրիայում այսպես կոչված չափավոր ընդդիմության զինյալները:

Օգտատերերը բարձր ճշգրտությամբ պարզել են տեսանյութում նկարահանված զինվորականների գտնվելու վայրը՝ ըստ տեսանյութում հանդիպող կոորդինատների: Այն Իրանի հետ սահմանին մոտ գտնվող բնակավայրերից մեկն է՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծը: Վայրն  90% -ով նույնացվել է՝  արբանյակից տեսանելի օբյեկտներից:

Երրորդ տեսանյութում վարձկանները կոչ են անում իրենց «ընկերներին» միանալ իրենց Ադրբեջանում: Այս տեսանյութը հոկտեմբերի 3-ին հայտնվել է Հալեպի մի քանի տեղական կայքերում:

Չորրորդ տեսանյութը, որը նկարահանել է «ալ-Ֆարուկ» բրիգադի «Համզա» ջոկատի զինյալը, հոկտեմբերի 10-ից է պտտվում սոցիալական ցանցերում: Տեսանյութում վարձկանը ցույց է տալիս հայ զինվորների մարմինները: Այս տեսանյութը նկարահանած «մարդը» հայերին խոզեր է անվանում:

Bellingcat ռազմական պորտալի մասնագետ Ալեքսանդր Մաքքիվերը տեսանյութի գտնվելու վայրը տեղորոշել է որպես Չոջուք-Մարջանլի գյուղ, Ղաբրայիլի շրջանում գտնվող Վարազաթումբ (Լելե-Թեփե) բարձունքի մյուս կողմում:

Ֆրանիսական պարբերականի հրապարակած այս 4 տեսանյութերը՝ տարբեր ժամանակգրություններով ավելի քան ապացույցն են այն բանի, որ սիրիացի վարձկանների խմբերը Արցախի սահմանի մոտ կռվում են այս օրերին, որքան էլ որ Ադրբեջանն ու Թուրքիան հերքեն լուրերը:

Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով ՝ մինչ հոկտեմբերի 18-ը Ադրբեջանում զոհվել է առնվազն 134 վարձկան, նրանցից 92-ի դին բերվել է հետ: Նույն աղբյուրը հաստատում է, որ հակամարտության սկզբից ի վեր 2050 վարձկան Ադրբեջան է բերվել 400-ից ավելի խմբերով: France 24-ը,  վկայակոչելով բրիտանական The Independent թերթի տվյալները, որոնց թղթակիցները կարողացել են զրուցել Ադրբեջան մեկնած վարձկանների հետ, հիշեցնում է, որ  հուլիսից նրանք սկսել են վարձկաններ հավաքագրել, խոստացել են յուրաքանչյուրին 1200-1500 դոլար, եւ սա՝ Սիրիայում բնակչության 83% ի աղքատության ցածր շեմի պարագայում:

Միայն երեկ՝ հոկտեմբերի 20-ին եւ նախորդող օրը, 48 ժամվա ընթացքում, սպանվել է 27 սիրիացի գրոհային Արաբական Հանրապետությունից, Ղարաբաղի սահմանին:

Ֆրանսիական Intelligence Online հրատարակության Մերձավոր Արեւելքի լրագրող Ֆանի Ալյարկոնը մեկնաբանել է զինյալների առկայությունը:

«Թուրքիայի համար սովորական է դարձել զինված բախումներում այդպիսի զինյալներին օգտագործելը: Նրանք «էժան են» եւ արդեն պատրաստություն անցած: Թուրքիան նրանց օգտագործել է նաեւ Սիրիայում 2017-19 թվականների միջամտությունների ընթացքում», - նշում է նա ՝ կրկնելով, որ այդ զինյալները մաս էին կազմում, այսպես կոչված, սիրիական «չափավոր ընդդիմութան», որին, ըստ ֆրանսիական պարբերականի, աջակցում է հենց ՆԱՏՕ-ն:

Ալյարկոնը նշել է, որ 2017-ից այդ զորքերի գաղափարախոսությունն անհետացավ: Հիմա շարժառիթը փողն է միայն:

France 24-ը մեջբերում է նաեւ իսրայելա-ամերիկացի հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովի մեկնաբանությունը, որը զինյալներից մեկին ճանաչել է՝ 23-ամյա Մուստաֆա Կանտային:

«Ես խոսեցի Ադրբեջանում ու Լիբիայում սիրիացի շատ գրոհայինների հարազատների հետ: Բոլորն ասում են, որ նրանք գնացել են պայքարելու Հայաստանի դեմ եւ Թուրքիայի շահերի համար միայն ծայրահեղ աղքատության պատճառով», - գրել է Ցուրկովն իր twitter- ում:

Վերջապես, France 24-ը վկայակոչում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքից ստացված տեսանյութ, որի իսկությունը ստուգվել է տեղի Afrin Post- ի կողմից: Այն ցույց է տալիս, որ հավաքագրողները զրուցում են գյուղերի տեղական բնակչության հետ, հատկապես՝ պատերազմից տուժածների:

Մասնավորապես, նրանցից մեկի ՝ Շեյխ ալ-Հադիդի զրույցը նկարահանվել է Աֆրինից ոչ հեռու գտնվող Ջանդարիս փոքրիկ քաղաքում: Նա եկել էր Ղարաբաղում սպանված զինյալներից մեկի հուղարկավորությանը՝ նոր մարդկանց հավաքագրելու համար:

«Ումման (մահմեդական համայնք - խմբ.) հիմա վտանգի տակ է, մեր պատերազմն Ադրբեջանում այժմ նույնն է, ինչ Մերձավոր Արեւելքում: Ձեր պարտքն է պայքարել Լիբիայում ու Ադրբեջանում »,- ասում է շեյխը:

Հղում անելով Stepnews արաբական գործակալությանը, France 24-ը նշում է, որ նոր զինյալների ու վարձկանների հավաքագրման աշխատանքներում ներգրավված են թուրքական հատուկ ծառայությունները, որոնք նշանակում են զինված ստորաբաժանումների հրամանատարներին:

Հիշեցնենք, որ սիրիացի վարձկանների առկայությունը Ղարաբաղի սահմանին ապացուցող, հավաստող բազմաթիվ ապացույցներ ունի նաեւ հայկական կողմը: Այդ մասին անուղղակիորեն հայտարարել են ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի անդամ 3 երկրներից երկուսը՝  Ռուսաստանի Դաշնությունն ու  ԱՄՆ-ը, իսկ ուղղակիորեն՝ Ֆրանսիան:

Տպել
10935 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է